Երևան, 24.Մայիս.2017,
--
:
--
,

ՏՀԶԿ-ն հաստատեց համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները

 Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հաստատել Է 2017-2018 թվականների համար համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները 2016 թվականին 3 տոկոսի աճից հետո: 2017 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի գնահատումը պահպանվել Է 3,3 տոկոսի մակարդակի վրա: Այդ մասին ասված Է կազմակերպության զեկույցում: 2018 թվականին սպասվում Է աճի ուժեղացում մինչեւ 3,6 տոկոս՝ 2011 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշ: 

ՏՀԶԿ-ն նշում Է ներդրումների եւ արտաքին առեւտրի թուլությունը՝ հավանավորչությունը համարելով կանխատեսումների գլխավոր սպառնալիք: Դրա հետ մեկտեղ կազմակերպության փորձագետները բյուջետահարկային քաղաքականության միջոցների ավելի ակտիվ օգտագործման շնորհիվ ակնկալում են համաշխարհային տնտեսության աճի տեմպերի չափավոր ուժեղացում: Համաշխարհային տնտեսության համար ռիսկերի թվում ՏՀԶԿ-ն նաեւ նշում Է Չինաստանում պարտային բեռի բարձր մակարդակը:

Դրա հետ մեկտեղ կազմակերպությունը երկրորդ անգամ անընդմեջ բարելավել Է 2017 թվականին բրիտանական տնտեսության  աճի կանխատեսումները Անգլիայի բանկի վճռական խթանների շնորհիվ: Երկրի ՀՆԱ-ի վերելքի գնահատականն ընթացիկ տարում 1,2 տոկոսից վերանայվել Է մինչեւ 1,6 տոկոս: 2018 թվականին սպասվում Է մինչեւ 1 տոկոս թուլացում, քանի որ գնաճի ուժեղացումը կզսպի սպառողական ծախսերը, իսկ ընկերությունները կապիտալ ներդրումները չեն ավելացնի անորոշության պատճառով, որը կապված Է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հետ:

ՏՀԶԿ-ն ակնկալում Է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական քաղաքականությունը, որը մեծածավալ ներդրումներ Է ներառում ենթակառուցվածքում, ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճն անցյալ տարվա 1,6 տոկոսից 2017 թվականին կհասցնի մինչեւ 2,4 տոկոս (նոյեմբերին սպասվում Էր 2,3 տոկոս) եւ 2018 թվականին՝ 2,8 տոկոս (համապատասխանում Է նախորդ կանխատեսմանը): Եվրոգոտում ՀՆԱ-ի ավելացում Է սպասվում 1,6 տոկոսով՝ ինչպես ընթացիկ տարում, այնպես Էլ հաջորդ տարում:  
Չինաստանի տնտեսությունը, ըստ ՏՀԶԿ-ի գնահատումների, 2016 թվականի 6,7 տոկոսի վերելքը 2017 թվականին կդանդաղեցնի մինչեւ 6,5 տոկոս եւ 6,3 տոկոս 2018 թվականին: Հնդկաստանում, ընդհակառակը, սպասվում Է աճի արագացում՝ համապատասխանաբար 7 տոկոսից մինչեւ 7,3 տոկոս եւ 7,7 տոկոս (ամեն անգամ ենթադրվում Է այն ֆինանսական տարին, որն սկսվում Է օրացուցային տարվան համապատասխանող ապրիլի 1-ին): 
ՏՀԶԿ-ի փորձագետները Բրազիլիայի համար ընթացիկ տարում ՀՆԱ-ի զրոյական աճ են կանխատեսում անցյալ տարվա ռեցեսիայից հետո եւ 1,5 տոկոս ուժեղացում 2018 թվականին: 

1961 թվականին ստեղծված ՏՀԶԿ-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպություններից մեկն Է, որը ներառում Է առավել զարգացած 35 պետություններ: Ներկայում նրա մեջ մտնում են Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իսրայելը, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, Հարավային Կորեան եւ Ճապ ոնիան: ՏՀԶԿ-ի կենտրոնակայանը գտնվում Է Փարիզում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
loading...
Դոնալդ Թրամփը ժամանել է Բելգիա Ոստիկանությունը կանխեց և խափանեց նախապատրաստվող սպանությունը Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու ԵԼ. Այաքս-Մանչեսթեր Յունայթեդ. մեկնարկային կազմեր ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան տպավորված է Գյումրու գեղեցկությամբ Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն Է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ խնդիրը հարթվեց. տեղապահը ձեռնամուխ կլինի ընտրությունների կազմակերպմանը Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը Աթեշյանը Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Բեքչյանին հրավիրել է Ստամբուլ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Թայվանը դարձել Է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի պատճառով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել Գեորգի Կուտոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի Մանչեսթրում երեք մարդու են ձերբակալել մարզադաշտում կատարված ահաբեկչության կապակցությամբ Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հավաքագրած ձայների դեպքերի ուսումնասիրություններն ավարտվել են ՀՀ կառավարությունում քննարկվել են Doing Business-2017 միջոցառումները Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին դասական երաժշտության համերգ է կազմակերպվել Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները Սպիտակ տունն առաջարկում է կրճատել Հայաստանին ու Ադրբեջանին տրվող ֆինանսական օգնությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan