Երևան, 21.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Գագիկ Աղաջանյան. «Մարդը պետք է աննորմալ լինի, որ սառնարանային բեռնախցիկով պաստառի տեղափոխման ուղեկցող փաստաթուղթ ձևակերպի»


Երկաթուղային տրանսպորտի մրցակցության մակարդակի բարձրացման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղին» հայտարարեց, որ իջել են Կավկազ–Փոթի միջազգային երկաթուղալաստանավային ճանապարհով բեռների փոխադրման սակագները: Դա հնարավոր է դարձել երկաթուղային ընկերության կողմից լաստանավի վրա տեղերի գնման և միջազգային գործընկերների հետ նոր գնային քաղաքականություն մշակելու շնորհիվ:
Նախկինում լաստանավով ցանկացած տեսակի բեռի մեկ վագոնի փոխադրման սակագինը կազմում էր 5 հազար դոլար, սակայն նոր սակագներով դեպի Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կնվազի միջինը՝ 2 հազար դոլարով: Ու չնայած զեղչերը տարբերակված են, բայց բեռների որոշ տեսակների համար փոխադրման սակագները կարող են նվազել 80%–ով:

«Առաջարկվող զեղչերը թույլ կտան նաև կրճատել ապրանքների վերջնական արժեքը, ինչը ձեռնտու է և հայկական սպառողներին, և տեղական արտադրողներին:
Զեղչերը կիրառվելու են ոչ միայն Ռուսաստանից Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների, այլև Հայաստանի տարածքով Ռուսաստանից Իրան, ԱՊՀ երկրներից Ռուսաստանի տարածքով Հայաստան եկող բեռների համար»,– ասված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաղորդագրությունում:

«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ բեռնափոխադրող ընկերությունները նույնպես վերանայել են իրենց ծառայությունների սակագները և նախկինի համեմատ դրանք զգալիորեն նվազել են:

«Ընդամենը երկու տարի առաջ մեկ ավտոմեքենայով բեռի փոխադրման գինը Երևանից Մոսկվա կազմում էր մոտ 4500 դոլար: Հիմա այդ գինը նվազել է մինչև 3000 դոլար: Այսինքն 33%–ով գները նվազել են: Հիմա բեռնափոխադրողները սկսել են մի քանի հարյուր դոլարի տարբերությամբ նույն ծառայությունները մատուցել, ինչը թեև սկզբունքորեն չի կարող ազդել փոխադրվող ապրանքի արժեքի վրա, բայց տնտեսվարողները նույնիսկ դա են հաշվի առնում: Սա մրցակցություն է և լավ է, որ այնպիսի կազմակերպություն ինչպիսին «Հարավկովկասյան երկաթուղին» է, բեռնափոխադրումների շուկայում իր տեղն է ուզում զբաղեցնել և մրցակցության մեջ է մտնում: Եվ պետք չէ մոռանալ, որ չնայած ցանկացած երկրում երկաթուղային ընկերությունները դոտացիայով են աշխատում, բայց դրանք շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեն: Բացի այդ, երկաթուղին էկոլոգիական տեսանկյունից նույնպես ձեռնտու փոխադրամիջոց է համարվում ողջ աշխարհում»,–  ասաց Գ.  Աղաջանյանը:

Հարցին՝ իսկ ինչպես է պատահում, որ տնտեսվարողները օրինակ՝ պաստառի անվան տակ կարողանում են թռչնամիս տեղափոխել «Ապավենի» տնօրենն ասաց, որ բեռների փոխադրումը ողջ աշխարհում իրականացվում է տվյալ երկրում բեռը կապարակնքելու և համապատասխան ուղեկցող փաստաթղթով այն տեղափոխելու միջոցով: Այլ վերահսկողական մեխանիզմ չկա, բայց եթե մաքսավորները անբարեխիղճ գտնվեն, ապա կարող են տվյալ բեռի համար բոլորովին այլ ուղեկցող փաստաթուղթ ձևակերպել, իսկ ստացվող երկրում էլ աչք փակել դրա վրա:

«Եթե տվյալ երկրի մաքսավորն անբարեխիղճ է, ապա կարող է աչք փակել այդ ամենի վրա, իսկ միջանկյալ երկրների մաքսավորների համար, որտեղով անցնում է տվյալ բեռը, բոլորովին հետաքրքիր չէ, թե իրականում ինչ ապրանք է տեղափոխվում: Այլ հարց է, երբ բացահայտ սխալներ են լինում: Այդ ժամանակ արդեն տարանցիկ երկրում կարող են բացել և լրացուցիչ ստուգման ենթարկել տվյալ բեռը»,–  ասում է Գ. Աղաջանյանը:
Ըներության տնօրենի խոսքով որևէ բեռնափոխադրող ընկերություն չի կարող նման ռիսկի գնալ: Բացի այդ, եթե թռչնամիսը սառնարանային բեռնախցիկներով է տեղափոխվում, իսկ պաստառը՝ ոչ, ուստի մարդը պետք է աննորմալ լինի, որպեսզի սառնարանային բեռնախցիկով պաստառի տեղափոխման ուղեկցող փաստաթուղթ ձևակերպի:
«Այսինքն, միայն դա արդեն կարող է կասկած հարուցել և նման փոխադրում իրականացնելը այդքան էլ հեշտ բան չէ և բավականին մեծ ռիսկեր է պարունակում»,– ասաց Գ. Աղաջանյանը:


Արմինե Գրիգորյան

loading...
Գերմանիայում բացվել է ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche Zeitung Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին Անկախության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն Մեքսիկայի երկրաշարժից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Հայկական արդարադատության բացը, կամ կրկին 3000 եվրո կվճարենք Եթե նպատակը տարածքի իրացումը լիներ, «Ֆիրդուսի» շուկայի ապամոնտաժման հաջորդ օրը կսկսվեր բնակիչների հետ բանակցությունը... Դեբեդցիները ծայրահեղ քայլերի կդիմեն, եթե մարզպետի խորհրդականը ներդրումներ չկատարի Հայաստան–Թուրքիա՝ ով ում է ավելի շատ պետք Ոստիկանական ակցիա. բացառիկ ու անվրեպ Խավարումից` արարում Արամ Ա–ի շուրթերով, կամ ո՞վ է Սփյուռքի` վարչապետի թեկնածուն Արտաքին ուժերի հանդեպ թուլությունը հանգեցնում է ներազգային ագրեսիվության ԼՂ հարակից 7 շրջաններից ցանկացածի հանձնումը հանգեցնելու է շփման գծի կոնֆիգուրացիայի աղետալի վատթարացման Մարդասպանները Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան Սեպտեմբերի 21 Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական Արկադի Անդրեասյանը որակազրկվել է 2 տարով Սիրտս կոտրված է. Ջեքի Սփայերը և ԱՄՆ մյուս կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հայկական վարորդական իրավունքների հարցը կլուծվի մոտ ժամանակներս. դեսպան Վոլինկին «Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերի բացումը կնպաստի ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը Միասնաբար ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. համահայկական համաժողովի հայտարարությունը Աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր Գորիսում. պատճառը աշակերտներին տրված սննդամթերքի աղտոտումն է Բրյուսելը կարող է զրկվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը հյուրընկալելուց «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan