Երևան, 17.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 41-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա Վարդուհի Սարոյանի մահվան դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2017թ. մարտի 7-ին՝ ժամը 19:10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացած կինը հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի, 1976թ. ծնված Վ. Սարոյանը։ Նախնական տվյալներով՝ կինն ընկել է բնակելի շենքի կողային հատվածում առկա հրդեհային տագնապի ժամանակ օգտագործվող աստիճանավանդակի 4-րդ և 5-րդ հարկերի միջանցիկ հարթակից:

Դեպքի վայրի զննությամբ՝ կնոջ ձախ ձեռքին հայտնաբերվել է կպչուն ժապավենով փակցված երկու ծրար, որոնց մեջ եղել են մատիտով կատարված ձեռագիր գրառումներ՝ ուղղված հարազատներին: Աստիճանավանդակի 4-րդ և 5-րդ հարկերի միջանցիկ հարթակից հայտնաբերվել է նաև ստվարաթղթե տոպրակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և մատիտ:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով Գևորգ Մելիքյան. «Համաձայնագիրը ՀՀ և ԵՄ հարաբերությունների ճանապարհային քարտեզն է» «Պարենի ինքնաբավության խնդիրը դեռ լուծված չէ» Ոսկին գնում են նեղ օրվա կամ լոմբարդում դնելու համար Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հաշվին. Եղեգնավանի զավեշտը Այլընտրանքային ծառայությունն ու զինվորի տված պարտքը հայրենիքին Սխալ հասկանալու հետևանքները, կամ երբ փոթորիկն այդպես էլ չի գալիս ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով «Վեոլիա ջուրը» իրենց գլխին սարքել է Երջանիկը երջանկության մեջ է Սոչիում, իսկ կուսակիցները խռովել են նրանից Նազարբաև սթայլ. Ալմաթիում հասարակ անցորդները նկարվել են հայտնի լուսանկարի նման Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Տաթևում կայացել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը «Եվա» ֆիլմն ընդգրկվել է 90-րդ «Օսկար» մրցանակաբաշխության նախընտրական ցանկում Ֆուտբոլի հավաքականը 7 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Կարեն Գրիգորյանը հաղթել է Ֆիլիպինների մրցաշարի 5-րդ տուրում Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նախագահը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքները ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Թոիվո Կլաարին Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը Սիրիական բանակը ԻՊ-ին շրջապատում Է Դեյր Զորի թաղամասերում Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է սյանը. վարորդը մահացել է Տհաճ միջադեպ արգենտինական տանգոյի երեկոյի ժամանակ Ժնևում ավարտվել են Սարգսյան-Ալիև բանակցությունները Գյուղատնտեսության նախարարությունը տոհմային անասնապահությանն ուղղված ծրագրեր կիրականացնի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan