Երևան, 23.Մարտ.2017,
--
:
--
,

Չավուշօղլուն կարող է գալ և զմայլվել հոլանդական կակաչներով, բայց չի կարող հանրահավաք անցկացնել


Թուրքիայի ու Գերմանիայի միջև հարաբերությունները գնալով սրվում են: Այս լարվածությունն աստիճանաբար թափանցում է նաև ԵՄ անդամ այլ երկրներ:
Բեռլինի և Անկարայի հարաբերություններում հերթական ճգնաժամը ծագեց այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանություններն արգելեցին թուրք պաշտոնյաներին` հանդիպում ունենալ իրենց երկրում բնակվող թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ` ապրիլի 16–ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանակում:

Գերմանական լրատվամիջոցների հաշվարկներով, Գերմանիայի տարածքում բնակվող և Թուրքիայի ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը գերազանցում է 1 միլիոնը:

Գերմանական իշխանություններն անցած շաբաթ արգելեցին միանգամից մի քանի քաղաքներում` Քյոլնում, Լևերկուզենում և Համբուրգում նախատեսված քարոզչական հանրահավաքները: Անդրադառնալով գերմանական իշխանությունների գործողություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր` «Գերմանիա, դու որևէ առնչություն չունես ժողովրդավարության հետ: Քո բոլոր գործողությունները ոչնչով չեն տարբերվում նացիստական շրջանի քաղաքականությունից»:
Սրան ի պատասխան Մերկելը հայտարարել էր. «Գերմանիային նացիոնալ–սոցիալիզմի դարաշրջանին բնորոշ գործելաոճ վերագրելու մասին հայտարարությունները որևէ արդարացում չունեն: Այս հայտարարությունները վշտացնող են ու ընկճող և, ըստ իս, լուրջ մեկնաբանության անգամ արժանի չեն»:

Թուրք–գերմանական այս ճգնաժամն աստիճանաբար սկսում է թափանցել նաև Եվրամիության անդամ այլ երկրներ: Անցած շաբաթավերջին Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը կոչ արեց արգելել թուրք պաշտոնյաներին ԵՄ տարածքում քարոզչական հանրահավաքներ անցկացնել: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ևս հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը կանի հնարավորը` երկրի տարածքում կազմակերպվող քարոզչական հանրահավաքներին թուրք պաշտոնյաների մասնակցությունը բացառելու համար: Ավելին, Նիդեռլանդների արտգործնախարար Բերթ Քենդերսը զանգահարել էր իր թուրք գործընկերոջն ու հայտնել, որ նրա այցելությունն անցանկալի է ու որ ժամանելու դեպքում նա պաշտոնական ընդունելության չի արժանանա: «Անշուշտ նա կարող է այցելել մեր երկիր, տեսարժան վայրեր հաճախել ու հոլանդական կակաչներով զմայլվել։ Բայց մենք չենք ուզում, որ նա այստեղ հանրահավաքներ կազմակերպի»,– հեգնանքով նշել էր Ռուտեն:

Գերմանիայի և ընդհանրապես ԵՄ–ի ու Թուրքիայի միջև այս լարվածության առաջացումը միայն կոնկրետ վերը նշված խնդրով չէ, որ պայմանավորված է: Ըստ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի՝ խնդիրը շատ ավելի խորը արմատներ ունի, որոնք ի թիվս այլ հարցերի, առնչվում են նաև սիրիական խնդրին: Թուրքիան ստվերային ձևով հովանավորում է ԻԼԻՊ–ին, կապեր ունի նրա հետ, և եվրոպական երկրների հետ լարված հարաբերությունները պետք է դիտել նաև այս համապատկերում: «Սիրիայի, այսպես կոչված, չափավոր ընդդիմությունը, որի հետ Թուրքիան համագործակցում է, ոչ այլ ինչ է, եթե ոչ «Ջահբաթ ան նուսրա» ահաբեկչական խմբավորումը»,– կարծում է դիվանագետը:

Այս ամենով հանդերձ Գերմանիայի իշխանությունները, սակայն, շարունակում են ընդգծել` Թուրքիայի հետ կապերի վերջնական խզումը հակասում է երկրի և ողջ Եվրոպայի շահերին: «Դեռ երբեք մեր հակասություններն այսքան զգալի չեն եղել: Մյուս կողմից, սակայն, Եվրոպան և Թուրքիան ընդհանուր լուրջ շահեր ունեն: Մեր տեսանկյունից արժե անել ամեն ինչ` Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները բարելավելու համար: Դա, սակայն, պետք է արվի մեր կողմից դավանած արժեքների հիման վրա և մեր հստակ ակնկալիքներով»,– ասել է Մերկելը:

Ուստի Գերմանիան և ԵՄ մյուս երկրները կտրուկ քայլեր, թերևս, չեն ձեռնարկի: Թուրքիան մեծ ազդեցություն և աշխարհաքաղաքական նշանակություն ունի Մերձավոր Արևելքում: Բացի այդ, ՆԱՏՕ–ի անդամ երկիր է: Նաև` եթե ԵՄ–Թուրքիա հարաբերությունները շատ լարվեն, հարցականի տակ կարող է հայտնվել ԵՄ–Թուրքիա համաձայնությունը փախստականների վերաբերյալ:

Նրանք երկյուղում են նաև, որ Ռուսաստան–Թուրքիա համագործակցության զարգացումը կարող է Անկարային դուրս բերել Արևմուտքի ազդեցության ծիրից: Այս առումով գուցե հետաքրքրական լինի Մերկելի` Ռուսաստան կատարելիք այցը: «Ընդհանրապես ֆիզիկայի օրենք կա` եթե մի կողմը թեթևանում է, մյուսը ծանրանում է»,– նշում է Ա. Նավասարդյանը:
Թե այս ամենը ինչով կավարտվի և զարգացումները ուր կտանեն, դժվար է ասել: Բայց նույն Գերմանիայի Բունգեսթագից արդեն կոչեր են հնչում` դադարեցնելու զենքի վաճառքը Թուրքիային:

Արփի Սահակյան


loading...
Նորվեգիան պատասխանել է թուրք զինվորականներին վերադարձնելու Թուրքիայի պահանջին ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել «Իգլա» զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործով Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ադրբեջանը հերթական սարսափի մեջ է` Վրաստանով ռազմական տեխնիկա է գալիս Հայաստան Կիեւում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը Կառավարության բազմաթիվ առաջարկների մասին գյուղացին տեղյակ չէ Հասմիկ Պապյանի Խոսքը «Հաց բերող»-ի հուղարկավորության արարողության ժամանակ Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ Վարչապետը Վլադիմիր Գասպարյանին հորդորեց ճանապարհային ոստիկանության ոլորտը վերցնել անձնական հսկողության ներքո Եպիսկոպոս Մաշալյանը խնդրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին միջամտել Աթեշյանի հեռացման հարցում Կառավարությունը հաստատել է կամավորական գործունեությունը կանոնակարգող հայեցակարգը Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Ուկրաինայի զինապահեստում բռնկած հրդեհի պատճառով Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա. վարչապետը բարկացավ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Սևանա լճին հարակից տարածքներում ներդրումներ կատարելու հետ կապված Դեղերի գնի նվազեցում և դրանց՝ ԱԱՀ–ից ազատում. թեկնածուների առողջապահական ծրագրերը Գծերի «կանեցներում» պտտվող գումարներից մինչև երկրաչափական պրոգրեսիայով աճած տուգանքների հետևանքներ Պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ՝ ճանապարհները վերանորոգելու համար Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է հինգի Հայաստանը մասնակցելո՞ւ է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ–ի զորավարժություններին. իսկ ի՞նչ կասի Ռուսաստանը Իրանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը չի կարող արդյունավետ լինել Տեր–Պետրոսյանի մոտեցումը մնում է առանց լուրջ հակափաստարկի Գագիկ Մելքոնյան. «Բաբայանը «Սասնա ծռեր 2–ի» հետ ի՞նչ կապ ունի, երբ «Սասնա ծռեր–1–ն» էլ ա իշխանությունը սարքել մեր տղերքի գլխին» Արցախի դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակել է շուրջ 370 կրակոց
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan