Երևան, 29.Մարտ.2017,
--
:
--
,

Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. նա ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում  են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ իրեն առևանգելու և ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացի Ն. Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ. Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։

Մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, առգրավվել և զննվել տուժողի կողմից մատնանշված բուքմեյքերական ընկերության՝ դեպքի օրվա տեսագրությունները։ Արդյունքում՝ պարզվել է տուժողի և քրեական գործով կասկածյալների առնչությունը միմյանց հետ, ինչպես նաև՝ պարտքի առաջացման աղբյուրը. ըստ քրեական գործի տվյալների՝ տուժողը խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական ընկերության՝ իր խաղային հաշվեհամարին գտնվող Հ.Սիրադարյանի և Ա.Օսկանյանի գումարներով (մոտ 1 .650 հազար դրամ) և պարտվել։

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Հ.Սիրադարյանին և Ա.Օսկանյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, քննիչի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է: Քննություն է տարվում՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

loading...
Հայ-իրանական երկաթգծի կառուցումը դեռեւս քննարկման փուլում է Ֆիյոնի կնոջը մեղադրանքներ առաջադրվեցին Թոմաս դը Վաալն ապագայում Լեռնային Ղարաբաղը, որպես Ադրբեջանի մաս Համայնքի ղեկավարները պետք է զարգացման ծրագիր ներկայացնեն կառավարությանը. Կարեն Կարապետյան Շարմազանովը Ծառուկյանին պատասխանեց աշուղ Ջիվանու ոճով Սամվել Կարապետյանը գնել է Հրազդան ՋԷԿ-ը Շարմազանովն ապրիլմեկյան կատակ որակեց «Ելք-ի ներկայացուցիչների հայտարարությունները առաջամարտիկ լինելու մասին Էրմիտաժի փոխտնօրենին տնային կալանքի են ենթարկել Հայրիկյանն ընտրություններն անվավեր դարձնելու կոչ կանի Արցախում ՀՀ նախագահի վերջին ելույթը հստակ մեսիջներ էր պարունակում արտաքին և ներքին լսարանի համար. Շարմազանով Եվրոպական դատարանը մերժել է Վ. Շիրխանյանի խնդրանքը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ. ԱՆ ԱԺ պատվիրակությունը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաժողովին Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Ծաղկաձորում «Հայոց Արծիվները» պաշտպանում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությանը Լևոն Տեր-Պետրոսյանը «Ուրվագծին» հյուր Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մալթա ՌԴ զինված ուժերի թվաքանակը հուլիսի 1-ից կգերազանցի 1,9 միլիոնը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների վերջնական և լրացուցիչ ցուցակները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միակողմանի՝ Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ Տավուշում առաջատարը Վարուժան Բաբաջանյանն է. հրապարակվել են Տավուշի ռեյտինգային թեկնածուների վարկանիշները՝ ըստ սոցհարցման «Քյանդրբազություն սատանի մայլում» ՀՀԿ վարկանիշն 8 տոկոսով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին. ВЦИОМ հարցում Մարդու առողջական անվտանգությունից է սկսվում երկրի անվտանգությունը 51+–ով կոալիցիա` Ծառուկյանի հետ կամ ղեկավարել հետընտրական զարգացումները. ՕՐՕ ծրագիրը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan