Երևան, 30.Ապրիլ.2017,
--
:
--
,

Իրանը Հայաստանում բացեց «Հալալ»-ի սերտիֆիկացման առաջին գրասենյակը

Միջազգային տնտեսության մեջ իր տեղը գտած եւ տարեկան շուրջ երկու հազար միլիարդ դոլար սննդամթերքի առեւտրի ծավալներ ունեցող «Հալալ» կազմակերպության սերտիֆիկացումն արդեն հասանելի է հայ տնտեսավարողներին հենց Հայաստանում:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ այդ գործընթացը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսավարող սուբյեկտներին իրենց արտադրանքն ավելի մատչելի դարձնել իսլամական 57 պետություններում: «Դեպի իրանական շուկա մուտքը մատչելի  եւ դյուրին կլինի մեր գործարարների համար: Դա նաեւ զբոսաշրջության զարգացման խթան կհանդիսանա,- ասաց նախարարը:

Հայաստանում «Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարիի խոսքով`  երկուշաբթի օրը տնտեսավարող սուբյեկտների համար սեմինար կանցկացվի եւ մանրամասն կներկայացվի «Հալալ»-ի  համաշխարհային ստանդարտ ձեռք բերելու գործընթացն ու դրա առավելությունները: «Մենք ավելի քան երկու տարի աշխատում ենք Հայաստանում եւ սերտիֆիկատ ենք տրամադրել երկու սպանդ անողների: Հույս ունենք, որ մեր գրասենյակը խթան կհանդիսանա Հայաստանի եւ մուսուլման պետությունների միջեւ առեւտրական կապերի զարգաց մանը»,-հավելեց նա:

«Հալալի» մակնշմամբ արտադրանքի հաստատման չափանիշը պայմանավորված է տվյալ արտադրանքում կամ ծառայությունում «հալալ» ստանդարտի առկայությամբ: Իսլամական համագործակցություն կազմակերպության «հալալ» պարենի ստանդարտը 2010 թվականի հոկտեմբերին ստորագրվել է կազմակերպության անդամ երկրների նախարարների կողմից եւ այժմ այն տվյալ արտադրանքի գնահատման չափանիշ է:

loading...
Երևանի ավագանու ընտրություններին հավատարմագրվել են 17 տեղական ՀԿ-ի 5 138 դիտորդ և 32 ԶԼՄ-ի 436 ներկայացուցիչ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվեց ազգային հերոսի կիսանդրին Հակարիի հովտում հայտնաբերվել է ժայռափոր «Եղեգնու ձորի ճգնավոր» եկեղեցին Վարդանյան եղբայրները հաղթեցին «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակիչում Մանչեսթեր Յունայթեդը ոչ-ոքի խաղաց Սուոնսիի հետ (տեսանյութ) Apple-ն անվարորդ ավտոմեքենաների փորձարկումներ Է սկսել Հայաստանի համախառն միջազգային պահուստները ավելացել են շուրջ 10 մլն դոլարով Apple-ն «անսպառ» մարտկոց Է ստեղծել iPhone-ի համար Հայաստանում առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալներն ավելացել են 17 մլրդ դրամով Չինաստանն արտաքսել է լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացուն Կիպրոսի Պաֆոս քաղաքում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված զբոսայգի Միշել Օբաման բացատրել է Թրամփի երդմնակալության ժամանակ դժգոհ հայացքի պատճառը Թուրքմենստանի նախագահը հաղթել է Թուրքմեն ձիարշավորդի օրվան նվիրված ձիարշավում Սիլվիո Բեռլուսկոնին ընկել է ու վնասել գլուխը Լը Պենը Դյուպոն-Էնյանին խոստացել է վարչապետի պաշտոնը Հռոմի պապը Կահիրեում կոչ է արել մուսուլման առաջնորդներին միավորվել ընդդեմ իսլամիստ զինյալների Ֆրանսիան հորդորել է ԿԺԴՀ-ին հրաժարվել միջուկային զենքի ստեղծման ծրագրից Լողի Հայաստանի առաջնությունում նոր ռեկորդ է սահմանվել Ֆելաինին որակազրկվել է 3 խաղով Թուրքիայում արգելափակվել է Wikipedia-ի հասանելիությունը Խորհրդային միության մարշալ Դմիտրի Յազովին հոսպիտալացրել են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan