Երևան, 23.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Շուշան Պետրոսյանի կարծիքով երևանաբնակները երբեմն հիասթափված են, բայց ոչ չարացած



ՀՀԿ համամասնական ցուցակով կրկին պատգամավորության թեկնածու առաջադրված Շուշան Պետրոսյանին հաճախ չէ, որ կարելի է խորհրդարանական ամբիոնից ելույթ ունենալիս տեսնել: Նա նաև ակտիվ չէ սոցցանցերում և մեդիաոլորտի հետ շփումներում, իսկ մամուլի ասուլիսներ, եթե հիշողությունս չի դավաճանում, գրեթե չի ունեցել: Փոխարենը նա մշտապես հայ զինվորների, հայոց բանակի կողքին է:
Հայտնի երգչուհու հետ հարցազրուցի հիմնական նպատակն էր կոտրել մեդիաանդորրը և հասարակությանը ներկայացնել, թե համացանցում հաճախ հայտնվող հարցերի մասին ինչ կարծիք կամ վերաբերմունք ունի Շուշան Պետրոսյանը:

– ՀՀԿ–ի քարոզչական տեսահոլովակը նայե՞լ եք և ի՞նչ կարծիք ունեք այդ տեսահոլովակի մասին:
– Տեսահոլովակը նայել եմ , սիրում եմ Ռեինկարնացիա խումբը, ռեժիսոր Դավիթ Բաբայանի աշխատանքները:

– Ձեր կարծիքով որոնք են այն երեք հրատապ քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել մշակութային ոլորտի առողջացման համար:
– Անկեղծ ասած մշակութային ոլորտում ծառացած բոլոր խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն։ 19–20–րդ դարերի Արևմտահայ հեղինակների գրքերի վերատպությունից մինչև Հայաստանի շրջաններում, սահմանամերձում գրադարաններում ժամանակակից հայ և համաշխարհային գրականության նոր տպված գրքերի առկայությունն ապահովելով։ Քանի որ սույն ծրագրի համար հատկացված բյուջեն բավարար չէ, շուկայում առկա նոր գրքերը ձեռք բերելու համար։ Դա ժամանակակից փոփ երաժշտության ոլորտն ու շուկան մաքրելն է օտար մշակույթների ազդեցություններից։ Դա բոլոր լծակները հօգուտ «Ազգային մշակույթ» գաղափարի ծառայեցնելն է։ Հեռուստատեսության բոլոր ալիքներով սփռվող հեռուստասերիալների լեզուն` հայերենը, մաքրամաքուր պահելն ու փողոցային հայերենը փողոցում թողնելն է։ Նկարիչների առկա բազում խնդիրների մի մասին լուծում տալու համար ինչ–որ ելքեր ու լուծումներ գտնելը։ Մշակույթի ոլորտի խնդիրների մասին անվերջ կարելի է խոսել։ Այսքան խոսեցինք , բայց դեռ մնացին թատրոնը , կինոն...

– Երևանաբնակների մեջ կուտակված այսքան չարությունը Ձեր կարծիքով ինչի հետևանք է:
– Իրական կյանքում մարդկանց հետ շփվելիս ես միայն սեր ու ջերմություն եմ նկատում, ու դա փոխադարձ է։ Ես տեսնում եմ նրանց միջի լույսն ու սերը հանդիպումների ժամանակ , իմ համերգներին, պատահական , երբ փողոցում մոտենում են։ Եթե նկատի ունեք սոցցանցերը և դրանցում տիրող մթնոլորտը, ապա ասեմ, որ գերադասում եմ շփվել իրական մարդկանց հետ՝ իրական վերաբերմունքով, գնահատանքը, ուրախությունը , հոգսը լսելով, հնարավորության դեպքում էլ հարցին լուծում տալով։ Իսկ ֆեյսբուքը միայն գործիք է։ Երևանաբնակները բնավ չարացած չեն։ Գուցե՝ երբեմն հիասթափված, բայց ոչ չարացած։ Ես սիրում եմ երևանցիներին և Երևանը։ Եվ մենք միասին սիրում ենք մեր Հայաստանը։

Արմինե Գրիգորյան

loading...
Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են անպատասխան, իսկ խնդիրները՝ չլուծված Այգեպանի բացակայությունը «Մենք վերադառնում ենք մեր պորտալարին. Թաթայից գնում ենք դեպի Բեթհովեն» ՄՅՈւ-ն պարտվեց. Մխիթարյանը բացակայում էր «Բազել» - «Մանչեսթր Յունայթեդ». ուղիղ միացում «Յուվենտուս» - «Բարսելոնա». ուղիղ միացում Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ. Գրան Պրի Երևանը ներկայացրել է զբոսաշրջային ներուժը Ամմանում տեղի ունեցած միջազգային համաժողովին ՔԿՀ խցերում չնախատեսված խուզարկություններ են արվել. առգրավվել են հեռախոսներ և բուսական զանգվածներ Հայաստանի մարզերի աշակերտները մասնակցել են Թերի Ջորջի հետ զրույցին Տրանսպորտի, կապի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. նախարար Երեւանի մի շարք փողոցներում կերթեւեկենք միակողմանի. առաջարկը քննարկման է դրվել «Արևային էներգետիկան Հայաստանում զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով» ՈւԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կան տուժածներ Երևանի մի շարք փողոցների լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել են երթևեկելի մասի վրա Անհանդուրժողականության, օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից է. Էդվարդ Նալբանդյան Ուսանողներ-իշխանություն քննարկումները՝ տարկետման օրենքի շուրջ. ուղիղ միացում ԱԺ-ից Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan