Yerevan, 19.January.2018,
--
:
--
,

«Հրապարակ». Աղվան Հովսեփյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերություններն այն չեն

 

 
 

 

«Թեպետ ընտրությունները սարերի ետևում չեն, բայց «Նիգ Ապարան» հայրենակցական միության ձայն-ծպտունը չի լսվում։ Ապարանցիների այս խմբակը սովորաբար նախընտրական շրջանում ակտիվանում է, նիստեր, ժողովներ գումարում ու հայտնում անդավաճան դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին։ Սակայն տեղեկություններ կան, որ այժմ կառույցը բանակների է տրոհվել, այն այլևս հզոր ու միասնական չէ: Մասնավորապես, աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո չեն վերականգնվել Սամվել Ալեքսանյանի ու Աղվան Հովսեփյանի հարաբերությունները։ Ապարանի քաղաքապետի ընտրություններում, հիշեցնենք, տարօրինակ վիճակ Էր ստեղծվել, քանի որ երկու թեկնածու ստացել Էր ՀՀԿ-ի աջակցությունը։

Մասնավորապես, ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը որոշել Էր աջակցել գործող քաղաքապետ, ՀՀԿ– ական Գոռ Աբրահամյանին, իսկ Արագածոտնի մարգի ՀՀԿ տարածքային կազմակերպությունը՝ անկուսակցական էդգար Փարվանյանին։ Առաջինին աջակցում Էր Աղվան Գառնիկիչը, իսկ Ալեքսանյանի թեկնածուն Էդգար Փարվանյանն Էր, արդյունքում հաղթեց Գոռ Աբրահամյանը։ Դրանից հետո, ըստ լուրերի, Ալեքսանյանը երես Է թեքել «Նիգ Ապարանից», նա այս տարի ներկա չէր նաև հին տոմարով Նոր տարվա տոնախմբությանը, որը, ավանդույթի համաձայն, կազմակերպում է «Նիգ Ապարանը»՝ Ապարանում։ Ալեքսանյանի բացակայությունը նկատելի է եղել սեղաններից, որոնք ամեն անգամվա պես ճոխ չեն եղել, ինչպես նաև ներկաներից, որոնց մեջ ազդեցիկ դեմքեր գրեթե չեն եղել, պատվավոր հյուրերի էշելոնի կարկառուն ներկայացուցիչները եղել են Վահրամ Բաղդասարյանը՝ Գառնիկիչի անդավաճան ընկերը, Կարեն Ավագյանը, գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, Կարինե Աճեմյանը և այս կալիբրի իշխանականներ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan