Երևան, 24.Հունիս.2018,
--
:
--
,
Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

Գառնիկ Իսագուլյան. «Կուսակցություններն իրենց խոստումները կատարելու ռեսուրսն ու հնարավորությունը չունեն»


Հայերի հոգեբանությունն ու Հայաստանում քաղաքականությանը վերաբերող հարցումների իրականացման «ավանդական» մեթոդները հաշվի առնելով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը սոցիոլոգիական հարցումներին առանձնապես չի վստահում: Նրա կարծիքով մարդիկ շատ հաճախ նման դեպքերում այն չեն ասում, ինչ մտածում են:

«Քարոզարշավի նախնական փուլում միշտ էլ ընդդիմադիրները առավելություն ունենում են, բայց քարոզարշավի ընթացքում պատկերը կարող է կտրուկ փոխվել: Ես ավելի շատ հետևում եմ թե հասարակությունն ինչպես է ընկալում ներկայացված ծրագրերը և վստահում եմ իմ ներքին զգացողությանը»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Ծրագրերից բացի նա նաև կուսակցությունների ու դաշինքների քարոզչական հոլովակներին է ծանոթանում, սակայն բովանդակային առումով դրանք առանձնապես չի վերլուծում: Փոխարենը Իսագուլյանն արդեն ուսումնասիրել ու համեմատել է երկրի առջև ծառացած խորքային խնդիրների լուծմանը վերաբերող կուսակցությունների ու դաշինքների ներկայացրած նախընտրական ծրագրերը: Դրանց համեմատության արդյունքում «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը հանգել է այն եզրակացության, որ ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ կուսակցությունները, «Ելք» դաշինքը իրենց նախըտրական ծրագրերում շատ հստակ ներկայացրել են, երկրի թե՛ արտաքին և թե՛ ներքին խնդիրների լուծման իրենց մոտեցումներն ու տեսակետները: Որոշ կուսակցություններ էլ շատ հարցերի վերաբերյալ կամ հստակ դիրքորոշում չեն ներկայացրել, կամ դրանք ընդհանրապես չկան:

«Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե կուսակցությունների ծրագրերը իրատեսակա՞ն են, թե պոպուլիստական: «Ազատ դեմոկրատներից» ես շատ լավ ճանաչում եմ Հրանտ Բագրատյանին: Որպես այդ կուսակցության թեկնածու նա կարող է և ծրագիր չներկայացնել, քանի որ նա որպես վարչապետի թեկնածու բանիմաց մասնագետ է: Ժամանակը ցույց է տվել, որ նրա նման տնտեսություն իմացող չկա: Ինձ համար ընկալելի են նաև կոմունիստների մոտեցումները, թեև դժվար է ասել, թե ինչպես պետք է նրանք հասնեն նախկին հաջողություններին: «Ծառուկյան» դաշինքը քաղաքական հայտ է ներկայացրել իշխանությունը վերցնելու, բայց որևէ մեկը չգիտի, թե ամենակարևոր՝ Արցախի հարցի մասին իրենց տեսակետը որն է: «ՕՐՕ» դաշինքում շատ ուժեղ անհատականություններ կան, բայց արցախյան խնդրի վերաբերյալ ներկայացված մոտեցումները հստակ չեն»,– ասում է Գ. Իսագուլյանը:

Քաղաքական գործչի համար կարևորը Արցախի Հանրապետության խնդիրներն են և իր համար հասկանալի չէ, թե «ՕՐՕ»–ի ծրագրով Արցախի հարցի լուծման «միակողմանի զիջումներ» ասվածն ինչին են վերաբերում: ՀՎԿ–ի նախընտրական ծրագրում նույնպես Իսագուլյանի համար անընկալելի հարցեր կան, սակայն լավ իմանալով արցախյան հարցի մասին Արթուր Բաղդասարյանի մոտեցումները, ընդհանուր առմամբ կարողանում է պատկերացում կազմել, թե իր համար այդ առանցքային հարցի վերաբերյալ կուսակցությունն ինչ մոտեցումներ կարող է ունենալ:

«Առաջիկայում ես կհայտարարեմ, որ ակտիվ պաշտպանելու եմ Հանրապետական կուսակցությանը: Ես իհարկե բանակցություններ եմ ունեցել Ծառուկյանի հետ: Չեմ թաքցնում, որ հանդիպել եմ նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահների հետ: Հանդիպել եմ նաև բոլոր կուսակցությունների ղեկավարների հետ: Եվ բազմիցս հայտարարել եմ նաև, որ որևէ մեկի հանդեպ հակակրանք չունենալով հանդերձ, չեմ ընդունում երբ մարդիկ, որ այն, ինչի մասին այսօր խոսում են, դրա ռեսուրսն ու հնարավորությունը չունենալու պատճառով չեն կարողանալու դա անել: Եվ իրենց անձնական խնդիրները լուծելու համար պոպուլիստական հայտարարություններ են անում, որը ես չեմ ընդունում: Այս պարագայում ինձ համար նախընտրելի կուսակցությունը Հանրապետականն է, քանի որ գիտենք, թե շատ հարցերի վերաբերյալ իրենք ինչպիսի հստակ դիրքորոշում ունեն: Բացի այդ՝ կարևոր է, որ ՀՀԿ–ն անկեղծորեն գնում է լուրջ փոփոխությունների»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Ինչ վերաբերում է արցախյան հարցին, ապա «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարի կարծիքով այդ հարցը վաղուց լուծված է, քանի որ դե ֆակտո այն վաղուց ճանաչված երկիր է, իսկ դե յուրե էլ՝ մի օր կճանաչվի, բայց Հայաստանում պետք է տնտեսական խնդիրներն այնպես լուծել, որ Արցախի հարցում նոր խնդիրներ չառաջանան:


Արմինե Գրիգորյան

loading...
Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan