Yerevan, 17.November.2017,
--
:
--
,

Ռուսաստանը որևէ մեկին թույլ չի տա հարձակվել Հայաստանի վրա. ՌԴ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար

 Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության «մատակարար» է և երբեք թույլ չի տա, որ Հայաստանին վնասեն կամ նրա վրա հարձակվեն: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի  Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինը՝ անդրադառնալով Ռուսաստա նի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելուն։ «Ոչ ոք այսօր չի կարող հերքել, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության մատակարար է, Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանին վնասեն կամ հարձակվեն Հայաստանի վրա: Ով էլ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը մասնակցելու է Հայաստանի պաշտպանությանը, դա բացարձակ ակնհայտ է»,- նշեց Նաումկինը:

Դիտարկմանը, թե ՀՀ-ն Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որն էլ այդ զենքով կրակում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա, Նաումկինը պատասխանեց. «Սա շատ սուր հարց է, որը չեն ընդունում մեր հայ գործընկերները։ Եկեք ուղղակի ասենք, որ մենք ապրում ենք հետխորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանի ռազմավարական գիծը կայանում է նրանում, որ ունենա բարեկամական հարաբերություններ տարածքում եղած բոլոր պետությունների հետ։ Հարցն այն չէ, որ Ռուսաստանը կատարում է որոշ գործողություններ, որոնք կարող են վնասել Հայաստանին, ես կարծում եմ, որ դա լիովին բացառված է: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա ռազմատեխնիկական համագործակցություն. այն ոչ ոք չի հերքում, սակայն, կարծում եմ, այն զսպող գործոն է»:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan