Yerevan, 24.June.2019,
--
:
--
,

Սրանք քաղաքական նշանակություն ունեցող պատերազմներ են, և այդ քաղաքական գործոնը պետք է աշխատի Ադրբեջանի դեմ


Մեր հյուրն է ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը

– Անդրադառնալով շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերին` ՆԱՏՕ–ի և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարները դատապարտել են այն և ընդգծել, որ խնդիրը ռազմական լուծում չունի: Կարելի՞ է ասել, որ գոնե այս պահին Արևմուտքը Բաքվին զրկում է զենք կիրառելու իրավունքից:

– Միանշանակ, որովհետև այդ հայտարարություններն արվել են կոնկրետ իրադարձությունների վերաբերյալ: Իսկ այդ իրադարձությունների էությունն այն է, որ Ադրբեջանը կոնկրետ փորձ է կատարել և պատժվել է: Եվ այդ պատժվելու ֆոնին Ադրբեջանին ասում են, որ իր գործողությունները սխալ են, և հարցի ռազմական լուծում չկա:

– Ուշագրավ էր Թուրքիայի արձագանքը: Թուրքիան նման ձևով արձագանքել էր անցած տարվա ապրիլից հետո: Արդյո՞ք սա նշանակում է, որ Թուրքիան փորձում է ակտիվ ներգրավվել հակամարտության պրոցեսին, և դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

– Երկար ժամանակ փորձելով Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ ստեղծել` Թուրքիան զերծ էր մնում Ղարաբաղի հարցով որևէ գնահատական տալուց: Ու հիմա կարելի է ասել, որ առաջին դեպքն է, երբ այդ երկիրը միակողմանի աջակցությունն է հայտնում Ադրբեջանին: Բայց նրա հայտարարության մեջ մի հետաքրքիր նրբերանգ է փոխվել: Թուրքիան շեշտը դնում է խաղաղ կարգավորման վրա: Ասում է` մենք Մինսկի խմբի անդամ ենք, և ցանկանում ենք ջանքեր գործադրել, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, բայց, իհարկե, հօգուտ Ադրբեջանի: Ինչ–որ առումով Թուրքիայի այդ հայտարարությունը պատասխան էր Իրանի ԱԳՆ–ի այն հայտարարությանը, որով կողմերին զսպվածության կոչ էր արվում` պատրաստակամություն հայտնելով աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ` խաղաղ կարգավորման ուղղությամբ:

– Էրդողանն ու Ալիևը պայմանավորվել են շուտափույթ հանդիպել: Բայց եթե Թուրքիան շեշտադրումը փոխում է` կողմ է խաղաղ կարգավորմանը, այդ դեպքում ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

– Հիմա Ալիևը չգիտի ինչ անել: Նրա ընտրած քաղաքականությունը, այսպես կոչված, ռազմական դիվանագիտությունը, շատ մեծ պրոբլեմներ է ստեղծել հենց պաշտոնական Բաքվի համար: Ալիևը փորձում է ռազմաքաղաքական ակցիաներով իր համար դիվանագիտական նպաստավոր վիճակ ստեղծել: Բայց չի հաջողում: Որպես պատասխան ստանում է ոչ հաճելի գնահատականներ և անընդհատ կրկնվող պահանջներ`կատարելու Վիեննայի պայմանավորվածությունները: Ադրբեջանին չի հաջողվում համոզել Մինսկի խմբի համանախագահող երկրներին հրաժարվելու այդ պահանջներից և որդեգրելու այլ մոտեցում: Ադրբեջանի թիկունքն անընդհատ եղել են Ռուսաստանը և Թուրքիան: Բայց վերջին շրջանում նրան չի հաջողվում Ռուսաստանին համոզել` առանձին, Մինսկի խմբից դուրս ադրբեջանամետ հայտարարություններ անել: Ուստի հիմա փորձարկում են Թուրքիայի տարբերակը:

– Մարտի սկզբին Էրդողանը մեկնելու է Մոսկվա: Հաշվի առնելով ռուս–թուրքական մերձեցումը` հնարավո՞ր են պայմանավորվածություններ ԼՂ հարցի շուրջ:

– Ոչ: Մինչ այս էլ ակնհայտ երևում էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունները խորացնելուն զուգահեռ Ռուսաստանը նրանից պահանջել է չմիջամտել ԼՂ հարցին: Ռուսաստանի համար շատ էական է, որ Ադրբեջանում ինքն ավելի մեծ ազդեցություն ունենա: Կարծում եմ` հիմա էլ նույնն է լինելու. փորձելու են ինչ–որ առևտրի գնալ, և Թուրքիան կզբաղվի իր գործերով, Ռուսաստանը` իր:

– Իսկ ռուսական կողմի դիրքորոշման այդ փոփոխությունն ինչո՞վ է պայմանավորված և արդյո՞ք Հայաստանը կարողանում է խաղարկել այդ խաղաթուղթը:

– Դա պայմանավորված է և՛ ռուս–թուրքական, և՛ Ռուսաստան–Արևմուտք հարաբերությունների տրամադրությամբ: Կարևոր էր այն հանգամանքը, որ ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարն ընդգծեց, որ Մինսկի խումբն է միակ կառույցը, որի շրջանակներում ԼՂ հարցը պետք է լուծվի: Փաստորեն նորից պնդեց մի դիրքորոշում, որը Ադրբեջանին հաճելի չէ, քանի որ Բաքուն հակված է Ռուսաստանի հետ առանձին աշխատել այդ ուղղությամբ:

Իսկ Հայաստանի ռազմավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի հետևյալը` Ադրբեջանին կարելի է զսպել միայն այն դեպքում, եթե վարել քաղաքականություն, որը կզսպի նրա ռազմական գործողությունները: Այսինքն` Ադրբեջանը չի կրակի միայն այն ժամանակ, երբ այդ կրակոցներն աշխատեն իր դեմ: Իրականում սրանք ամբողջովին քաղաքական նշանակություն ունեցող պատերազմներ են: Եվ այդ քաղաքական գործոնը պետք է աշխատի Ադրբեջանի դեմ: Արևմուտքի վերջին արձագանքը, ըստ էության, քաղաքական գնահատական է: Եվ դա հենց այն հանգամանքն է, որի ուղղությամբ պետք է աշխատել: Ադրբեջանի ամեն մի գործողություն պետք է բերի շատ ավելի կոշտ գնահատականների:

Դա կլինի Հայաստանի դիվանագիտության կամ վարվող քաղաքականության հաջողությունը:



Արփի Սահակյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan