Երևան, 27.Հուլիս.2017,
--
:
--
,

Նարինե Թուխիկյան. «Քաղցած ես՝ ուղեղդ ահազանգում է, հոգևոր քաղց ունես՝ լռում է»



Երևանի Հովհ. Թումանյանի անվան թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը «Փաստի» հետ զրուցեց հանրության կողմից մշակույթի ընկալման, հասարակության՝ մշակութային իրադարձություններին մասնակցելու պասիվության վերաբերյալ:

– Տիկին Թուխիկյան, այս օրերին կարծես թե մշակույթը ընդհանրապես կորել է մեր կյանքից: Քաղաքականությունը շատ արագ կարողանում է ուտել մշակույթը: Ինչո՞ւ է այդպես:

– Չեմ կարծում, թե քաղաքականությունը մշակույթն ուտում է: Մշակույթն իր հունով զարգանում ու ընթանում է՝ շատ դեպքերում ընդհատակյա, որովհետև յուրաքանչյուր արվեստի գործիչ իր գործն է անում՝ գրողն իր համար գրում է, նկարիչը՝ նկարում: Եթե խոսում ենք, որ հասարակական հնչեղություն շատ չի լինում, ապա հնչեղություն տալու համար պիտի արվեստագետներին և մշակութային գործիչներին օժանդակեն ԶԼՄ–ները: Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր բան է, որը չի արվում:

– Խնդիրն այդ դեպքում ոչ թե առաջիկա ընտրություններն են, այլ միայն չլուսաբանվե՞լը:

– Դե ընտրությունները հիմա են, բայց այս երևույթը նոր չէ: Երկար, տևական ժամանակ մշակույթի և արվեստի պրոպագանդային շատ ուշադրություն չի դարձվել, այն համարվել է երկրորդական, երրորդական տարր:

– Իսկ միգուցե՞ դա նրանից է, որ հասարակությունն այս շրջանում հենց ինքն է կտրվել մշակույթից:

– Անշուշտ: Մշակույթից կտրվածության որոշակի տարրեր կան: Դա հասարակության անդամների ընդհանուր տրամադրության, իրավիճակի, մթնոլորտի հետ է կապված: Ամեն մեկը տարված է իր կենցաղային հոգսերով: Եվ հետո ասեմ ձեզ, որ մշակույթը թանկ է: Հատկապես դրսից եկած երաժիշտների համերգները եթե դիտարկենք, ապա տոմսերը բավական թանկ են: Հասարակության այն անդամները, ովքեր շատ կուզենային ներկա լինել և կհասկանային այդ արվեստը, հիմնականում հնարավորություն չունեն մասնակից դառնալու կամ այն ըմբոշխնելու շատ պարզ պատճառով, քանի որ գումար չունեն:

– Բայց միևնույն ժամանակ մեր թատրոնների տոմսերն այդքան էլ թանկ չեն, անգամ երբեմն՝ բավական մատչելի: Չե՞ք կարծում, որ մարդուց էլ է կախված, թե նա իր ձեռքի 1000 դրամով թատրոնի տոմս կգնի, թե սրճարանում մեկ բաժակ սուրճ կխմի:

– Ընդհանուր առմամբ երկրում տիրող մթնոլորտը չի տրամադրում այդ ամենին: Ձեր ասած տենդենցը կա մեր հասարակության մեջ: Չի կարող չլինել, որովհետև մեր արժեհամակարգը շատ է փոխվել, դարձել ավելի որովայնային, որ չես էլ կարող մեղադրել, այդպես էլ պիտի լինի: Մեր այցելուների օրինակով ասեմ՝ շատ դեպքերում գների ճշտումից հետո մեծահասակների կողմից լսում ես, որ ասում են՝ ավելի լավ է գնանք կարուսել կամ այնպիսի մի տեղ, ուր բուտերբրոդներ կարող ենք ուտել:

– Արդյո՞ք մենք մշակութասեր ժողովուրդ չենք:

– Այն, ինչն ես ներկայացրեցի չնչին տոկոս է կազմում, բայց ամեն դեպքում կա հասարակության մեջ: Ցավալի է, բայց բուտերբրոդ ուտելը շատերի համար գերադասելի է թանգարան այցելելուց: Գուցե պատճառն այն է, որ մեծահասակները չեն պատկերացնում, թե ինչ մեծագույն հաճույք է լինել համերգասրահում կամ թանգարանում: Այսինքն՝ մշակութային քաղցի և իրական քաղցի միջև կա գիտակցության տարբերություն: Խնդիրն այն է, որ եթե դու քաղցած ես՝ որովայնդ դատարկ է, անմիջապես ուղեղդ այդ մասին ահազանգում է, բայց երբ դու հոգևոր քաղց ունես՝ ուղեղն այդ մասին, որպես կանոն, չի ահազանգում: Չես զգում դրա կարիքը և դառնում ես մի գորշ «երևույթ», որը մտածում է միայն բնազդային պահանջմունքները բավարարելու մասին:

– Ի՞նչ կարելի է անել սա փոփոխելու համար:

– Ճանապարհը միմիայն կրթությունն է՝ նախակրթարաններից, նախադպրոցական տարիքից, նախևառաջ՝ ընտանիքից սկսած: Մինչև չսովորեցնես երեխային գեղեցիկը կամ օրինակ չծառայես իբրև գեղեցիկի ջատագով, ոչինչ չի փոխվի:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


loading...
Ֆրանսիայի հարավում ուժգին անտառային հրդեհներ են «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք բերված մետաղյա բաշխիչ արկղերը պահվել են ավտոտնակում. հարուցվել է քրգործ Պաշտպանության նախարարը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերը Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ավարտել է հեռակա ուսումնառությունը ԲՈՒՀ-ում Բրեդ Շերմանն աջակցում է ՀՀ և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրմանը Հայտնի է աշխարհի առաջնությունում երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշների Հայաստանի հավաքականի կազմը Ավարտվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի չորս պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը Էդգար Մանուչարյանը ընդհանուր թիմի հետ կմարզվի մոտ օրերին Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից Ավստրիան անհնար է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին Քաբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել Կենտրոն վարչական շրջանի գյուղմթերքների տոնավաճառը հուլիսի 29-ին կվերաբացվի Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական փառատոնի եզրափակիչ Սևանա լճի ավազանում բազմաթիվ ստորջրյա աղբյուրներ են հայտնաբերվել Հայաստանում արևային վահանակներ արտադրողների առաջարկած գները մրցունակ են. Հայկ Հարությունյան Հետախուզվող պաշտոնյա Սամսոն Սահակյանը վերջապես հանձնվել է իրավապահ մարմիններին Վարդենիսում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 9 տուժածների առողջական վիճակը բավարար է Գևորգ Գևորգյանն ազատվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնից Հայաստանից ծիրանի արտահանման աննախադեպ աճ է գրանցվել Վախճանվել է արձակագիր և կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը Արազ Օզբիլիսը մասնակցել է «Բեշիքթաշ»-ի ընկերական խաղին Հայաստանի պատմությունը ներկայացնող լուսանկարները մեկ հարթակում. գործարկվեց «Արմենպրես. Պատմություն» կայքը Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Ցախի Հանեգբի Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan