Երևան, 24.Մայիս.2017,
--
:
--
,

Բանկերում ավանդներն ու վարկերը գրեթե հավասարվել են



Պարզվում է բանկերի խոշորացման գործընթացը հանգեցրել է կառուցվածքային մենաշնորհների, որը լրացուցիչ լարվածություն կարող է առաջացնել նույն այդ բանկերի համար: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այն կապում է կա՛մ ավանդների, կա՛մ Հայաստանի միջազգային պահուստների աճի հետ:
«Ավանդների աճը միայն 2016 թ.–ին նախորդ տարվա համեմատությամբ գերազանցել է մոտ 462 մլրդ դրամը՝ կազմելով 2 տրիլիոն 413 միլիարդ դրամ: Իհարկե, այդտեղ և՛ արժութային, և՛ դրամային ավանդներն են, պարզապես հաշվարկները տարվում են դրամով: Եվ ինչ է ստացվում, որ ավանդներն աճում են շատ ավելի արագ, քան վարկերը և ստացվում է մի իրավիճակ, որ ավանդներն ընդհուպ մոտեցել են վարկերին»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Խաչատրյանը:

Այսինքն` ստացվում է, որ մեր տնտեսության մեջ ինչքան տրված վարկ կա, գրեթե նույնքան էլ ավանդ կա: Դա, ըստ Վ.Խաչատրյանի, տեղի ունեցավ բանկային համակարգի միավորման արդյունքում, քանի որ երբ բանկերի կապիտալին ներկայացվող պահանջները դարձավ 30 մլրդ դրամ, որոշ բանկեր ներգրավեցին նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Ինչն էլ իր հերթին հանգեցրեց մեկ այլ ցուցանիշի՝ Հայաստանի միջազգային պահուստային միջոցների աճին, որը, տնտեսագետի կարծիքով, աննախադեպ կարելի է համարել:

«Հայաստանի միջազգային պահուստների աճը 2016 թ.–ի դեկտեմբերին կազմել է 450 մլն դոլար: Դա կարող էր տեղի ունենալ կա՛մ պահուստավորման նորմայից ելնելով համալրման, կա՛մ դոլարի ցածր փոխարժեքի հետևանքով»,– ասաց Վ. Խաչատրյանը:
«Տնտեսության առումով պահուստների աճը կարելի է դրական երևույթ համարել: Դրան կարող էր նպաստել նաև արտահանման գրեթե 20%–անոց աճը, որը ենթադրում է լրացուցիչ արտարժույթի ներհոսք դեպի Հայաստան: Իսկ ավանդների աննախադեպ աճը, որը մոտեցել է վարկերի ցուցանիշին, կարելի է բացասական համարել, քանի որ այն ստեղծել է ռիսկային իրավիճակ բանկային համակարգում»,– ասաց Վ. Խաչատրյանը:
Այն, որ մարդիկ չեն ցանկանում իրենց դրամական միջոցները տնտեսության մեջ ներդնել, փոխարենը գերադասում են այն բանկերում որպես ավանդ ձևակերպել, ունի իր օբյեկտիվ պատճառները: Դա խոսում է այն մասին, որ տնտեսության նկատմամբ վստահության բացակայություն կա, որը, սակայն, միակ պատճառը չէ:

«Եթե տարեկան կտրվածքով Հայաստանի տնտեսությունն աճում է ընդամենը 0,5%–ով, ապա բանկերում, օրինակ` արտարժույթով 6% ավանդի ձևով տեղաբաշխելով, ստացվում է 5,5% ավելի շատ արդյունք (արտարժույթով և դրամով ավանդների տոկոսադրույքները էականորեն տարբերվում են): Բացի այդ, մենք ունեցանք նաև դեֆլյացիոն տարի, այսինքն` 1,5%–ով սպառողական գների ինդեքսը նվազեց: Այսինքն՝ բանկային ավանդի իրական տոկոսադրույքին ավելացնելով 1,5%, ստացվում է, որ այն դառնում է 7,5%»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Ստացվում է, որ գումարները բանկերում որպես ավանդ ձևակերպելն ավելի ապահով ու շահեկան է, քան տնտեսության այս կամ այն ճյուղում ներդրում կատարելը, սակայն մյուս կողմից էլ ստացվում է, որ բանկերն են կանգնում վերցրած ավանդները շրջանառության մեջ դնելու խնդրի առջև: Կապիտալի կուտակումը բանկերում կարող է նոր խնդիրների առաջ կանգնեցնել բանկերին, կամ էլ ստիպել, որ նրանք իջեցնեն իրենց կողմից տրամադրվող վարկավորման գումարները:

Արմինե Գրիգորյան

loading...
Դոնալդ Թրամփը ժամանել է Բելգիա Ոստիկանությունը կանխեց և խափանեց նախապատրաստվող սպանությունը Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու ԵԼ. Այաքս-Մանչեսթեր Յունայթեդ. մեկնարկային կազմեր ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան տպավորված է Գյումրու գեղեցկությամբ Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն Է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ խնդիրը հարթվեց. տեղապահը ձեռնամուխ կլինի ընտրությունների կազմակերպմանը Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը Աթեշյանը Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Բեքչյանին հրավիրել է Ստամբուլ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Թայվանը դարձել Է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի պատճառով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել Գեորգի Կուտոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի Մանչեսթրում երեք մարդու են ձերբակալել մարզադաշտում կատարված ահաբեկչության կապակցությամբ Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հավաքագրած ձայների դեպքերի ուսումնասիրություններն ավարտվել են ՀՀ կառավարությունում քննարկվել են Doing Business-2017 միջոցառումները Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին դասական երաժշտության համերգ է կազմակերպվել Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները Սպիտակ տունն առաջարկում է կրճատել Հայաստանին ու Ադրբեջանին տրվող ֆինանսական օգնությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan