Երևան, 24.Հունիս.2017,
--
:
--
,

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի երկրորդ փուլին ՀՀ մասնակցությունը կլինի ավելի ընդգրկուն

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի երկրորդ շրջափուլին ուղղված 54 մլն եվրո բյուջեն ծրագրի մասնակից 8 երկրներից որևէ մեկի մասով առանձին չի բաժանվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի ինչպես և առաջին փուլում, որն իրականացել էր 2007-2013 թվականներին, երկրորդ փուլում ևս հիմնական շահառու 8 երկրներ են համարվել Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Թուրքիան, Ռումինիան, Մոլդովան, Հունաստանը և Ուկրաինան: Մելքոնյանի տեղեկացմամբ` նախապատրաստական փուլում պոտենցիալ շահառու կարող էր լինել նաև Ադրբեջանը, բայց քննարկումների արդյունքում զարգացումներն այնպես ընթացան, որ նա դուրս մնաց  համագործակցության այս ծրագրից, չնայած ուներ Թուրքիայի աջակցութ   ունը:

«Քանի որ այստեղ համագործակցության գաղափարն է, իսկ Ադրբեջանն այդքան էլ հակված չէր դրան` մենք քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգմանը, որ այդ երկիրը դուրս մնա համագործակցության այս ծրագրից»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող այս ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ շահառուները կարող են լինել պետական և ոչ պետական մարմինները, ինչի արդյունքում հնարավորություն է տրվում համագործակցության փաթեթներ ձևավորել նրանց միջև: Գարեգին Մելքոնյանը նաև նշեց, որ Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում մի քանի անգամ իրականացրել են ծրագրի մանրամասն իրազեկվածությանն ուղղված միջոցառումներ, որոնցից մեկը տեղի կունենա մարտի 14-ին Երևանում, իսկ հաջորդը կիրականացվի Երևանից դուրս՝ մարտի 16-ին:

«Մեր նպատակը հանրությանը հնարավորինս իրազեկելն է, որպեսզի կառույցներն ու կազմակերպություններն առավելագույնս օգտվեն այս ծրագրից: Մենք շուրջ մեկ տարի է ակտիվորեն այս թեմայի շուրջ բարձրաձայնում ենք: Ծրագրին հայտեր ներկայացնելու տեսանկյունից  կազմակերպությունները սահմանափակումներ չունեն` դաշտը բաց է ցանկացած կազմակերպության համար: Ծրագրին ուղղված 54 մլն եվրոն որևէ երկրի մասով առանձին բաժանում չունի: Այսինքն` այն երկիրը, որը եղավ ավելի ակտիվ, տեղեկացված, մասնագիտացված, պատրաստ, նաև մրցակցային ծրագրեր իրականացնելուն ունակ, ապա այ դ երկիրն առավել շատ կշահի»,-ընդգծեց փոխնախարարը:

Այս ծրագրի մասով, որպես պատասխանատու մարմին, ընտրված է Ռումինիայի էկոնոմիկայի նախարարության ներքո ստեղծված համապատասխան ստորաբաժանումը: Հայտեր ներկայացվելու են էլեկտրոնային տարբերակով` ծրագրի համապատասխան այդ կառույցին:

Մելքոնյանն իր ունեցած տեղեկություններով նշեց, որ ծրագրին դեռևս հայտեր չեն ներկայացվել: Նրա խոսքով` վերջին շրջանում  նկատվել են գաղափարներ և ծրագրեր ներկայացնելու ակտիվություն ու հետաքրքրվածություն հայկական կառույցների կողմից: Ըստ փոխնախարարի` ներկայացված ծրագրերի հայտերի թվի մասին հնարավոր կլինի խոսել ժամկետը լրանալուց հետո, քանի որ շատ ծրագրեր կարող են լրացվել բառացիորեն վերջին օրերի ընթացքում, իսկ ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:

Անդրադառնալով Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի առաջին շրջափուլին` փոխնախարարն ասաց, որ Հայաստանը ներկայացված է եղել 22 ծրագրերում և դրանցից շատերի առարկայական արդյունքը վերջին տարիների ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների կողմից ներկայացվել է հասարակությանը: Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ հաջողված նախագծեր, սակայն համագործակցության այս ծրագիրը դեռևս նորություն էր: Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ երկրորդ փուլում այս ծրագրին Հայաստանի ներգրավվածությունը կլինի ավելի ընդ   րկուն և դրանք կլինեն ավելի մրցակցային, ինչի արդյունքում առավել շատ ծրագրեր հնարավոր կլինի հաղթել և բերել Հայաստան: Փոխնախարարը նաև հավելեց, որ նախագծերը պետք է համագործակցության գաղափարի վրա հիմնված լինեն և դրանց առաջարկները նախատեսեն ծրագրի շահառու հանդիսացող 2-3 երկրների ներգրավմամբ: «Այսինքն, ծրագիրը չպետք է նախատեսված լինի միայն մեկ երկրի համար: Հենց դրանում է կայանում գաղափարը, որ այն պետք է հիմնված լինի համագործակցության վրա»,- նշեց Գարեգին Մելքոնյանը:

 

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի 2007-2013 թվականների ընթացքում անցկացված առաջին շրջափուլի բյուջեն կազմել էր 27 մլն եվրո: Առաջին շրջափուլի ժամանակ շահառու են համարվել 8 երկրներ` Հայաստան, Վրաստան, Բուլղարիա, Թուրքիա, Ռումինիա, Մոլդովա, Հունաստան, Ո ւկրաինա:  Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլը մեկնարկել է 2017թ.-ի հունվարի 31-ին, իսկ դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 31-ը: Ծրագրային առաջարկների ներկայացման մեկնարկը բաց է Ծրագրի < i>բոլոր թեմատիկ նպատակների և առաջնահերթությունների համար: Ծրագրի նպատակներ են` խթանել գործարարությունը և ձեռներեցությունը Սևծովյան ավազանում, ինչպես նաև խթանել Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանության համակարգումը և ծովային աղբի արտանետման համատեղ կրճատումը:  
Առաջնահերթություններից է` համատեղ խթանել գործարարությունը և ձեռնարկատիրական գործունեությունը՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 500 հազարից 1.5 մլն եվրոյի շեմում: Առաջնահերթություն է նաև բարձրացնել անդրսահմանային առևտրի հնարավորություններն ու ա րդիականացումը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 300 հազարից 700 հազար եվրոյի շեմում:

Բարելավել շրջակա միջավայրի համատեղ դիտանցումը (մոնիտորինգ), Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 500 հազարից 1 մլն եվրոյի շեմում:

Խթանել ընդհանուր հանրային իրազեկումը և գետերի ու ծովային աղբի նվազեցմանն ուղղված համատեղ գործողությունները: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված դրամաշնորհը պետք է լինի 300 հազարից 1 մլն եվրոյի շեմում:

Ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլում Ծրագրի երկու թեմատիկ նպատակների իրականացման համար ԵՀԳ ընդհանուր բյուջեն կազմում է 54 մլն եվրո: ԵՀԳ ներքո տրամադրվող դրամաշնորհը կկազմի ծրագրի ծախսերի 92%-ը (յուրաքանչյուր առաջատար և ծրագրի գործընկերոջ համար): Ազգային համաֆինանսավորումը պետք է կազմի ծրագրի ծախսերի առնվազն 8%-ը, հաշվարկված յուրաքանչյուր առաջատար և ծրագրի գործընկերոջ բյուջեին համապատասխան:

loading...
Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո «Մեսսի». ֆիլմ սիրված ֆուտբոլիստի մասին Մեսսին դարձավ 30 տարեկան (տեսանյութ, լուսանկարներ) Օլիվեր Սթոունի ֆիլմը Պուտինի մասին (ռուսերեն) 0 եվրո արժողությամբ թղթադրամը՝ շահույթի աղբյուր Գերմանիայում Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն Հալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվել Հրդեհ մանկապարտեզում Վիգեն Սարգսյանը կարևորել է զորակոչի ընթացքում կոռուպիոն երևույթների բացառումը Իմ աշխատանքը ՊԱԿ-ում կապված էր անլեգալ հետախուզության հետ. Պուտին (տեսանյութ) Բուլղարիայում խաղադաշտ մտած կովն ու շունն ընդհատել են ֆուտբոլային հանդիպումը Մեսին չի բացառել ապագայում Չինաստանում հանդես գալու հնարավորությունը Գառնի գյուղի սկզբնամասում մեքենան ընկել է ձորը. վիրավորները հիվանդանոցում են «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործը կարճելու համար ՌԴ մի քանի օլիգարխներ 4,5 մլն եվրո են «մուծվել» Վենեսուելայում խորհրդարանի վրա հարձակում է տեղի ունեցել Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել Ռուբեն Գևորգյանցի բարեկամները կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Անընթեռնելի դարձրած համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն 200 հազար դրամի չափով
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan