Yerevan, 24.March.2017,
--
:
--
,

Հանրապետականը «ճաշում է» Հանրապետականի հետ


Շուրջ մեկ շաբաթ է հայաստանյան քաղաքական կյանքում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, սակայն որքան էլ տարօրինակ է, քարոզարշավը անէական բացառություններից զատ կրում է լիովին իներտ բնույթ։ Այսինքն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական ուժերը բացարձակապես զերծ են մնում ուղղակի և անուղղակի բանավեճերից, փոխադարձ մեղադրանքներից և անգամ հակաքարոզչությունից, ինչը եղել է հայաստանյան ընտրությունների մշտական ուղեկիցը։ Ամենահետաքրքրականն այս ամենի մեջ այն է, որ Հանրապետական կուսակցությունը ևս չի ներգրավվում որևէ գործընթացի մեջ ու կարծես թե ինքն իր համար քարոզարշավ է իրականացնում։

Սա բավական բազմանշանակ իրավիճակ է, քանի որ եթե նույնիսկ հաշվի առնենք տարբեր քաղաքական ուժերի զուտ ծրագրային դրույթները, ապա ակնհայտորեն կտեսնենք, որ հենց միայն այդ ծրագրերի մի շարք կետեր առնվազն բանավեճի թեմա պետք է դառնային Հանրապետականի համար։ Ենթադրենք նույն «Ծառուկյան» դաշինիքի 15 կետերը կամ «Ազատ դեմոկրատների» ծրագիրը ենթատեքստում քննադատություն են պարունակում հենց իշխանության հասցեին, որին Հանրապետականը` պետք է առնվազն պատասխաներ հակափաստարկներով։

Սակայն այնպիսի տպավորություն է, որ կամ ակամայից, իսկ ամենայն հավանականությամբ, Հանրապետականի վերին օղակներում կայացված որոշման արդյունքում, Հանրապետականները պարզապես խուսափում են որևէ հրապարակային բանավեճից։ Ավելին, եթե մենք դիտարկենք հայաստանյան հեռուստաեթերի մի շարք դեբատային ֆորմատի հաղորդումներ, ապա կարող ենք տեսնել, որ հանրապետականները, որպես կանոն, չեն մասնակցում այս հաղորդումներին, ինչը մեղմ ասած տարօրինակ է, քանի որ հեռուստահարթակները հնարավորություն են քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների համար առնվազն իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար, որից սակայն հանրապետականները փաստացի հրաժարվում են։

Սա թերևս նշանակում է մի բան, որ կամ նրանք պարզապես խուսափում են տարատեսակ լրատվական հարթակներում երևալուց, քանի որ այդ պարագայում արդեն կամա թե ակամա պետք է խոսեն իրենց կուսակցության ու իշխանության հաջողությունների մասին, որոնք մեղմ ասած տպավորիչ չեն, ինչի արդյունքում կակտիվանան հանրային առկա դժգոհությունը, կամ էլ պարզապես չափից ավելի ինքնավստահ են և հարկ չեն համարում հրապարակային բանավեճը կամ քննարկումը մրցակիցների հետ։
Նման պարագայում անշուշտ պետք է նշել, որ հանրապետականներն իրենց մի գլուխ բարձր են փորձում դասել։

Սակայն այստեղ առկա է նաև մի հետաքրքիր ենթատեքստ, ըստ էության Հանրապետականը տարիներ շարունակ լինելով իշխանություն, ինչ–որ տեղ կորցրել է իրականության զգացողությունը և շարունակում է իր գործունեությունը ավելի ու ավելի հեռանալով հայաստանյան իրականությունից, ինչը խոսում է այն մասին, որ այս ուժը կամ սպառել է իրեն, կամ արմատական փոփոխությունների կարիք ունի։ Ի դեպ, այս տեսանկյունից պետք է շեշտել, որ նման կոսմետիկ փոփոխությունները հանրապետականում ակնհայտ են, նկատի ունենալով առնվազն կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը, սակայն պետք է շեշտել, որ այդ փոփոխություններն առայժմ կոսմետիկ են, թե ինչքանով դրանք կարող են վերաճել բովանդակայինի, դժվար է ասել, քանի որ առայժմ Հանրապետականը վարում է փակ հանրույթի վարքագիծը, կարծես թե նա մասնակցում է ընտրություններին միայն իր ներսում ինչ–որ խնդիրներ լուծելու և ոչ թե համապետական գործընթացների կապակցությամբ։

Աղասի Մարգարյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan