Yerevan, 16.December.2017,
--
:
--
,

Չավուշօղլուն կարող է գալ և զմայլվել հոլանդական կակաչներով, բայց չի կարող հանրահավաք անցկացնել


Թուրքիայի ու Գերմանիայի միջև հարաբերությունները գնալով սրվում են: Այս լարվածությունն աստիճանաբար թափանցում է նաև ԵՄ անդամ այլ երկրներ:
Բեռլինի և Անկարայի հարաբերություններում հերթական ճգնաժամը ծագեց այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանություններն արգելեցին թուրք պաշտոնյաներին` հանդիպում ունենալ իրենց երկրում բնակվող թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ` ապրիլի 16–ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանակում:

Գերմանական լրատվամիջոցների հաշվարկներով, Գերմանիայի տարածքում բնակվող և Թուրքիայի ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը գերազանցում է 1 միլիոնը:

Գերմանական իշխանություններն անցած շաբաթ արգելեցին միանգամից մի քանի քաղաքներում` Քյոլնում, Լևերկուզենում և Համբուրգում նախատեսված քարոզչական հանրահավաքները: Անդրադառնալով գերմանական իշխանությունների գործողություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր` «Գերմանիա, դու որևէ առնչություն չունես ժողովրդավարության հետ: Քո բոլոր գործողությունները ոչնչով չեն տարբերվում նացիստական շրջանի քաղաքականությունից»:
Սրան ի պատասխան Մերկելը հայտարարել էր. «Գերմանիային նացիոնալ–սոցիալիզմի դարաշրջանին բնորոշ գործելաոճ վերագրելու մասին հայտարարությունները որևէ արդարացում չունեն: Այս հայտարարությունները վշտացնող են ու ընկճող և, ըստ իս, լուրջ մեկնաբանության անգամ արժանի չեն»:

Թուրք–գերմանական այս ճգնաժամն աստիճանաբար սկսում է թափանցել նաև Եվրամիության անդամ այլ երկրներ: Անցած շաբաթավերջին Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը կոչ արեց արգելել թուրք պաշտոնյաներին ԵՄ տարածքում քարոզչական հանրահավաքներ անցկացնել: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ևս հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը կանի հնարավորը` երկրի տարածքում կազմակերպվող քարոզչական հանրահավաքներին թուրք պաշտոնյաների մասնակցությունը բացառելու համար: Ավելին, Նիդեռլանդների արտգործնախարար Բերթ Քենդերսը զանգահարել էր իր թուրք գործընկերոջն ու հայտնել, որ նրա այցելությունն անցանկալի է ու որ ժամանելու դեպքում նա պաշտոնական ընդունելության չի արժանանա: «Անշուշտ նա կարող է այցելել մեր երկիր, տեսարժան վայրեր հաճախել ու հոլանդական կակաչներով զմայլվել։ Բայց մենք չենք ուզում, որ նա այստեղ հանրահավաքներ կազմակերպի»,– հեգնանքով նշել էր Ռուտեն:

Գերմանիայի և ընդհանրապես ԵՄ–ի ու Թուրքիայի միջև այս լարվածության առաջացումը միայն կոնկրետ վերը նշված խնդրով չէ, որ պայմանավորված է: Ըստ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի՝ խնդիրը շատ ավելի խորը արմատներ ունի, որոնք ի թիվս այլ հարցերի, առնչվում են նաև սիրիական խնդրին: Թուրքիան ստվերային ձևով հովանավորում է ԻԼԻՊ–ին, կապեր ունի նրա հետ, և եվրոպական երկրների հետ լարված հարաբերությունները պետք է դիտել նաև այս համապատկերում: «Սիրիայի, այսպես կոչված, չափավոր ընդդիմությունը, որի հետ Թուրքիան համագործակցում է, ոչ այլ ինչ է, եթե ոչ «Ջահբաթ ան նուսրա» ահաբեկչական խմբավորումը»,– կարծում է դիվանագետը:

Այս ամենով հանդերձ Գերմանիայի իշխանությունները, սակայն, շարունակում են ընդգծել` Թուրքիայի հետ կապերի վերջնական խզումը հակասում է երկրի և ողջ Եվրոպայի շահերին: «Դեռ երբեք մեր հակասություններն այսքան զգալի չեն եղել: Մյուս կողմից, սակայն, Եվրոպան և Թուրքիան ընդհանուր լուրջ շահեր ունեն: Մեր տեսանկյունից արժե անել ամեն ինչ` Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները բարելավելու համար: Դա, սակայն, պետք է արվի մեր կողմից դավանած արժեքների հիման վրա և մեր հստակ ակնկալիքներով»,– ասել է Մերկելը:

Ուստի Գերմանիան և ԵՄ մյուս երկրները կտրուկ քայլեր, թերևս, չեն ձեռնարկի: Թուրքիան մեծ ազդեցություն և աշխարհաքաղաքական նշանակություն ունի Մերձավոր Արևելքում: Բացի այդ, ՆԱՏՕ–ի անդամ երկիր է: Նաև` եթե ԵՄ–Թուրքիա հարաբերությունները շատ լարվեն, հարցականի տակ կարող է հայտնվել ԵՄ–Թուրքիա համաձայնությունը փախստականների վերաբերյալ:

Նրանք երկյուղում են նաև, որ Ռուսաստան–Թուրքիա համագործակցության զարգացումը կարող է Անկարային դուրս բերել Արևմուտքի ազդեցության ծիրից: Այս առումով գուցե հետաքրքրական լինի Մերկելի` Ռուսաստան կատարելիք այցը: «Ընդհանրապես ֆիզիկայի օրենք կա` եթե մի կողմը թեթևանում է, մյուսը ծանրանում է»,– նշում է Ա. Նավասարդյանը:
Թե այս ամենը ինչով կավարտվի և զարգացումները ուր կտանեն, դժվար է ասել: Բայց նույն Գերմանիայի Բունգեսթագից արդեն կոչեր են հնչում` դադարեցնելու զենքի վաճառքը Թուրքիային:

Արփի Սահակյան


loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan