Երևան, 26.Հուլիս.2017,
--
:
--
,

«Յուքոմ»-ն այս տարի 16.6 միլիարդ դրամի ներդրում կկատարի

 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 13-ին այցելել է «Յուքոմ» ընկերություն` ծանոթանալու ընկերության ծրագրերին և ոլորտում առկա խնդիրներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ հավելե լով. «Բջջային օպերատորների համար ներկայում կարևորագույն մարտահրավերներից են OTT (over-the-top) հավելվածները: Սպառողներին դրանք ծանոթ են որպես զանազան մեսենջերներ, ինչպիսիք են «Viber»-ը, «WhatsApp»-ը, «Skype»-ը և այլն, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել ձայնի և տեքստի միջոցով:

Տնօրեն Հայկ Եսայանի խոսքով` ոլորտի վերափոխումների համատեքստում «Յուքոմ»-ը ավանդական հեռախոսային ծառայություններին զուգահեռ բաժանորդներին առաջարկում է նաև ինտերնետային նոր ծառայություններ, ինչպիսիք են՝ բջջային հեռուստատեսությունն ու կոմունալ վճարումների «Յուփեյ» համակարգը: «Յուքոմ»-ի տնօրենն ընդգծեց, որ այս հավելվածների ստեղծման ընթացքում համագործակցում են հայկական ընկերությունների հետ:

Անցած տարվա սեպտեմբերին մեկնարկել է նաև «Յուքոմ»-ի կողմից Հայաստանում առաջին անգամ գործարկված «4G պլյուս» ցանցի աշխատանքը: Ներկայում «4G պլյուս»-ը հասանելի է 55 բնակավայրում, այս տարի կկատարվեն ցանցի ընդլայնման աշխատանքներ:

Նախարարը հետաքրքրվեց, թե ընթացիկ տարում ներդրումային ինչ ծրագրեր են իրականացվելու: Հայկ Եսայանը նշեց, որ 2017թ-ին ընկերությունը նախատեսում է 16.6 միլիարդ դրամի ներդրում կատարել: «Յուքոմ»-ի ներկայացուցիչները հայտնեցին նաև, որ պայմանագիր են կնքել «Apple» ընկերության հետ, որի համաձայն՝ Հայաստանի համար արտադրված «Apple»-ի սարքավորումների նոր խմբաքանակներն այսուհետ կունենան Հայաստանի համար առանձին սերիական կոդ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ռոումինգի սակագներին վերաբերող հարցեր: Նախարար Վահան Մարտիրոսյանը նկատեց, որ ռոումինգի արժեքի նվազման ճանապարհով հնարավոր է օգտագործողների թիվն ավելացնել: Ընկերության ղեկավարը հայտնեց, որ սակագնի փոփոխություն արդեն արվել է, ապագայում պատրաստվում են կրկին վերանայել այն»:

 

loading...
Գեորգի Ավետիսյան. «Իշխանություններին ավելի հարմար է կառավարելի կիսագրագետների հետ աշխատել, քան մասնագետների» Գուգուշի համերգը Հայաստանում հետաքրքիր իրադարձություն է թե՛ քաղաքական և թե՛ մշակութային առումներով «Հիմա ԵՏՄ–ից դուրս գալու ժամանակը չէ, և նման պահանջներ դնելն էլ իմաստ չունի» Թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը միջազգային ֆինանսական օլիգարխիայի գաղութներն են Վազգեն Ա. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից» Հնդկական փալաս–փուլուսն ու Հայաստանի անկախության հռչակագիրը Վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Տաշիր Կապիտալ» մտադիր է գրավադրել ՀԷՑ-ի 69,9 տոկոսը «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ սպանության փորձին մասնակցած անձանց շրջանակը պարզվել է Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության տպավորիչ նվաճումների ցանկը Կրեմլը չի մեկնաբանում С-400-ի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Էրդողանի հայտարարությունը ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ դատախազներին Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը Շիրազի փողոցում կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Սեւանա լճի մակարդակը հուլիսի ընթացքում նվազել է 10 սանտիմետրով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն Կոլումբիան հերքել Է Մադուրոյի դեմ դավադրությանը մասնակցելու մասին՝ Վենեսուելայի իշխանությունների պնդումները Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Հայաստան Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել «Ալաշկերտ»-ը սկսել է նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը Ազատ ոճային հայ ըմբիշները ևս մեկ մեդալ են նվաճել Ֆրանկոֆոնյան խաղերում Հայ ուսանող-ատոմագետները Հայաստան կբերեն ռուսաստանյան փորձը Օլիմպիական փառատոն. Հայ պատանիները մեկնարկում են ևս չորս մարզաձևում Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները Բակո Սահակյանը ստորագրել է Արցախի Հանրապետության մի շարք օրենքներ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan