Երևան, 30.Մայիս.2017,
--
:
--
,

Կարեն Կարապետյանը հյուրընկալվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրընկալվել է Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին: Համայն Վրաստանի Կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Վրաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Վրաց և հայ ժողովուրդներն ունեն եղբայրական և բարեկամական դարավոր հարաբերություններ, իսկ մեր երկու եկեղեցիների համագործակցությունը կառուցվում է ջերմ և բարիդրացիական կապերի հիման վրա: Երկու երկրների կառավարությունները պետք է անեն հնարավորը՝ համագործակցությունը զարգացնելու և ժողովուրդների բարեկեցությունը ապահովելու համար: Ուրախ ենք, որ այսօր հայկական մշակույթը ծաղկում է, միաժամանակ, չպետք է բավարարվենք անցյալով, այն ամենով ինչ արել ենք նախկինում, այլ պետք է մտածենք ինչ անել՝ ապահովելու մեր ժողովուրդների բարօրությունը»,- նշել է Համայն Վրաստանի Կաթողիկոսը:

Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Իլյա Երկրորդին ընդունելության համար և նրան փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հարգանքներն ու ջերմ ողջույնները: Վարչապետը գոհունակություն է հայտնել այցի շրջանակում վրաց գործընկերների հետ ունեցած բանակցությունների արդյունքներից և նշել, որ քննարկվել են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային հարաբերությունների խորցամանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Երկու եղբայրական պետությունների միջև համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժ ունենք, որի իրացման համար պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր իրականացնել»,- նշել է վարչապետը: ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Վրաստանի իշխանությունների և վրաց եկեղեցու կողմից հայ համայնքի և հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների ու երկու պետությունների կյանքում:

loading...
Հյուսիսային Կորեայի հետ պատերազմելը ողբերգություն կլինի Հյուսիսային Կորեան հրապարակել է նոր հրթիռի փորձարկման տեսանյութը Պուտինի հետ բանակցություններն անկեղծ էին. Մակրոն «Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ ունի Ախալքալաքում կամրջի տակ հայտնաբերված աղջիկը 3 օր անհետ կորած էր Մոսկվայում փոթորիկի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ) Սերժ Սարգսյանը ՀԾԿՀ նախագահի տեղակալ է նշանակել Դեղատնից հափշտակել են դեղորայք (Տեսանյութ) Բժիշկ նկարիչների ցուցահանդես՝ Նկարիչների միությունում Թուրքիայի գործունեությունը քննարկվել է ՆԱՏՕ-ի նստաշրջանում Ավարտվում են այն ժամանակները, երբ կարող էինք վստահել այլոց բարեկամությանը. Մերկել Տոտտիին չի հաջողվել զսպել արցունքները (տեսանյութ) ԵՏՄ-ն Իրանի ազատ առևտրի պայմանագիր կստորագրի Նախարարը ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահին Ադրբեջանա-ռուսական սահմանին անցկացվում է «Սահման-վահան» գործողությունը «Արցախի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի դեսպանին Զգուշացում Բաքվին. Ստատուս-քվոն կարող է փոխվել այլ ուղղությամբ 2017թ-ի 4 ամիսների ընթացքում Հայաստանում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք. Նելլի Դուրյան Զինծառայողների ջրահեղձման գործով պաշտոնանակություններ են արվել. Մովսես Հակոբյան Մեղադրանքներ են առաջադրվել Բավրայի մաքսակետի պետին ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենին: Նրանք կալանավորվել են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan