Երևան, 22.Ապրիլ.2018,
--
:
--
,

Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջա՞ն. Թուրքիան Իրանը փոխում է Ադրբեջանի հետ



Եվ այսպես, մի քանի օր առաջ տեղի ունեցավ Պուտին–Էրդողան հանդիպումը, որը ոչ միայն նոր փուլ կարելի է համարել ռուս–թուրքական հարաբերությունների համար (չեղարկվեցին ռուսական վերջին պատժամիջոցները, ստորագրվեցին տնտեսական մի շարք լրջագույն համաձայնագրեր), այլև ուղենշային այն առումով, թե երկրներից որը ինչպես է պատկերացնում տարածաշրջանային և միջազգային հարցերի կարգավորումը:

Վերջին պահն ակնհայտորեն երևաց Պուտին–Էրդողան համատեղ ասուլիսի ընթացքում: «Մենք քննարկել ենք Թուրքիա–Ռուսաստան–Ադրբեջան եռամիասնության ստեղծումը»,– հայտարարել էր Էրդողանը: Նա նաև հույս էր հայտնել, որ հնարավորինս արագ կվերականգնվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի մասնակցությամբ բանակցությունները: Ըստ նրա, «Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը շատ կարևոր հարց է» և «ամենակարճ ժամկետում պետք է սկսել բանակցություններ, Ռուսաստանը կարող է կարևոր դեր խաղալ»: Հընթացս նշենք, որ Էրդողանն ակնարկում է եռակողմ` Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան բանակցությունները, որոնք մի քանի անգամ կայացել են` Մինսկի խմբի բանակցություններին զուգահեռ և որոնցից, գոնե այս պահին, խուսափում է Հայաստանը, նաև` վերջին` չհաջողված փորձից հետո ինչի մասին լռում է Ռուսաստանը:

Էրդողանի վերոնշյալ այս առաջարկը Պուտինի կողմից ասուլիսի ընթացքում արձագանք չգտավ: Արձագանք չգտան նաև Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միասնության ստեղծման գաղափարը: Փոխարենն ստեղծվեց հետաքրքիր վիճակ: Ասուլիսի ընթացքում երկու երկրների ղեկավարները խոսում էին նույն թեմայից, բայց տարբեր ռակուրսներով: Յուրաքանչյուրն ասում էր իրենը` առանց արձագանքելու գործընկերջ խոսքերին: Ու դա ակնհայտորեն ցույց էր տալիս այն դիրքորոշումները, որոնք այդ երկրներն ունեն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Թուրքիա–Ռուսաստան բանակցությունների առանցքում, իհարկե, Սիրիան էր: Այս առումով Պուտինը կարևորեց Ռուսաստան–Թուրքիա–Իրան համագործակցությունը` նշելով, որ այն տեսանելի արդյունքներ է արձանագրել: Ի հակադրություն սրան` Էրդողանը, անդրադառնալով սիրիական հարցին, խուսափեց Իրանի անունը նշելուց: Ու դա այն դեպքում, երբ բոլորովին վերջերս պատրաստակամություն էր հայտնել` «նախկինից ավելի շատ» համագործակցել Իրանի ու Ռուսաստանի հետ` հանուն տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու:

Այս առումով թերևս կարևոր նշանակություն ունեն երկու հանգամանք: Նախ, Էրդողանից մեկ օր առաջ` մարտի 9–ին Մոսկվա էր այցելել Իսրայելի վարչապետ Նեթանյահուն: Իսկ մի քանի օրից Էրդողանը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Անդրադառնալով Նեթանյահուի այցին Մոսկվա` գերմանական Der Spiegel–ը գրել էր. «Նեթանյահուն Մոսկվա է այցելում հատուկ նպատակով` նա ցանկանում է ստիպել Պուտինին անել այնպես, որ Սիրիայից հնարավորինս արագ դուրս բերվեն Իրանի Հեղափոխական գվարդիայի մարտիկները»: Իր այդ մտադրությունը այցի ընթացքում Նեթանյահուն չէր թաքցրել. «Իսրայելը դեմ չէ այն բանին, որ Սիրիայի հարցը պետք է կարգավորվի, բայց մենք կտրականապես դեմ ենք նրան, որ Իրանը և նրա կողմնակիցները ռազմական ներկայություն պահպանեն Սիրիայում` այդ կարգավորման շրջանակներում»:

Իսկ թե Իրանի հանդեպ ինչպիսի դիրքորոշում ունի ԱՄՆ–ի ներկայիս վարչակազմը, գաղտնիք չէ: Իրանը հայտարարելով թիվ մեկ ահաբեկչական երկիր, Թրամփն ու նրա աշխատակազմը բարձրաձայնում են նրան «վնասազերծելու» անհրաժեշտության մասին: Ու ԱՄՆ առաջիկա այցին ընդառաջ Էրդողանը, թերևս, ռևերանս է անում իր տրանսատլանտյան գործընկերոջ առաջ:

Թե Թուրքիայի այս նոր աշխարհաքաղաքական ինտրիգը ինչ արձագանքներ կգտնի և հեռանկարում ինչ զարգացումներ կունենա, դժվար է ասել: Այստեղ կարևոր կլինի նաև Թեհրանի արձագանքը: Իր դերը գուցե խաղա նաև Թուրքիա–ԵՄ` օրեցօր թափ հավաքող լարվածությունը:

Արփի Սահակյան

loading...
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուրն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ. Tert.am Շառլիզ Թերոնն անճանաչելիորեն գիրացել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Շվեդիայում կայացած հանդիպմանը կենտրոնացել է Սիրիայի խնդրի վրա Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Նիկարագուայում ցույցեր են ընթանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Ադրբեջանն ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը. նկատվում է զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ Տիգրան Մանսուրյանը հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ Նախագահը Հանրապետության հրապարակում է՝ ցուցարարների մոտ ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները կհամագործակցեն անօդաչու ավիացիայի կիրառման գործում Ճապոնիան հատուկ վճար Է սահմանում երկրից մեկնումների համար ԱՄՆ-ում հայտարարել են «ուղղորդվող Էներգիայի» զենք ստեղծելու մասին Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն կապի ուղիղ գիծ են բացել երկու երկրների ղեկավարների միջեւ Ստոլտենբերգը Հունաստանին եւ Թուրքիային առաջարկել Է վեճերը լուծել առանց ՆԱՏՕ-ի միջամտության Ամենացածրը կրթության և գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են Անհրաժեշտ քաղաքական բանաձևերն ու այլ իրականության մեջ գտնվող իշխանությունը Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Գումար, հարսնացուի զգեստ, ծրագրավորման դասընթաց. ինչ են խոստանում ոստիկաններին ժողովրդի կողմն անցնելու համար Երկու Արամ Մանուկյան՝ Նալբանդյան փողոցում Արքայազն Չառլզին ընտրեցին Համագործակցության ապագա ղեկավար. Sky
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan