ՀՀ Նախագահն այցելել է Երևանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբ

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 4-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետությ ան Նախագահը ակումբի հիմնադիր-ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սպորտային ակումբում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, շինարարության մեկնարկից՝ 2015 թվականից մինչ օրս իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, սպորտային ակումբի հնարավորություններին, ամենատարբեր մարզաձևերում հանրությանն առաջարկվող ծառայություններին և հետագա զարգացման ծրագրերին:

Պատասխանատուների հավաստմամբ, «Ռիբոկ» սպորտային ակումբի բացումը նախատեսվում է 2017թ. ապրիլին: 2017-2020թթ. ընթացքում կստեղծվի 120-300 նոր աշխատատեղ՝ միջինը 200.000 դրամ աշխատավարձով։ Ծրագրի արժեքը 23 մլն եվրո է, որից մինչ այժմ ներդրվել է շուրջ 19.5 մլն եվրո։ Ակումբի հիմնումը իրականություն է դարձել աշխարհահռչակ «Ռիբոկ» ապրանքանիշի հետ ֆրանչայզինգի պայմանագրի կնքմամբ:

Տարածաշրջանում ամենամեծ՝ «Ռիբոկ» սպորտային ակումբը, որի հնարավորությունները թույլ են տալիս տարեկան սպասարկել շուրջ 15.000 մշտական հաճախորդի, «Ռիբոկ» ապրանքանիշից բացի, հանդիսանում է երկու այլ աշխարհահռչակ ընկերությունների՝ կանադական «Ուայթ Վոթեր Վեստ Ինդաստրիզ» և ֆրանսիական «Տալիոն» բրենդի պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ստեղծել նաև վնասվածքներով պրոֆեսիոնալ մարզիկների և ոչ պրոֆեսիոնալների համար նախատեսված վերականգնողական մարզման կենտրոն՝ հագեցած ոլորտի նորագույն սարքավորումներով:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan