Երևան, 29.Մարտ.2017,
--
:
--
,

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի առթիվ

 

 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջբրան Բասիլը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տ եղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ աշխարհում քիչ են այնպիսի երկրները, որոնք այնքան բազմաթիվ թելերով են կապված, որքան Հայաստանը և Լիբանանը: Մեր բարեկամությունը խարսխված է պատմական խոր առնչությունների, մշակութային հինավուրց կապերի և այն ջերմության վրա, որ երկու ժողովուրդներն ավանդաբար տածում են միմյանց հանդեպ: Նախարար Նալբանդյանն ընդգծում է, որ լիբանանահայ հոծ համայնքը այդ կապերի ամրապնդման և դինամիկ զարգացման կարևորագույն գրավականներից մեկն է:

Հայաստանի արտգործնախարարը շեշտում է, որ այս ամուր հիմքերի վրա քառորդ դար առաջ ձևավորվեցին և զարգացան մեր երկրների միջպետական հարաբերությունները, որոնք առանձնանում են փոխվստահությամբ ու միմյանց նկատմամբ խոր հարգանքով: Նախարար Նալբանդյանը հավելում է, որ այսօր, հավանաբար, չկա այնպիսի ոլորտ, որը ներառված չլինի հայ-լիբանանյան համագործակցության լայն դաշտում:

Մեծապես կարևորելով մեր երկրների միջև ձևավորված ավանդական ջերմ հարաբերությունները՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնում, որ համատեղ ուժերով կկարողանանք նպաստել բազմաշերտ փոխգործակցության առավել սերտացմանը և խորացմանը:

Ջբրան Բասիլ ն իր ուղերձում նշում է, որ անցած քսանհինգ տարիներին, չնայած համաշխարհային քաղաքականությունն ականատես եղավ բազմաթիվ փոփոխությունների, Լիբանանի և Հայաստանի բարեկամական համագործակցային հարաբերություններն առավել ամրապնդվեցին և սերտացան՝ մեր երկրների կենսական շահերին առնչվող խնդիրների շուրջ փոխադարձ աջակցությամբ և տարբեր ոլորտներում սերտ համագործակցության ակտիվացմամբ։ Նախարար Բասիլն ընդգծում է, որ մեր երկու երկրների հարաբերությունները պահպանում են համապարփակ զարգացման դրական ընթացքը, որով լիբանանյան կողմը միանգամայն բավարարված է։

Լիբանանի արտգործնախարարը շեշտում է, որ 2017 թվականը ոչ միայն հնարավորություն է՝ տոնելու այս կարևոր հանգրվանը և մեր ձեռքբերումները, այլև լավ առիթ է՝ ուրվագծելու և առավել խթանելու մեր երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը։

Նախարար Բասիլն իր ուղերձում վերահաստատում է Հայաստանի հետ հարաբերություններն ավելի ու ավելի ամրապնդելու Լիբանանի կառավարության հանձնառությունը։

loading...
Հայ-իրանական երկաթգծի կառուցումը դեռեւս քննարկման փուլում է Ֆիյոնի կնոջը մեղադրանքներ առաջադրվեցին Թոմաս դը Վաալն ապագայում Լեռնային Ղարաբաղը, որպես Ադրբեջանի մաս Համայնքի ղեկավարները պետք է զարգացման ծրագիր ներկայացնեն կառավարությանը. Կարեն Կարապետյան Շարմազանովը Ծառուկյանին պատասխանեց աշուղ Ջիվանու ոճով Սամվել Կարապետյանը գնել է Հրազդան ՋԷԿ-ը Շարմազանովն ապրիլմեկյան կատակ որակեց «Ելք-ի ներկայացուցիչների հայտարարությունները առաջամարտիկ լինելու մասին Էրմիտաժի փոխտնօրենին տնային կալանքի են ենթարկել Հայրիկյանն ընտրություններն անվավեր դարձնելու կոչ կանի Արցախում ՀՀ նախագահի վերջին ելույթը հստակ մեսիջներ էր պարունակում արտաքին և ներքին լսարանի համար. Շարմազանով Եվրոպական դատարանը մերժել է Վ. Շիրխանյանի խնդրանքը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ. ԱՆ ԱԺ պատվիրակությունը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաժողովին Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Ծաղկաձորում «Հայոց Արծիվները» պաշտպանում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությանը Լևոն Տեր-Պետրոսյանը «Ուրվագծին» հյուր Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մալթա ՌԴ զինված ուժերի թվաքանակը հուլիսի 1-ից կգերազանցի 1,9 միլիոնը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների վերջնական և լրացուցիչ ցուցակները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միակողմանի՝ Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ Տավուշում առաջատարը Վարուժան Բաբաջանյանն է. հրապարակվել են Տավուշի ռեյտինգային թեկնածուների վարկանիշները՝ ըստ սոցհարցման «Քյանդրբազություն սատանի մայլում» ՀՀԿ վարկանիշն 8 տոկոսով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին. ВЦИОМ հարցում Մարդու առողջական անվտանգությունից է սկսվում երկրի անվտանգությունը 51+–ով կոալիցիա` Ծառուկյանի հետ կամ ղեկավարել հետընտրական զարգացումները. ՕՐՕ ծրագիրը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan