Երևան, 25.Ապրիլ.2017,
--
:
--
,

Մեկնարկում է վեցերորդ «WEB ԾԻՐԱՆ»-ը. մշակույթի նախարարությունը ևս սահմանում է իր մրցանակը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր գործընկերությամբ՝ հայտարարում են «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց վեցերորդ կինոփառատոնի մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացրին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի կենտրոնից:

Ինչպես նախորդ հինգ փառատոնի ընթացքում, այս անգամ ևս գլխավոր մրցանակը սահմանել է «WEB ԾԻՐԱՆ»-ի անփոփոխ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

6-րդ փառատոնի հաղթող ֆիլմը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից որպես գլխավոր մրցանակակիր կպարգևատրվի 400.000 դրամով և հատուկ դիպլոմով:

Այս տարի առաջին անգամ, որպես փառատոնի աջակից, «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանցին միացել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը՝ սահմանելով  ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ (300.000)  ՀՀ դրամ և հատուկ դիպլոմ:

Երկրորդ և երրորդ մրցանակակիրները կպարգևատրվեն խրախուսական մրցանակով՝ հատուկ դիպլոմով:

Ցուցադրման ընթացքում ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին և կստանա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից տրամադրվող պրոֆեսիոնալ կինոտեխնիկայից մեկ տարվա ընթցքում տասն օր ժամկետով օգտվելու հնարավորություն:

Փառատոնին մասնակցության հայտերն սկսել են ընդունվել մարտի 15-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը:

Փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են 2017 թվականի մայիսի 5-ից մինչև մայիսի 20-ը՝ բացառապես webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:

«Web Ծիրան» համահայկական առցանց 6-րդ կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2017 թ.  մայիսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում՝ հատուկ մրցանակաբաշխության ժամանակ:

Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:

«Web Ծիրան» համահայկական 6-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև 40 րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների. խաղարկային, վավերագրական, անիմացիոն, էքսպերիմենտալ և այլն:

Փառատոնը խրախուսում է նաև տեխնոլոգիական նոր միջոցներով՝ բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանած կարճ ֆիլմերի պատրաստումը:

«Web Ծիրան» համահայկական 6-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար, ս.թ. մարտի 15-ից մինչև ս.թ. ապրիլի 30-ը ֆիմերը պետք է ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ՝ DVD կիրչով կամ ներկայացնել առցանց` որևէ վիդեոհոստինգային պորտալում տեղադրելով և դրանց հղումները info@webtv.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով:

Ուղարկվող նամակում հարկավոր է նշել ֆիլմի անվանումը, համառոտ տվյալներ հեղինակի մասին, նրա կոնտակտային տվյալները՝ գործող բջջային հեռախոսահամարը և գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից, որի համար ֆիլմի հեղինակը պատասխանատու է:

Ֆիլմերը «Web Ծիրան» համահայկական 6-րդ կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:

Ֆիլմերում հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող երաժշտություն, դրվագներ օգտագործած հեղինակները պետք է նկատի ունենան, որ դրանք կարող են արգելափակվել Youtube-ի կողմից և այդպիսիք օգտագործած լինելու դեպքում ֆիլմերը փառատոնին ներկայացնել համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո միայն: 

loading...
Անհրաժեշտ է խելացի տարբերակ մշակել, որպեսզի մրցակցությունը չխաթարվի. վարչապետ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել ՄԻՊ արտահերթ զեկույցի մասին Սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների թաքստոցները կկահավորվեն խաղալիքներով, գրքերով. Նոր հուշագիր «Ելք»-ը շարունակում է քարոզարշավն ավտոտնակների տանիքների վրա, այս անգամ Նոր Նորքում IDeA հիմնադրամը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի զարգացման նոր նախաձեռնություններ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված գլխավոր հարցը կապված է կոռուպցիոն սկանդալի հետ. ԵԽԽՎ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցում Կառավարությունում քննարկվել են ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղված աշխատանքները Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԵԽԽՎ հետ հարաբերությունները վերանայելու մասին Փաշինյանը խոստանում է Երևանի 2 վարչական շրջանների ղեկավար նշանակել քաղաքացիների առաջարկած թեկնածուներին Դոնալդ Թրամփի Հայոց ցեղասպանության կապակցությամբ ուղերձը պետք չէ ընդունել որպես վերջնական ուղղություն. Մանոյան Թուրքիան կրկին ԵԽԽՎ մոնիտորինգի տակ է. որոշումն ընդունվեց 113 կողմ ձայնով Գնդասեղով հող փորել. Թուրք գործիչը Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայով կարծրատիպը կոտրելու մասին Իսպանացի մարզական լրագրողների արձագանքը Մեսսիի հաղթական գոլին (տեսանյութ) Թրամփը կառաջարկի ընկերությունների շահութահարկն իջեցնել մինչեւ 15 տոկոս Զիդանը կարող է հեռանալ «Ռեալ»-ից Մարին լը Պենը թողել Է «Ազգային ճակատի» առաջնորդի պաշտոնը «Ազգ-բանակ» հայեցակարգը նպաստելու է Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը. քաղաքագետ Արդի քաղաքականության մեջ «կանոններ այլեւս չկան». Լավրով Արցախում զոհված հայ զինվորը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է. չեխերը հետարքրքված են Սյունիքի ազատ առևտրի գոտու ծրագրով Տոնավաճառների աշխատակիցները կրկին հավաքվել են կառավարության դիմաց Ռինգի ասպետը. լրանում է Վլադիմիր Ենգիբարյանի ծննդյան 85-ամյակը Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի զորամասի զինանոցում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan