Երևան, 20.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Բողոքի սլաքներ



Նախընտրական քարոզարշավը քաղաքական ուժերը մեկնարկեցին գրեթե նույնկերպ՝ հրապարակելով իրենց նախընտրական տեսահոլովակները։ Հայաստանյան քաղաքական իրականության մեջ սա նորմալ պրակտիկա է, միևնույն ժամանակ նորմալ է, որ տարբեր հայտնի անհատներ ու գործիչներ, որպես կանոն, մասնակցում են հենց իշխանության կուսակցության քարոզարշավին կամ տեսահոլովակներում։ Սակայն անկախ սրանից, մի շարք հարթակներում հայաստանյան տարբեր մշակութային գործիչներ քննադատության արժանացան Հանրապետական կուսակցության քարոզարշավին մասնակցելու համար։
Այս քննադատությունները պետք է նշել, որ բավական երկիմաստ իրավիճակ են ստեղծում։

Մի կողմից յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական կողմնորոշումն ու նախասիրություններն իր անձնական գործն են, հիմնված են անհատական սկզբունքների ու պատկերացումների վրա և այս տեսանկյունից թեկուզ և իշխանության կուսակցությանը համակրելը քաղաքացու կամ որևէ ոլորտի մշակութային գործչի անքակտելի իրավունքն է։ Բնականաբար քննադատել քաղաքացուն միայն այն բանի համար, որ նա համակրում է Հանրապետական կուսակցությանը այնքան էլ տեղին ու նպատակահարմար չէ, քանի որ դրանով ոտնահարվում է մարդու և քաղաքացու քաղաքական հայացքների ազատության իրավունքը։

Մյուս կողմից՝ հասարակական տարբեր հարթակներում առկա այս քննադատությունը անուղղակիորեն ուղղված է ոչ թե այս կամ այն անհատի, այլ հենց Հանրապետական կուսակցության դեմ, որը վերջին 25 տարում փաստացի երկրում իշխանություն է։ Ըստ էության, տարբեր անհատների հասցեին ուղղված քննադատությունը վերաբերում է ոչ թե նրանց մասնագիտական կամ հասարակական գործունեությանը, այլ հենց Հանրապետական կուսակցության գործունեությանը՝ որպես իշխանություն։

Սակայն այստեղ կա մի շատ նուրբ սահման, որը հաճախ չի պահպանվում և արդյունքում Հանրապետականին ուղղված քննադատությունն ու բողոքը սկսում է տարածվել այս կուսակցությանը համակրող տարբեր անհատների և գործիչների վրա, որոնք համենայնդեպս իրենց մասնագիտական ասպարեզում լուրջ հաջողություններ ունեն և հանրային համակրանք են վայելում։ Այստեղ թերևս տեղին կլիներ նշել նմանատիպ օրինակներ, սակայն խուսափելով երևույթի անձնավորումից, նպատակահարմար չէ անդրադառնալ այդ օրինակներին, ուղղակի պետք է փաստել, որ այսօրինակ երևույթները տհաճ հանրային մթնոլորտ են ստեղծում։

Վերջապես մյուս կողմից պետք է նշել, որ հասարակական կամ մշակութային գործիչների մասնակցությունը իշխանության կուսակցության քարոզարշավին հաճախ պայմանավորված չի լինում անձնական սկզբունքներով կամ քաղաքական հայացքներով և հենց այս փաստն էլ ինքնին բերում է հանրային վրդովմունքի, ուստի նման իրավիճակներից խուսափելու համար, գուցե պարզապես նման գործիչները զերծ մնան քաղաքական որևէ գործընթացին որևէ մասնակցություն ունենալուց, ինչը բնականաբար կբացառի վերը նկարագրված զարգացումները:

Ա. Մարգարյան

loading...
Ջրարբիի դպրոցը կջեռուցվի ու կվերանորոգվի Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7 տոկոսով ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության զարգացման հարցերով նիստին Հերմինե Նաղդալյանն անձամբ կվճարի ծառայողական բջջային հեռախոսի խոշոր չափի պարտքը. ԱԺ-ն պարզաբանում է ներկայացրել Ուկրաինան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին Վլադիմիր Պուտինի Ղրիմ այցի կապակցությամբ Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ. Գրան Պրի Բեքչյանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով նամակ է հղել Էրդողանին ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց Շենգենում օտարերկրացիների վերահսկողության նոր համակարգին Հայաստանում առաջին անգամ կառանձնացվեն կենսոլորտային պահպանավայրեր Կոտայքի մարզի Գեղարդ-Գողթ հատվածում ժայռի վրա ճաքեր են առաջացել Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում Ռուսաստանում հայերի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. կան զոհեր եւ վիրավորներ Լավրովն անտեղյակ է ՄԽ համանախագահության ձևաչափի փոփոխության մասին խոսակցություններից Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին Նիկոլ Փաշինյանը հոռետեսորեն է վերաբերվում հացադուլին որպես քաղաքական պայքարի գործիք Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ է պահել, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը. Վահրամ Բաղդասարյան Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին ՀՅԴ-ն բավարարված է կառավարության աշխատանքով Արտակարգ դեպք՝ Բագրատաշենի մաքսակետում Վարչապետ Կարեն Կարապետյանը երկվորյակների պապիկ է դարձել Բասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Չինաստանում առաջին անգամ հաջողությամբ մարդու գլխի փոխպատվաստում է իրականացվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan