Երևան, 22.Ապրիլ.2018,
--
:
--
,

Եգիպտացի նկարչուհու «Լեգենդների աշխարհում» գիրքը ներկայացնում է հայկական բնանկարները

 

 Եգիպտացի նկարչուհի Րիհամ Աֆիֆիի «Լեգենդների աշխարհում» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 24-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում: Պատկերագրքում  ներկայացված են Հայաստան կատարած երեք ուղևորությունների արդյունքում ստեղծված հայաստանյան բնանկարները: Շնորհանդեսին ներկա էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրա հիմ Մուհամմադ Մաաթին:

«Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի առիթով  Եգիպտոսից շատ հյուրեր ընդունեցինք, նրանց թվում էր նաև Րիհամ Աֆիֆին: Ենթադրում եմ, որ սիրեց Հայաստանը, հիացավ մեր տեսարժան վայրերով և իր սերն արտահայտեց նկարներով: Ստեղծեց լուսանկարների հետաքրքիր շարք, որոնք հետագայում դարձան գեղանկարներ: Գրքում մեր հուշարձանները, մեր եկեղեցիները, քաղաքներն ու գյուղերը, Արարատն ու Արագածն են»,- ասաց Հրանուշ Հակոբյանը և Րիհամ Աֆիֆիին պարգևատրեց Արշիլ Գորկու մեդալով:

«Ես առաջին անգամ պատվիրակության հետ այցելեցի Հայաստան 2015թ-ի ապրիլին` ներկա գտնվելու պատմական հզոր մի միջոցառման:  Այդ ժամանակ մտա Էջմիածնի տաճար ու ներկա գտնեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող պատարագին: Տեսա արցունքոտ աչքերով հայերի: Տեսա, որ հենց իմ առջևից ճանապարհ են բացում, որ ներս մտնի կաթողիկոսը: Քանի  որ հենց իմ կողքով անցավ նա, ես զգացի, որ իմ առջև ինչ-որ բան անելու պարտավորություն կա: Եվ սա էր, որ ես կարող էի փոխանցել աշխարհին»- ասաց Րիհամ Աֆիֆին:

Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն ասաց, որ վերջին շրջանում իրենց առջև խնդիր էին դրել ի մի բերել բոլոր հայկական հուշարձաններն ու հրատարակել գիրք: Եվ այս գիրքը հաճելի զուգադիպություն էր: Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց Րիհամ Աֆիֆիին ոչ թե նրա համար, որ սիրում է Հայաստանը, այլ որ թույլ է տալիս, որ մենք մեզ նայենք մեկ այլ հայացքով:

loading...
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուրն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ. Tert.am Շառլիզ Թերոնն անճանաչելիորեն գիրացել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Շվեդիայում կայացած հանդիպմանը կենտրոնացել է Սիրիայի խնդրի վրա Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Նիկարագուայում ցույցեր են ընթանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Ադրբեջանն ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը. նկատվում է զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ Տիգրան Մանսուրյանը հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ Նախագահը Հանրապետության հրապարակում է՝ ցուցարարների մոտ ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները կհամագործակցեն անօդաչու ավիացիայի կիրառման գործում Ճապոնիան հատուկ վճար Է սահմանում երկրից մեկնումների համար ԱՄՆ-ում հայտարարել են «ուղղորդվող Էներգիայի» զենք ստեղծելու մասին Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն կապի ուղիղ գիծ են բացել երկու երկրների ղեկավարների միջեւ Ստոլտենբերգը Հունաստանին եւ Թուրքիային առաջարկել Է վեճերը լուծել առանց ՆԱՏՕ-ի միջամտության Ամենացածրը կրթության և գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են Անհրաժեշտ քաղաքական բանաձևերն ու այլ իրականության մեջ գտնվող իշխանությունը Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Գումար, հարսնացուի զգեստ, ծրագրավորման դասընթաց. ինչ են խոստանում ոստիկաններին ժողովրդի կողմն անցնելու համար Երկու Արամ Մանուկյան՝ Նալբանդյան փողոցում Արքայազն Չառլզին ընտրեցին Համագործակցության ապագա ղեկավար. Sky
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan