Yerevan, 25.April.2017,
--
:
--
,

Երդվյալ ազատամարտիկները սատարելու են ՀՀԿ-ին (ֆոտոշարք)

 

Այսօր Կառավարության Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող դահլիճում տեղի ունեցավ «Երդվյալ ազատամարտիկների միության» 5-րդ արտահերթ նիստը: Համագումարին մասնակցում էր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ԵԱՄ նախագահ Ռուբեն Գևորգյանը նիստին հայտարարեց, որ իրենք այս խորհրդարանական ընտրություններին սատարելու են Հանրապետական կուսակցությանը:

«Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում ԵԱՄ-ն սատարելու է ՀՀԿ-ին՝ հաշվի առնելով, որ այդ քաղաքական ուժի ծրագիրը ունի հուսալի քաղաքական հիմք: Կոչ ենք անում իշխանություններին ընտրությունների ժամանակ ցուցաբերել բարձր կամքի դրսևորում և մեծ պատասխանատվությամբ հետևել երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններին»,- հայտարարեց նա:

Ռուբեն Գևորգյանը ներկաներին կոչ արեց իրենց բարեկամներին հորդորել առաջիկա ընտրություններին Արաբկիր, Դավիթաշեն և Աջափնյակ ընտրատարածքում, քվեարկել իր եղբոր՝ Սամվել Գևորգյանի որդու՝ Արթուր Գևորգյանի օգտին:

«Հայրենիքի համար պայքարելն ու մեռնելը ապրելու զգացմունք է, և նման կյանքով ապրեցին իրենց կյանքը հայրենի Արցախին և երկրի սահմաններին իրենց կյանքը նվիրաբերած մեր ընկերները: Ազատամարտիկ եղբայրները հայ ժողովրդի կյանքով և հայրենիքի ճակատագրով ապրածներն են, որոնք իրենց ապրածի հաղթական ոգու գոյությամբ սերունդների մեջ կերտել են ազգային ճակատագրի մի դրսևորում, որը վեհացրել է նույնիսկ ամենագետնամած ժամանակը:

Այսօր ամենակարևոր խնդիրը Արցախի անկախության և հայրենիքի սահմանների պաշտպանության խնդիրն է, որն իր բնույթով արյան խնդիր է, և երկրում տիրող ամենադժվարին կացությունն էլ չպետք է պատճառ դառնա շեղվելու արյան այդ գիտակցությունից: Այսօր մեր երկրի ամենահուսալի ուժը մենք պիտի լինենք՝ մեր հավաքականությամբ, ազատամարտիկի անկոտրում ոգով և մեր մարտունակ բանակով: Ազգ-բանակ ունենալու գաղափարի կարևորագույն գործոններից է ազատամարտիկների համախմբման խնդիրը, որն իր կարևորագույն դերն ունի մեր հասարակության մեջ: Ցավոք այս նախընտրական ժամանակահատվածում կուսակցությունների կողմից սկսված ազատամարտիկների որսը իր բնույթով քայքայիչ և պառակտիչ երևույթ է հայրենասիրական դաշտում, որն էլ արդեն իսկ վտանգ է ներկայացնում այդ սուրբ գաղափարը կյանքի կոչելու համար»,- ասաց Ռուբեն Գևորգյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ շնորհավորելով գարնան գալստյան առթիվ՝ նշեց, որ իրենց հավաքական իմաստնության շնորհիվ այն կդառնա ոչ միայն բնության զարթոնքի, այլև խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջիկա 5 տարիներին հայոց պետականության հիմքերի հետագա ամրապնդման նոր ուղեծրի սկիզբ:

Գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեվոսյանն էլ նշեց, որ իրենք այսօր հավաքվել են հաստատելու, որ այն ծանր, բայց պատվավոր Աստծո խաչը, որ իրենց վրա է, իրենք կրկին պատարստ ենք տանելու: «Ովքե՞ր ենք մենք: Մենք մեր ժողովրդի մասնիկն ենք, որ ծանր ժամանակներում կարողացանք պահպանել մեր անկախությունը և ստեղծել մեր պետությունը: Մենք անցյալի և ապագայի կապող օղակն ենք: Մենք այսօր ծառայող տղաների պապիկներն ենք, հայրերը, մենք այն տղաների հայրերն ենք, ովքեր ՀՀ ԶՈՒ-ում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում»,- հավելեց նա:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan