Երևան, 23.Հուլիս.2017,
--
:
--
,

Լարվածությունը շատ չի խորանա, երկու կողմն էլ իրար պետք են


Մեր հյուրն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը

– Ինչո՞ւ եվրոպական երկրներն արգելեցին Թուրքիայի ներկայացուցիչներին քարոզչություն իրականացնել իրենց տարածքում:

– Օտարերկրյա ղեկավարները չեն կարող գնալ և այլ երկրի տարածքում քաղաքական քարոզչություն իրականացնել, դա հակասում է միջազգային նորմերին: Եթե դա լիներ պարզապես մշակութային ձեռնարկ, խնդիր չէր առաջանա: Բայց դա քաղաքական ակցիա է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Թուրքիան նույնպես իր տարածքում նման բան թույլ չէր տա: Երկրորդ կարևոր հանգամանքն անվտանգության խնդիրն է: Թուրքական այդ համայնքներում զգալի թիվ են կազմում հակաէրդողանականները և քրդերը: Այդ երկրները վախենում էին, որ եթե այդ հազարավոր մարդիկ հավաքվեն, հնարավոր է` ընդհարումներ, բախումներ լինեն:

– Ուշագրավ է, որ կոնֆլիկտը հիմնականում գերմանախոս երկրների հետ ստացվեց: Իսկ, օրինակ, Ֆրանսիան թույլատրեց իր տարածքում հանդիպումները: Պատճառը ո՞րն է:

– Կոնֆլիկտն սկսվեց Գերմանիայից, Նիդերլանդներից: Հետո Շվեդիան ու Դանիան միացան: Իհարկե, Գերմանիայում թուրքական համայնքն ամենամեծն է, բայց ասելով թուրքական` ես նկատի ունեմ Թուրքիայից գնացածներին: Իսկ նրանց մեջ շատ են քրդերը, ալեվիները, նաև` հայերը: Իսկ Ֆրանսիան թույլ տվեց, որովհետև այսօր ավելի խոցելի է: Տեսնում ենք, թե այնտեղ ինչ են անում ոչ թուրքերը, բայց արաբ մահմեդականները` մեքենաներ են վառում, անկարգություններ հրահրում: Ու Ֆրանսիան չի կարողանում այդ ամենի դեմն առնել: Բայց նաև` Ֆրանսիայի դառն փորձն է դրդում մյուս երկրներին նախապես կանխել նման զարգացումներն իրենց տարածքում:

– Իսկ իրականում ո՞վ է վիճակն ավելի լարում: Արդյո՞ք կողմերի պատասխանները միմյանց համարժեք են:

– Վիճակը միանշանակ լարում է Էրդողանը: Դա նրան անձամբ է պետք, որովհետև թուրք հասարակության մեջ հարգված է ռուսական բառով ասած «хороший» տղեն, իսկ լատինաամերիկյանով` մաչոն: Թե տեսեք` ես կարող եմ նման բաներ ասել: Նա հասկանում է, որ իր խոսքը վայել չէ երկրի ղեկավարին և միջպետական հարաբերությունների բառապաշար չէ: Բայց նրա խնդիրն է ձայներ Կորզել նման վերաբերմունքով, բառապաշարով, հարաբերություններ սրելով, ցույց տալ, որ իրենք ամենաուժեղ, հզոր ազգն են, Օսմանյան կայսրության ժառանգորդներն են:

– Իսկ ԵՄ–Թուրքիա ներկա կոնֆլիկտը պայմանավորված է միայն ա՞յս մեկ խնդրով, թե պատճառներն իրականում ավելի խորն են:

– Ես ուզում եմ հիշեցնել, որ արդեն 2–3 տարի է` Թուրքիան նեոօսմանիզմի քաղաքականության մասին է խոսում: Պետք է նշեմ, որ դրա տեսաբանական հայրը նախկին արտգործնախարար Դավութօղլուն է: Իսկ երբ մենք ասում ենք օսմանիզմ կամ նեոօսմանիզմ, պետք է հասկանանք ոչ միայն տարածքներ, այլև Թուրքիան` որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ նաև կրոնաբանական, դավանաբանական առումով, այսինքն` որպես խալիֆայություն: Չմոռանանք, որ մինչև 1924 թ. Թուրքիայի սուլթանը նաև խալիֆ էր, այսինքն` բոլոր սունի մահմեդականների առաջնորդը: Հիմա Թուրքիան փորձ է անում նորից վերագտնել իր նախկին կարգավիճակը, լինել բոլոր մահմեդականների առաջնորդը` բացառությամբ շիաների: Եվ դրա համար նա նման հռետորաբանությամբ է հանդես գալիս և փորձում է ցույց տալ բոլոր մահմեդականներին, որ կա մի ուժ, որը պատրաստ է կանգնել ձեր թիկունքին և աջակցել ձեզ:

– Այսինքն, եվրոպական երկրների կոշտ արձագանքը նաև պատասխան է Թուրքիայի խալիֆայակա՞ն նկրտումներին:

– Ես չէի ասի, թե Եվրոպայի արձագանքն առանձնապես կոշտ է: Նույն Հոլանդիայի վարչապետն ասում էր, որ մենք պատրաստ ենք հարաբերությունները բարելավել: Ուղղակի մի խնդիրը ձայներ հավաքելն է, մյուս խնդիրը Ռուսաստանն է: Թուրքիան լավ հասկանում է, որ հակաարևմտյան այս հռետորաբանությունն օգնելու է ՌԴ–ի հետ հարաբերությունների բարելավմանը: Հիմա Թուրքիան սկսել է խաղեր տալ Ռուսաստանի հետ և նրանից պոկում է բավականին բարենպաստ տնտեսական արտոնություններ: Տեսեք, թե Ռուսաստանն ինչի է գնում: Նա պատրաստվում է իր հաշվին մոտ 20 մլրդ դոլար ներդնել և ատոմակայաններ կառուցել Թուրքիայում: Լինելով մեր ռազմավարական դաշնակիցը` ՌԴ–ն դրա մեկ հինգերորդը չներդրեց Հայաստանում ատոմակայան կառուցելու համար:

– Իսկ կա՞ սահման, կարմիր գիծ, որից երկու կողմն էլ չեն անցնի: Մինչև ո՞ւր կարող է հասնել այս լարվածությունը:

– Լարվածությունը շատ չի խորանա, որովհետև երկու կողմն էլ իրար պետք են: Եվրոպան շատ է պետք Թուրքիային, որովհետև ԵՄ–ից են գալիս հսկայական գումարները, հիմնական տեխնոլոգիաները: Թուրքիային վարկեր արևմտյան բանկերն են տալիս: Ռուսաստանը չի կարող տալ: Նաև անվտանգության խնդիր կա: Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ երկիր է: Այդ կառույցն է երաշխավորում նրա ռազմական հզորությունը: Իսկ Արևմուտքին Թուրքիան պետք է այնքանով, որ չափից ավելի չմերձենա Ռուսաստանի հետ: Եվրոպայում մտածում են` կարելի է Թուրքիային մասամբ պատժել, բայց չթշնամացնել:

Արփի Սահակյան

loading...
Երևանում Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումները մեկնարկեցին երթով «Երևանյան ամառ 2017». ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին Նեյմարի դուբլը, Կյելինիի գոլը Յուվենտուս-Բարսելոնա խաղում (տեսանյութ) Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում Թրամփը կրկին բողոքել է հետախուզական տեղեկատվության արտահոսքից Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը գերմանական զորքերը պետք է դուրս բերվեն Քոնիայի ռազմաբազայից. Մարտին Շուլց «Ինտերպոլ»-ը կազմել է 173 հավանական ահաբեկիչների ցուցակ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Համբուրգի մրցաշարին Կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն Պաշտոնապես մեկնարկեցին համաՀՄԸՄական մարզախաղերը Վարդավառի միջով` մեր պատմության հեռուները Բասկետբոլի պատանեկան թիմը մեկնեց Անդորրա Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները Ծաղկաձորը կունենա կինոթատրոն, սահադաշտ ու զբոսաշրջիկներին կներկայանա նոր ծրագրերով Իրանում հրդեհի պատճառով տասնյակ նավեր են այրվել (տեսանյութ) У меня проблема через час будет. Պուտինը Ալիևի հետ հանդիպման մասին (տեսանյութ) Պուտին-Ալիև հանդիպման օրը Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Եվրոպա
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan