Երևան, 26.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

«Հայկական վերածնունդը» հին ու մաշված երգերով. հավակնությունների հանգրվանում –3



Այս շարքի նախորդ հոդվածներում խոսել էինք «Ազատ դեմոկրատներ» և «Դաշնակցություն» կուսակցությունների ունեցած դերակատարման ու հավակնությունների շուրջ: Այս անգամ կանդրադառնանք մի ցավոտ թեմայի, որը կոչվում է «Հայկական վերածնունդ»:

Շատ փորձագետներ, սոցիոլոգիայի դաշտի մանիպուլյատորներ, փորձում են հասարակությանը համոզել, որ այս կուսակցությունն արդեն հաղթահարել է հինգ տոկոսի շեմը և ապահովել իր տեղը հաջորդ խորհրդարանում:

Ընդդիմության և իշխանության ոլորաններում խուսանավող այս կուսակցությունը երբևէ չի ցուցաբերել քաղաքական կամք և քաղաքական դիմագիծ: Ի՞նչ են այսօր խոստանում նրանք: Բանակ, որի պարագայում 18 տարեկանները սահման չեն գնա, Հայաստանը՝ Քուվեյթ, առնվազն Դուբայ՝ որպես նավթի ու գազի տարածաշրջանային կենտրոն, խորհրդային ավանդների վերադարձ և այլն:

Մինչ բուն խոստումներին անդրադառնալը փաստենք, որ նմանատիպ անդեմ ուժը ձեռնտու է ցանկացած իշխանությանը, ինչպիսին այսօր Հայաստանում իշխող ՀՀԿ–ն է: Նրանք ավելորդ խնդիրներ չեն ստեղծում, մեկ–երկու բիզնես արտոնություններ են ստանում ու հաջորդ հինգ տարին կամ հանգրվանում են իշխանական խորշերից մեկում, կամ էլ մտահոգ դեմքով դառնում են ընդդիմադիր և առասպելական Փյունիկ թռչունի նման մոխիրներից վեր հառնում:

Սա պարզապես, հիշեցման կարգով: Նույն այդ հիշեցման կարգով, հղում անենք Վիկիլիքս կայքին, որի բազմաթիվ գաղտնազերծված նյութերի մեջ տեղեկություններ կային կուսակցության երկու կարկառուն դեմքերի՝  Հեղինե Բիշարյանի և Արթուր Բաղդասարյանի մասին: Տողերի հեղինակը շատ դիպուկ է բնութագրում նրանց, ավելին՝ անում է կանխատեսումներ 2008 թվականին, որոնք կետ առ կետ առ այսօր իրականանում են:
Այժմ գանք խոստումներին և դրանց հնարավորություններին: Ինչպես հայտնի է, դեռ ԽՍՀՄ փուլում, Հայաստանում եղել են հետազոտություններ՝ պարզելու համար նշված ռեսուրսների առկայությունը: Դրանք կան ինչպես երկրագնդի շատ երկրներում, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ շատ խորն են ու սարսափելի քիչ: Ասել կուզե, այդ ռեսուրսների օգտագործումը չի փակի անգամ այն ծախսը, որը կատարվելու է այդ ուղղությամբ:

Հայերենում նման ֆարսերը բնութագրվում են սուտ տերմինով: Երկրորդ ցավոտ թեման՝ 18 տարեկանների սահման չպահելու մասին է: Անշուշտ, սա հասարակության ամենահուզական խնդիրներից է և մանուպուլյացիայի գնալ այս կետում բոլորի համար էլ հեշտ է: Սակայն պետք է ունենալ որոշակի սանդղակից պակաս բարոյական որակներ, որպեսզի շահարկես այս թեման: Հայաստանի աճող արտագաղթի, ամեն օր նվազող նորակոչիկների, աճող կոռուպցիայի, դեֆիցիտով աշխատող բյուջեի և հսկայական պետական պարտքի պարագայում սա անհնար է:

Եթե այս մասին խոսեր քաղաքական ուժ, որը կեղտոտված չէ պետական տարբեր չարաշահումներով և կոռուպցիոն գործերով, տեսականորեն միգուցե հնարավոր լիներ: Սակայն այն դեպքում, եթե նրանք կարողանային լուծել վերոնշյալ խնդիրները: Սակայն, երբ այդ մասին խոսում է վերածնված ՕԵԿ–ը, ակամայից ուզում ես հարց տալ. Մարսից եք գալի՞ս:

Երրորդ խնդիրը ավանդների վերադարձն է, որի մասին, արդեն քանի օր, իր խրոխտ ձայնով ազդարարում է տիկին Բիշարյանը: Որքան տեղյակ ենք, դրանք եթե անգամ մասնակի վերադարձվում են, ապա վերադարձվում են բյուջեի հաշվին, ոչ թե «Հայկական վերածնունդ» կուսակցության հաշվին: Իսկ այս կուսակցությունը, ինչպես գիտենք, վերջին մի քանի տարիներին կրկին հագել է ընդդիմադիրի դիմակը և որևէ կապ չունի այդ բյուջեի հետ:

Եթե անգամ նրանք կողմ կամ դեմ քվեարկեն, դա էական ազդեցություն չի ունենա՝ հաշվի առնելով ուժերի ներկայիս դասավորությունը: Ուստի մնում է եզրակացնել, որ այս դրույթը ևս, նրանք օգտագործում են պոպուլիստական նպատակներով:

Հետաքրքիր է նաև նրանց իշխանության հասնելու միջոցները: Առ այսօր, նրանք մատնանշել են դեռևս երկու հիմնական ուղղություն: Դրանք են՝ աչքեր հանելը և կաշի քերթելը: Բարի վերադարձ միջնադար:

Վահրամ Թոքմաջյան

loading...
Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը Փոփոխություն, որը վտանգներ կբերի պետությանը Երաշտի հետևանքները Լոռու մարզում Միջոցների խնայողություն՝ կոնկրետ անձանց և ընտանիքների հաշվին Գաղափարական պոպուլիզմի, հանդուրժողականության ու նախագահական պարգևների մասին Մարատ Գրիգորյան. «Ցանկացած հանքավայրի բացումը, նրա խելացի ու ռացիոնալ օգտագործումը տնտեսության համար կարևոր է» Անկեղծ լինենք... Ժիրայր Սեֆիլյանի կոչը, միջանձնային խնդիրներն ու գաղափարը Սև PR Հայաստանի դեմ՝ մայրաքաղաքի կենտրոնում. բաց նամակ ԱԱԾ–ին Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի և առևտրաարդյունաբերական պալատի կայքերը Թուրքիայի ԱԳՆ առ ոչինչ է համարում Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքները Կոպենհագենում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Կապանում տարվա առաջին աշխատանքի տոնավաճառին մասնակցել է 27 գործատու Գյումրիի տնակներում ապրող ևս մեկ ընտանիք տուն է ստացել Հակոբ Սերոբյանը խոսել է աշխարհի առաջնության մասին Թումանյանական հեքիաթների հերոսների արձանները նոր շունչ հաղորդեցին Հ. Թումանյանի տուն-թանգարանին Վարդան Արամյանը նոր վարկերի ներգրավման առումով պահպանողական վարքագիծ դրսևորելու անհրաժեշտություն է տեսնում Լևոն Արոնյանի և Դին Լիժենի երրորդ պարտիան ևս ավարտեց ոչ-ոքի Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը Հայաստանին շնորհակալություն հայտնեց իրաքցի եզդիներին ցուցաբերած աջակցության համար Բոսնիա և Հերցեգովինայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի վարժանքը. մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը «Նացիստնե՛ր, հեռացե՛ք». Գերմանիայում ցույցեր են ազգայնականների դեմ Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ կրթության և գիտության նախարարը Լազարյան ճեմարանը չի փակվել և կշարունակի գործել Մոսկվայում. ՌԴ ԿԳ նախարար Ձեր իմաստուն կառավարման ներքո Գերմանիան ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում. Սերժ Սարգսյանը՝ Մերկելին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan