Երևան, 24.Մայիս.2017,
--
:
--
,

Ըստ հաղորդման` ոստիկանն ու քննիչները չարաշահել են պաշտոնեական դիրքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել գողության փորձի համար ազատազրկման դատապարտված, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Ղ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ հիշյալ հանցանքն իրեն անհիմն է վերագրվել և 16.12.2016թ.–ին դատապարտվել է պաշտոնատար անձանց կողմից կատարված անօրինական գործողությունների հետևանքով: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, հաղորդման համաձայն, Արմեն Ղ.-ն 2014թ.-ի ապրիլին, երկու պարկ ոսկու հանքանյութ ձեռք բերելու նպատակով, ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակից Սիմոն Ս.-ի թույլտվությամբ և գիտությամբ գնացել է Սոթքի ոսկու հանքավայր, որտեղ, սակայն, բռնվել է հանքի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանություն: Այնտեղ ոստիկան Սիմոն Ս.-ն Արմեն Ղ.-ին խնդրել է որևէ ցուցմունք չտալ հանքանյութ բերելու վերաբերյալ իր հետ ձեռք բերած պայմանավորվածության մասին, փոխարենը խոստացել է կարճել քրեական գործով վարույթը` ոստիկանությունում հանքանյութը փոխարինելով հողով լցված երկու այլ պարկերով: Արմեն Ղ.-ն այդ մասին տեղեկացրել է իր վերաբերյալ գործը քննող` ՀՀ քննչական կոմիտեի երեք քննիչներին և որևէ ցուցմունք չի տվել ոստիկանի  մասին, սակայն արդյունքում գործը չի կարճվել, իսկ Արմեն Ղ.-ն դատապարտվել է ազատազրկման:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի   պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական  լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին  մասով հարուցել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Դոնալդ Թրամփը ժամանել է Բելգիա Ոստիկանությունը կանխեց և խափանեց նախապատրաստվող սպանությունը Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու ԵԼ. Այաքս-Մանչեսթեր Յունայթեդ. մեկնարկային կազմեր ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան տպավորված է Գյումրու գեղեցկությամբ Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն Է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ խնդիրը հարթվեց. տեղապահը ձեռնամուխ կլինի ընտրությունների կազմակերպմանը Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը Աթեշյանը Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Բեքչյանին հրավիրել է Ստամբուլ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Թայվանը դարձել Է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի պատճառով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել Գեորգի Կուտոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի Մանչեսթրում երեք մարդու են ձերբակալել մարզադաշտում կատարված ահաբեկչության կապակցությամբ Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հավաքագրած ձայների դեպքերի ուսումնասիրություններն ավարտվել են ՀՀ կառավարությունում քննարկվել են Doing Business-2017 միջոցառումները Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին դասական երաժշտության համերգ է կազմակերպվել Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները Սպիտակ տունն առաջարկում է կրճատել Հայաստանին ու Ադրբեջանին տրվող ֆինանսական օգնությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan