Երևան, 18.Հունիս.2018,
--
:
--
,

Աթեշյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ



Թեև «Ակօս» թերթը տեղեկացրել էր, որ Արամ Աթեշյանը Էջմիածին է ժամանելու փետրվարի 23-ին, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նա արդեն իսկ ժամանել է Մայր Աթոռ:
Արամ Աթեշյանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Նրանց առանձնազրույցը տևել է մոտ 2 ժամ: Սակայն ականատեսների վկայությամբ` դատելով Վեհափառի տրամադրությունից` նրանք հայտարարի չեն եկել:

«Ակօսի» տվայլներով` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը` փետրվարի 20-ին, իսկ Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը` փետրվարի 21-ին ժամանել են Մայր Աթոռ:
Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի կողմից Արամ Աթեշյանի հասցեին հնչած մեղադրանքներն ու Մաշալյանի հրաժարականի հայտարարությունը սկիզբ դրեց նոր ճգնաժամային իրավիճակի, որի արդյունքում համայնքի ներկայացուցիչները արտահերթ ժողով են գումարել:

Մաշալյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ փոխպատրիարքի աթոռին Աթեշյանը շարունակում է մնալ «մանիպուլյացիայի, սպառնալիքների և փոխպատրիարքի իրավասությունները սեփական շահերին ծառայեցնելու միջոցով»:

Ժողովի ընթացքում որոշում է կայացվել անհապաղ նշանակել պատրիարքի ընտրությունների ամսաթիվն ու ամենաարագ կերպով կազմակերպել նախընտրական գործընթացը` ինչպես որ պահանջում է եկեղեցական կարգը: Ի դեպ, Արամ Աթեշյանը կզրկվի նախընտրական գործընթացին միջամտելու իրավունքից:

Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանում համայնքային հիմնադրամների նախագահների և բարերարների մասնակցությամբ կայացած արտակարգ ժողովում որոշում է կայացվել նոր պատրիարքի ընտրությունները անցկացնել մայիսի 28-ին, ընդ որում` ընտրությունների անցկացման համար համայնքը չի պատրաստվում սպասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջամտությանը, ինչպես հայտնել էին փոխպատրիարք Արամ Աթեշյանն ու Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ով բարձրացրել էր հարցը երկրի նախագահի մոտ:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

loading...
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարել է նրան իրավաբանական օգնություն տրամադրելը Փաշինյանը հրապարակել է գեներալ Մանվելի առանձնատնից գտնված՝ զինվորին ուղղված նամակներից մեկը Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է. Աշոտյանը Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ բացահայտումների վերաբերյալ Օրինականությունն այլընտրանք չի ունենալու. Տիգրան Ավինյան Լիսկան լքո՞ւմ է Հայաստանը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց Իսպանիայում փրկարարները ավելի քան 900 փախստականի կյանք են փրկել Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային. E խումբ «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է, թե Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր շինություններից որքան ռազմամթերք է հայտնաբերվել Կալիֆորնիայում վերականգնել են էֆթանազիան Լևոն Արոնյանը 5-րդն է «Grand chess tour»-ում Մունդիալ-2018. օրվա հանդիպումները Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Մահացել է Իգոր Մուրադյանը Իտալիայի պետական պարտքը հասել Է պատմական առավելագույնին՝ 2,311 տրլն եվրոյի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեց Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին Մխիթարյանը մասնակցեց MickiToy խաղալիքի շնորհանդեսին Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Էջմիածնում իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի. քաղաքապետի բաց նամակը Փաշինյանին ՀՀԿ. Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության ընթացակարգերի խախտմամբ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan