Երևան, 17.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին. Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները չեն ընթանում, քանի որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան շատ լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին: Մարտի 10-ին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եվ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և եռանախագահող երկրները շարունակում են քայլեր ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի պայմաններ ստեղծել բանակցություններն առաջ տանելու համար: Հենց այդ նպատակին էին միտված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները: Ակնհայտ է, որ Հայաստանը և եռանախագահները խոսում են մեկ լեզվով, Ադրբեջանը՝ մեկ այլ: Հենց Ադրբեջանն է հրաժարվում կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,- ընդգծեց Նալբանդյանը:

Նախարարը հավելեց՝ երբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, սակայն հետո Ադրբեջանը հրաժարվում է դրանք կյանքի կոչելուց, հարց է առաջանում՝ արդյոք այդ երկիրը պատրաստ է խաղաղ կարգավորման, արդյոք ցանկանում է բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, հակամարտության խաղաղ կարգավորմանն ու բանակցություններին այլընտրանք չկա: «Մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը շարունակելու ուղղությամբ համապատասխան պայմաններ ստեղծելու համար: Հենց դրան է միտված Մինսկի խմբի համանախագահների այցն Ադրբեջան: Մարտի 28-ին եռանախագահները գալու են Հայաստան, լինելու են նաև Ղարաբաղում»,- հայտնեց Էդվարդ Նալբանդյանը:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, բանակցությունները վերսկսելու համար պետք է բացառվեն այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին:

loading...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով Գևորգ Մելիքյան. «Համաձայնագիրը ՀՀ և ԵՄ հարաբերությունների ճանապարհային քարտեզն է» «Պարենի ինքնաբավության խնդիրը դեռ լուծված չէ» Ոսկին գնում են նեղ օրվա կամ լոմբարդում դնելու համար Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հաշվին. Եղեգնավանի զավեշտը Այլընտրանքային ծառայությունն ու զինվորի տված պարտքը հայրենիքին Սխալ հասկանալու հետևանքները, կամ երբ փոթորիկն այդպես էլ չի գալիս ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով «Վեոլիա ջուրը» իրենց գլխին սարքել է Երջանիկը երջանկության մեջ է Սոչիում, իսկ կուսակիցները խռովել են նրանից Նազարբաև սթայլ. Ալմաթիում հասարակ անցորդները նկարվել են հայտնի լուսանկարի նման Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Տաթևում կայացել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը «Եվա» ֆիլմն ընդգրկվել է 90-րդ «Օսկար» մրցանակաբաշխության նախընտրական ցանկում Ֆուտբոլի հավաքականը 7 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Կարեն Գրիգորյանը հաղթել է Ֆիլիպինների մրցաշարի 5-րդ տուրում Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նախագահը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքները ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Թոիվո Կլաարին Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը Սիրիական բանակը ԻՊ-ին շրջապատում Է Դեյր Զորի թաղամասերում Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է սյանը. վարորդը մահացել է Տհաճ միջադեպ արգենտինական տանգոյի երեկոյի ժամանակ Ժնևում ավարտվել են Սարգսյան-Ալիև բանակցությունները Գյուղատնտեսության նախարարությունը տոհմային անասնապահությանն ուղղված ծրագրեր կիրականացնի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan