Երևան, 29.Մարտ.2017,
--
:
--
,

Պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելը՝ բնության ռեսուրսների խնայում



Վրացական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ մեր հարևան երկիրը որոշել է աստիճանաբար հրաժարվել պոլիէթիլենային տոպրակների կիրառումից: Նախատեսում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման փուլային արգելք և դրանց փոխարինում կենսադեգրադացվող տոպրակներով, թղթե պայուսակներով, բազմամյա օգտագործման պայուսակներով և տոպրակներով:

Հայաստանում նմանատիպ հեռանկարների իրատեսական կամ հակառակը՝ անիրականանալի լինելու վերաբերյալ, «Փաստը» զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի և «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի հետ:
Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս հարցին միայն տրամաբանական կտրվածքով կարելի է անդրադառնալ՝ պայմանավորված հետևյալ հանգամանքով:
«Բնապահպանական տեսանկյունից հասկանալի է, որ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը հատկապես սննդի, սպասարկման ոլորտում ցանկալի չէ: Բայց հանրապետության առջև այնպիսի մեծ խնդիրներ կան ծառացած, որոնց պարագայում սա երկրորդական կամ երրորդական խնդիր է: Փաթեթավորման առումով մենք որոշակի կուլտուրա ենք մտցնում հասարակության մեջ: Չնայած ես կրկին ասում եմ. բնապահպանական մաքրություն հաստատելու առումով կարելի է նաև դրանցից չօգտվել:

Սակայն այս պահին ես չեմ տեսնում ավելի ոչ ծախսատար տարբերակ, որպեսզի մենք կարողանանք շուտափույթ հրաժարվել այդ ինստիտուտից: Կտորից պատրաստված տոպրակներն, իհարկե, կարող են փոխարինել, բայց պոլիէթիլենային տոպրակների լայն օգտագործումը ուղղակիորեն կապված է դրանց փոքր ծախսատարության հետ: Թղթից կամ կտորից պատրաստված տոպրակները թանկ են, և այսօր առևտրային կազմակերպությունների ու նման ծառայություններ իրականացնողների համար դա ակնհայտորեն ծանրություն կլինի: Առանց այդ էլ ՀՀ սպասարկման ոլորտի բազմաթիվ սուբյեկտներ ֆինանսական դժվարությունների մեջ են գտնվում:

Դե իսկ ամեն մարդու կողմից իր համար տոպրակ խանութ տանելը ժամանակակից սպասարկման ձև չէ: Եթե մարդիկ ժամանակ ու հավես ունենան ամեն մի խանութ մտնելուց ունենալ փաթեթավորման սեփական միջոցները, դա տարբերակ է, բայց չեմ կարծում, որ ժամանակակից պայմաններում, այս լարված կյանքում դա ցանկալի մոտեցում է: Բացի այդ, ես չեմ կարծում, որ պետականորեն, իրավական հիմքերով մենք կարող ենք ասել՝ «Սպասարկման օբյեկտնե՛ր, այսուհետ բացի էկոլոգիապես մաքուր նյութերից ուրիշ ոչ մի բան դուք իրավունք չունեք օգտագործելու»»,– պարզաբանեց տնտեսագետը:

Իսկ բնապահպան Հակոբ Սանասարյանն էլ «Փաստի» հետ զրույցում ասաց, որ սա լուծելի խնդիր է, և այն շատ օգտակար կլինի երկրի համար ոչ միայն մաքրության և առողջապահական խնդիրների լուծման տեսանկյունից, այլև զուտ տնտեսական առումով շատ օգտակար կլինի:

«Ինչու ծառ կտրել կամ գազ, նավթ ու այլ պոլիմերներ ստանալ, եթե այդ պոլիմերները հազարավոր տոննաներով թափվում և աղտոտում են շրջակա միջավայրը: Մեզ մոտ դա հնարավոր է: Մնում է, որ երկրի ղեկավարը մտածի երկրի մասին և նման հարցերը լուծի: Սրանից 40 տարի առաջ Մոսկվայում մարդիկ սովորական կտորից՝ չթից, տոպրակով գնում էին խանութ, տոպրակը մի քանի շաբաթը մեկ լվանում, նորից օգտագործում:
Իհարկե, ես չեմ կարող ասել՝ պոիլէթիլենային տոպրակն է ավելի մատչելի, թե թղթինը: Բայց այն, որ երկրորդի դեպքում նյութ ենք խնայում, բնությունից նորից նյութ վերցնելու անհրաժեշտություն չկա, անկասկած է»,– նշեց Սանասարյանը:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան


loading...
Հայ-իրանական երկաթգծի կառուցումը դեռեւս քննարկման փուլում է Ֆիյոնի կնոջը մեղադրանքներ առաջադրվեցին Թոմաս դը Վաալն ապագայում Լեռնային Ղարաբաղը, որպես Ադրբեջանի մաս Համայնքի ղեկավարները պետք է զարգացման ծրագիր ներկայացնեն կառավարությանը. Կարեն Կարապետյան Շարմազանովը Ծառուկյանին պատասխանեց աշուղ Ջիվանու ոճով Սամվել Կարապետյանը գնել է Հրազդան ՋԷԿ-ը Շարմազանովն ապրիլմեկյան կատակ որակեց «Ելք-ի ներկայացուցիչների հայտարարությունները առաջամարտիկ լինելու մասին Էրմիտաժի փոխտնօրենին տնային կալանքի են ենթարկել Հայրիկյանն ընտրություններն անվավեր դարձնելու կոչ կանի Արցախում ՀՀ նախագահի վերջին ելույթը հստակ մեսիջներ էր պարունակում արտաքին և ներքին լսարանի համար. Շարմազանով Եվրոպական դատարանը մերժել է Վ. Շիրխանյանի խնդրանքը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ. ԱՆ ԱԺ պատվիրակությունը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաժողովին Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Ծաղկաձորում «Հայոց Արծիվները» պաշտպանում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությանը Լևոն Տեր-Պետրոսյանը «Ուրվագծին» հյուր Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մալթա ՌԴ զինված ուժերի թվաքանակը հուլիսի 1-ից կգերազանցի 1,9 միլիոնը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների վերջնական և լրացուցիչ ցուցակները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միակողմանի՝ Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ Տավուշում առաջատարը Վարուժան Բաբաջանյանն է. հրապարակվել են Տավուշի ռեյտինգային թեկնածուների վարկանիշները՝ ըստ սոցհարցման «Քյանդրբազություն սատանի մայլում» ՀՀԿ վարկանիշն 8 տոկոսով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին. ВЦИОМ հարցում Մարդու առողջական անվտանգությունից է սկսվում երկրի անվտանգությունը 51+–ով կոալիցիա` Ծառուկյանի հետ կամ ղեկավարել հետընտրական զարգացումները. ՕՐՕ ծրագիրը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan