Երևան, 23.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
«Բազել» - «Մանչեսթր Յունայթեդ». ուղիղ միացում «Յուվենտուս» - «Բարսելոնա». ուղիղ միացում Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս ՔԿՀ խցերում չնախատեսված խուզարկություններ են արվել. առգրավվել են հեռախոսներ և բուսական զանգվածներ Երեւանի մի շարք փողոցներում կերթեւեկենք միակողմանի. առաջարկը քննարկման է դրվել «Արևային էներգետիկան Հայաստանում զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով» Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կան տուժածներ Անհանդուրժողականության, օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից է. Էդվարդ Նալբանդյան Ուսանողներ-իշխանություն քննարկումները՝ տարկետման օրենքի շուրջ. ուղիղ միացում ԱԺ-ից

Արցախի Տիգրանակերտի պեղումներից ամենահին գտածոներն անտիկ շրջանի են

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկը պահպանվող հնավայրերի տարածքներում պեղումներ իրականացնելն է։

Արցախի հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը համառոտ ներկայացրել է Տիգրանակերտի պեղումների արդյունքը: «Քանի որ հուշարձանը բազմաշերտ է, հետևաբար ամենահին գտածոները անտիկ շրջանի են, հայտնաբերվում են նաև միջնադարին վերաբերող առարկաներ` խեցեղեն, հնամարդաբանական նյութեր, մետաղադրամներ, տարբեր գործիքներ։ Գտածոների մեծ մասն ուսումնասիրվում է Երևանում, եվրոպական երկրներ է տե ղափոխվում մարդաբանական նյութը։ Ուսումնասիրումից և վերականգնումից հետո պատմական Տիգրանակերտի գտածոների մի մասը մշտապես ցուցադրվում է հենց Տիգրանակերտի հնագիտական թանգարանում, մյուսները՝ պահվում են ՊՈԱԿ-ի ֆոնդերում և ներկայացվում են ժամանակավոր ցուցադրությունների ընթացքում»,- ասել է նա։

Ազոխի քարանձավում պեղումներ են իրականացվել դեռևս խորհրդային տարիներին։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որը թույլ է տալիս ուսումնասիրել հնագույն ժամանակներում մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։

2002 թվականից Թանիա Քինգի ղեկավարությամբ հնագետների միջազգային արշավախումբը ծավալուն պեղումներ է կատարել Ազոխի քարանձավում։ Հայտնաբերվել են չխաթարված մուտքեր, ինչպես նաև նախնադարյան դարաշրջանի բազմաթիվ գտածոներ, որոնց թվում կան գործիքներ և կենդանիների մնացորդներ։ Ազոխի քարանձավի գտածոները Եվրոպայում ուսումնասիրվելուց հետո վերադարձվում և համալրում են Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերը։ Այդ գտածոների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ պատմական այս տարածքում մարդիկ ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ։ Ազոխի քարանձավի գտածոները ցուցադրվում են արցախյան տարբեր թանգարաններում, ժամանակավոր ցուցադրությամբ՝ նաև ՊՈԱԿ-ի շենքում։

Նժդեհ Երանյանի խոսքով` Արցախի տարածքում հնագիտական պեղումներն իրականացվում են Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ։

Այս տարի ևս պեղումները շարունակվելու են Տիգրանակերտում, Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղում։ 2016թ-ի վերջին Նոր Կարմիրավանում հայտնաբերվել են մ.թ.ա. I հազարամյակով թվագրվող մարդակերպ կոթողներ։

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը հույս է հայտնել, որ այս տարի կկարողանան շարունակել նաև Ազոխի քարանձավի ուսումնասիրությունը։

2005 թ-ից հնագիտական մեծածավալ պեղումներ են իրականացվում Տիգրանակերտում, ավելի վաղ սկսվել են Հադրութի շրջանի Ազոխի քարանձավի պեղումները։ Վերջին տարիներին, ըստ անհրաժեշտության, հնագիտական պեղումներ են իրականացվում նաև Կարկառում, Քաշաթաղի շրջանի Արծվաշեն համայնքի մոտակայքում, Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքի և Ամարասի վանքի տարածքներում։

Տիգրանակերտում և Նոր Կարմիրավանում կաշխատեն տեղական, իսկ Ազոխի քարանձավում` միջազգային արշավախմբերը:

loading...
ՄՅՈւ-ն պարտվեց. Մխիթարյանը բացակայում էր «Բազել» - «Մանչեսթր Յունայթեդ». ուղիղ միացում «Յուվենտուս» - «Բարսելոնա». ուղիղ միացում Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ. Գրան Պրի Երևանը ներկայացրել է զբոսաշրջային ներուժը Ամմանում տեղի ունեցած միջազգային համաժողովին ՔԿՀ խցերում չնախատեսված խուզարկություններ են արվել. առգրավվել են հեռախոսներ և բուսական զանգվածներ Հայաստանի մարզերի աշակերտները մասնակցել են Թերի Ջորջի հետ զրույցին Տրանսպորտի, կապի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. նախարար Երեւանի մի շարք փողոցներում կերթեւեկենք միակողմանի. առաջարկը քննարկման է դրվել «Արևային էներգետիկան Հայաստանում զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով» ՈւԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կան տուժածներ Երևանի մի շարք փողոցների լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել են երթևեկելի մասի վրա Անհանդուրժողականության, օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից է. Էդվարդ Նալբանդյան Ուսանողներ-իշխանություն քննարկումները՝ տարկետման օրենքի շուրջ. ուղիղ միացում ԱԺ-ից Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին Ռոբերտ Նազարյանը «Վեոլիա ջուր» ընկերությանը հանձնարարեց եռամսյակը մեկ արված աշխատանքների հաշվետվություն ներկայացնել ԱԻՆ-ը հորդորում է Հայաստանի մարզերում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Թուրքական «Զաման» պարբերականի լրագրողն ավելի քան 7 տարվա ազատազրկման է դատապարտվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan