Երևան, 23.Փետրվար.2018,
--
:
--
,
Սահմանադրությամբ չորրորդ նախագահի առջև խնդիր է դրվում իր կերպարն ու ներկայությունը ձևավորելու. Արմեն Սարգսյան Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին» Տեսչական մարմինը կայացրել է սյունաձև բազալտների մոտ շինարարական աշխատանքները դադարեցնելու որոշում Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին

Արգանդի վզիկի քաղցկեղի դեմ 64 երկրում ընդունված պատվաստումը Հայաստանում կներդրվի սեպտեմբերից

 


Պատվաստումների Հայաստանի ազգային օրացույցում նախատեսված է 2017 թվականի սեպտեմբերից ներդնել մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումներ։ Այն առավել հայտնի է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Առողջապահության նախարարության իմունային կանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ պատվաստումը նախատեսած է 13 տարեկան աղջիկների համար: «Աշխարհի շատ երկրերում տղաներին եւս պատվաստում են այս պատվաստանյութով, բայց քանի որ Հայաստանն այն ձեռք է բերում ԳԱՎԻ` Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի աջակցությամբ, դա ԳԱՎԻ-ի կողմից առաջարկվող պահանջն է եւ ավելի շատ խոցելի հիվանդություն է աղջկների համար` արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման տեսանկյունից»,-ասաց նա:

Գայանե Սահակյանի խոսքով` պատվաստումները կիրականացվեն երկու դեղաչափով: «Առաջին դեղաչափից հետո երկրորդ դեղաչափը կատարվելու է 6 ամիս հետո: Փորձը ցույց է տվել, որ միայն առաջին դեղաչափից հետո, պատվաստանյութի արդյունավետությունն արդեն նկատելի է դառնում` պապիլոմավիրուսով տարածվող այլ թեթեւ հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից: Օրինակ նախաքաղցկեղային հիվանդություն համարվող սեռական գորտնուկները 85-90 տոկոսով կանխարգելվում են»,-հավելեց մասնագետը: Արգանդի պարանոցի քաղցկեղի գաղտնի շրջանը բավականին երկար է: Մարդը կարող է վարակված լինել եւ տարիներով չբացահայտել: Այս հիվանդությունը հիմնականում հայտնաբերվում է երրորդ-չորրորդ ստադիայում, երբ արդեն գրեթե ոչինչ հնարավոր չէ անել: «Մենք ակնկալում ենք, որ 10-15 տարի հետո արգանդի պարանոցի քաղցկեղի վիճակագրությունը կտրուկ կփոխվի: Պատվաստումը առաջնային կանխարգելում է, որ վիրուսը չներթափանցի արգանդի պարանոցի լորձաթաղանթի բջիջների մեջ եւ այնտեղ փոփոխություններ չառաջացնի: Այդ փոփոխությունների վերջին փուլն էլ քաղցկեղի առաջացումն է»,-ասաց Սահակյանը: Պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումներն իրականացվելու են պոիկլինիկաներում: Բոլոր 13 տարեկան աղջիկները պլանային կարգով կհրավիրվեն պոլիկլինիկա եւ կստանան պատվաստումները: Ինչ վերաբերվում է պատվաստման պարտադիր, ոչ պարտադիր լինելուն` իմունային կանխարգելման ծրագրի ղեկավարն ասաց, որ Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցը հաստատվում է Կառավարության կողմից` Կառավարության որոշմամբ, եւ այս փաստն իր հերթին պարտադիր կատարման էլեմենտներ է իր մեջ պարունակում: «Դա պահանջ է բոլորի համար, բայց մենք խիստ ստիպողական քաղաքականություն չենք վարելու: Անձին, ծնողին բացատրելու ենք ` հետագա բարդությունների մասին, իսկ քաղաքացին ինքն է որոշելու` պատվաստվել, թե գրավոր հրաժարական ներկայացնել»,-ասաց նա, հավելելով, որ յուրաքանչյուր մայրիկ պետք է հասկանա, թե ինչի դեմ է պատվաստումը, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղը դաժան հիվանդություն է եւ գրեթե միշտ ունենում է մահվան ելք:

Ինչպես մյուս բոլոր պատվաստումների, այս մեկի դեպքում եւս պատվաստումից հետո հնարավոր են սպասվող ռեակցիաներ` ջերմություն, ներարկման տեղում այտուց, կարմրություն:

ԳԱՎԻ-ն պատրաստակամություն է հայտնել առաջին երկու տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները, ինչպես նաև ներդրման նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը: Այժմ մանրամասն պլանավորվում են նախապատրաստական աշխատանքները (կրթական և իրազեկման նյութերի մշակում, բուժաշխատողների կրթում, հանրային իրազեկման միջոցառումներ և այլն):

Աշխարհի 64 երկրում, այդ թվում` Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, ներդրվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը: Վերջին 10 տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում իրականացվել է մոտ 200 մլն դեղաչափ ՄՊՎ պատվաստում, որի արդյունքում հավաքագրվել են դրա անվտանգության և արդյունավետության համոզիչ փաստարկներ, և ակնառու ազդեցությունը` սեռական կոնդիլոմաների (գորտնուկների), նախաքաղցկեղային վիճակների և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմ ան հարցում: Հետազոտությունները ցույց են տվել, որ, օրինակ, Ավստրալիայում ՄՊՎ պատվաստումների ներդրումից հետո, 5 տարվա կտրվածքով, մինչև 21 և 21-ից 30 տարեկան կանանց շրջանում 93%-ով նվազել են սեռական կոնդիլոմաները: Պատվաստանյութերը չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ: Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: 2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 229 առաջնային դեպք (ըստ 100.000 բնակչի ցուցանիշը կազ մել է 14.6)։ Մտահոգիչ է, որ առաջնային հայտնաբերումը 70% դեպքում լինում է 3-րդ և 4-րդ փուլերում: 2015 թվականի հունվարից Հայաստանում իրականացվող արգանդի վզիկի քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման սկրինիգային ծրագրի շրջանակում իրականացվել է 112 հազար ՊԱՊ-թեստ, որի արդյունքում` հետազոտված 30-ից 60 տարեկան 7422 կնոջ մոտ (6.4%) արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ, որից 38-ի մոտ (0.5%)` ինվազիվ կարցինոմա:

loading...
Սահմանադրությամբ չորրորդ նախագահի առջև խնդիր է դրվում իր կերպարն ու ներկայությունը ձևավորելու. Արմեն Սարգսյան Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին» Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Դավիդ Յուրչենկոն շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում. ՀՖՖ Տեսչական մարմինը կայացրել է սյունաձև բազալտների մոտ շինարարական աշխատանքները դադարեցնելու որոշում Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Հայաստանն Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է նախաստորագրել Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի նյութերի՝ գետը թափվելու հարցին Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի հեռացրել Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում փայտից տաղավար է կառուցվում. բնապահպանները դեպքի վայրում են ԱԺ-ում մեկնարկել են սումգայիթյան ջարդերի վերաբերյալ խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ Բժիշկները ողջունում են դեղերը դեղատոմոսով գնելու ԱՆ գաղափարը, սակայն որոշ հարցերի շտկման անհրաժեշտություն են տեսնում Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ Վարուժան Հոկտանյան. «Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» Վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է. սպասողական իրավիճակ՝ քաղաքական դաշտում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan