Երևան, 24.Հունիս.2017,
--
:
--
,

Պարզվել է «Արմենիա» բժշկական կենտրոնից ամբաստանյալի փախուստի դիմելու եղանակը

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմելու հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականի փետրվարի 4-ին ահազանգ էր ստացվել, որ բժշկական օգնություն ստանալու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ս.Գրիգորյանը դիմել է փախուստի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողություն կատարելու և գողության փորձի մեջ մեղադրվող Ս.Գրիգորյանը  (վերջինիս վերաբերյալ քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում) փետրվարի 4-ի վաղ առավոտյան տեղափոխվել է բժշկական կենտրոնի առաջին հարկում գտնվող կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակներից մեկը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։

Նախնական տվյալներով՝ կալանավորը հիվանդասենյակից դուրս է եկել սանհանգույց գնալու պատրվակով, որտեղ պատուհանից դիմել է փախուստի: Պարզվել է բժշկական կենտրոնում  Ս.Գրիգորյանի պահպանության համար պատասխանատու իրավասու անձանց շրջանակը։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի և 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում նույն օրը՝ փետրվարի 4-ին, փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Արցախում անցկացվել է սամբոյի միջազգային մրցաշար Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո «Մեսսի». ֆիլմ սիրված ֆուտբոլիստի մասին Մեսսին դարձավ 30 տարեկան (տեսանյութ, լուսանկարներ) Օլիվեր Սթոունի ֆիլմը Պուտինի մասին (ռուսերեն) 0 եվրո արժողությամբ թղթադրամը՝ շահույթի աղբյուր Գերմանիայում Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն Հալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվել Հրդեհ մանկապարտեզում Վիգեն Սարգսյանը կարևորել է զորակոչի ընթացքում կոռուպիոն երևույթների բացառումը Իմ աշխատանքը ՊԱԿ-ում կապված էր անլեգալ հետախուզության հետ. Պուտին (տեսանյութ) Բուլղարիայում խաղադաշտ մտած կովն ու շունն ընդհատել են ֆուտբոլային հանդիպումը Մեսին չի բացառել ապագայում Չինաստանում հանդես գալու հնարավորությունը Գառնի գյուղի սկզբնամասում մեքենան ընկել է ձորը. վիրավորները հիվանդանոցում են «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործը կարճելու համար ՌԴ մի քանի օլիգարխներ 4,5 մլն եվրո են «մուծվել» Վենեսուելայում խորհրդարանի վրա հարձակում է տեղի ունեցել Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել Ռուբեն Գևորգյանցի բարեկամները կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկի տրամադրումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan