Yerevan, 19.November.2017,
--
:
--
,

Պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելը՝ բնության ռեսուրսների խնայում



Վրացական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ մեր հարևան երկիրը որոշել է աստիճանաբար հրաժարվել պոլիէթիլենային տոպրակների կիրառումից: Նախատեսում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման փուլային արգելք և դրանց փոխարինում կենսադեգրադացվող տոպրակներով, թղթե պայուսակներով, բազմամյա օգտագործման պայուսակներով և տոպրակներով:

Հայաստանում նմանատիպ հեռանկարների իրատեսական կամ հակառակը՝ անիրականանալի լինելու վերաբերյալ, «Փաստը» զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի և «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի հետ:
Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս հարցին միայն տրամաբանական կտրվածքով կարելի է անդրադառնալ՝ պայմանավորված հետևյալ հանգամանքով:
«Բնապահպանական տեսանկյունից հասկանալի է, որ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը հատկապես սննդի, սպասարկման ոլորտում ցանկալի չէ: Բայց հանրապետության առջև այնպիսի մեծ խնդիրներ կան ծառացած, որոնց պարագայում սա երկրորդական կամ երրորդական խնդիր է: Փաթեթավորման առումով մենք որոշակի կուլտուրա ենք մտցնում հասարակության մեջ: Չնայած ես կրկին ասում եմ. բնապահպանական մաքրություն հաստատելու առումով կարելի է նաև դրանցից չօգտվել:

Սակայն այս պահին ես չեմ տեսնում ավելի ոչ ծախսատար տարբերակ, որպեսզի մենք կարողանանք շուտափույթ հրաժարվել այդ ինստիտուտից: Կտորից պատրաստված տոպրակներն, իհարկե, կարող են փոխարինել, բայց պոլիէթիլենային տոպրակների լայն օգտագործումը ուղղակիորեն կապված է դրանց փոքր ծախսատարության հետ: Թղթից կամ կտորից պատրաստված տոպրակները թանկ են, և այսօր առևտրային կազմակերպությունների ու նման ծառայություններ իրականացնողների համար դա ակնհայտորեն ծանրություն կլինի: Առանց այդ էլ ՀՀ սպասարկման ոլորտի բազմաթիվ սուբյեկտներ ֆինանսական դժվարությունների մեջ են գտնվում:

Դե իսկ ամեն մարդու կողմից իր համար տոպրակ խանութ տանելը ժամանակակից սպասարկման ձև չէ: Եթե մարդիկ ժամանակ ու հավես ունենան ամեն մի խանութ մտնելուց ունենալ փաթեթավորման սեփական միջոցները, դա տարբերակ է, բայց չեմ կարծում, որ ժամանակակից պայմաններում, այս լարված կյանքում դա ցանկալի մոտեցում է: Բացի այդ, ես չեմ կարծում, որ պետականորեն, իրավական հիմքերով մենք կարող ենք ասել՝ «Սպասարկման օբյեկտնե՛ր, այսուհետ բացի էկոլոգիապես մաքուր նյութերից ուրիշ ոչ մի բան դուք իրավունք չունեք օգտագործելու»»,– պարզաբանեց տնտեսագետը:

Իսկ բնապահպան Հակոբ Սանասարյանն էլ «Փաստի» հետ զրույցում ասաց, որ սա լուծելի խնդիր է, և այն շատ օգտակար կլինի երկրի համար ոչ միայն մաքրության և առողջապահական խնդիրների լուծման տեսանկյունից, այլև զուտ տնտեսական առումով շատ օգտակար կլինի:

«Ինչու ծառ կտրել կամ գազ, նավթ ու այլ պոլիմերներ ստանալ, եթե այդ պոլիմերները հազարավոր տոննաներով թափվում և աղտոտում են շրջակա միջավայրը: Մեզ մոտ դա հնարավոր է: Մնում է, որ երկրի ղեկավարը մտածի երկրի մասին և նման հարցերը լուծի: Սրանից 40 տարի առաջ Մոսկվայում մարդիկ սովորական կտորից՝ չթից, տոպրակով գնում էին խանութ, տոպրակը մի քանի շաբաթը մեկ լվանում, նորից օգտագործում:
Իհարկե, ես չեմ կարող ասել՝ պոիլէթիլենային տոպրակն է ավելի մատչելի, թե թղթինը: Բայց այն, որ երկրորդի դեպքում նյութ ենք խնայում, բնությունից նորից նյութ վերցնելու անհրաժեշտություն չկա, անկասկած է»,– նշեց Սանասարյանը:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան


loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan