Երևան, 24.Մայիս.2017,
--
:
--
,

Ֆյոդոր Լուկյանովը Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-Իրան համագործակցության հեռանկարներ է տեսնում

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը կարևորում է Հայաստանի միջնորդությամբ Եվրասիական տնտեսական համագործակցությունը Իրանի հետ: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Լուկյանովն ընդգծեց, որ Հայաստանի համար Իրանը կարևոր գործընկեր է՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի միջոցով Իրանը դեպի Եվրասիական տնտեսական միություն կնայի: «Թվում էր՝ մեկ տարի առաջ Իրանի շուրջ դրությունը դեպի լավացում է գնում, բայց հիմա, կարծես, ամեն ինչ հետ է փոխվում: ԱՄՆ-ը նորից խոսում է Իրանի նկատմամբ  սանկցիաների մասին: Ես չեմ ասում, որ սա պատերազմի կհանգեցնի, բայց այն, որ Իրանի շուրջ նորից անորոշություն է ստեղծվում, ակնհայտ է: Հայաստանի համար Իրանը կարևոր գործընկեր է, և կարծում եմ, որ Հայաստանի միջոցով Իրանը կնայի դեպի ԵԱՏՄ»,-  ասաց նա:

Լուկյանովը նաև հավելեց, որ Ռուսաստանի կողմից 2000-ականների առաջ քաշած գաղափարը եվրասիական ինտեգրացիայի վերաբերյալ տրանսֆորմացիայի ենթարկվեց՝ Եվրամիության ճգնաժամի, Ուկրաինայի ճգնաժամի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ԱՄՆ վարչակազմի փոփոխության և մի շարք այլ գործոնների հետևանքով: «Հիմա խոսքը եվրասիական համընդհանուր տնտեսական միության ստեղծման մասին է: Սա ավելի լայն հնարավորություններ է բացում, ավելի մեծ հեռանկարներ: ԵԱՏՄ-ն հիմա առնչություն ունի չինական ծրագրերի հետ, օրինակ, իսկ սա այլ մասշտաբ է: Միաժամանակ, ամեն երկիր ինքը պետք է աշխատի, հույս չդնի մյուսի վրա, որպեսզի իր տեղը գտնի այս մեծ նոր ներկապնակում: Հայաստանն այս առումով խնդիրներ ունի, բայց կարծում եմ, որ իր տեղը կգտնի»,- եզրափակեց Ֆյոդոր Լուկյանովը:

loading...
Դոնալդ Թրամփը ժամանել է Բելգիա Ոստիկանությունը կանխեց և խափանեց նախապատրաստվող սպանությունը Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու ԵԼ. Այաքս-Մանչեսթեր Յունայթեդ. մեկնարկային կազմեր ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան տպավորված է Գյումրու գեղեցկությամբ Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն Է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ խնդիրը հարթվեց. տեղապահը ձեռնամուխ կլինի ընտրությունների կազմակերպմանը Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը Աթեշյանը Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Բեքչյանին հրավիրել է Ստամբուլ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Թայվանը դարձել Է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի պատճառով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել Գեորգի Կուտոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի Մանչեսթրում երեք մարդու են ձերբակալել մարզադաշտում կատարված ահաբեկչության կապակցությամբ Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հավաքագրած ձայների դեպքերի ուսումնասիրություններն ավարտվել են ՀՀ կառավարությունում քննարկվել են Doing Business-2017 միջոցառումները Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին դասական երաժշտության համերգ է կազմակերպվել Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները Սպիտակ տունն առաջարկում է կրճատել Հայաստանին ու Ադրբեջանին տրվող ֆինանսական օգնությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan