Երևան, 20.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Փետրվարից Հայաստանում առաջին անգամ կկատարվի ոսկրածուծի փոխպատվաստում

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նախատեսում է փետրվարի կեսին Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստումներ իրականացնել։ Այս մասին, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքի ղեկավար և ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանն ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։ «Նվիրիր կյանք» հիմնադրամի, Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի, Համաշխարհային բանկի ջանքերով և աջակցությամբ է հնարավոր եղել կյանքի կոչել ծրագիրը։ 

«Արդեն երեք ամիս է, ինչ վերաբացվել է մեր կենտրոնը՝ նոր հագեցված, վերակառուցված և վերազինված արյունաբանական կենտրոնի կլինիկական մասնաշենքը։ Մեր կենտրոնը եզակի է նրանով, որ հագեցվածությունը թույլ է տալիս կատարել այնպիսի բուժական միջամտություններ, որոնք մինչ օրս հնարավոր չէր կատարել»,- ասաց Մելիքսեթյանը։ 
Նա հավելեց, որ կենտրոնը վերազինվել է նոր, ժամանակակից սարքավորումներով, ստեղծվել են նոր ենթակառուցվածքներ, լաբորատոր ծառայություններ և ամենակարևորը՝ կա նոր ծառայություն, որը Հայաստանում չի եղել՝ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան։ 

«Ցողունային բջիջների լաբորատորիան մեծ հնարավորություն է տալիս մեզ իրագործելու մեր հետագա բուժական գործընթացը։ Բջիջները հավաքագրելուց հետո, արյունաստեղծ բջիջները ոսկրածուծից հավաքվելուց հետո դրանք գնալու են համապատասխան մշակման, սառեցման և հետագա կիրառման՝ արդեն ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում»,- նշեց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը։ 

Արդիականացված Արյունաբանական կենտրոնը վերաբացվել է 2016 թվականին։ Հաշվի առնելով կենտրոնի բացառիկ նշանակությունը, հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում՝ ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

loading...
«Բարսելոնա»-«Էյբար». ուղիղ հեռարձակում Ճապոնիայում կհայտնվեն հաշմանդամների ինքնավար սայլակներ Նոր վիրուսը կարող է 10 վարկյանում վարակել հեռախոսները Bluetooth-ի միջոցով Կարո Փայլանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով ԱՀ Նախագահը մեդալով է արժեվորել Արցախի ճանաչման գործում ԱՄՆ երեք կոնգրեսականների ավանդը Թուրք ազգայնական Աքշեների նորաստեղծ կուսակցությանը հրաժարվում են տրամադրել գրասենյակային տարածք Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ 2018-19 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա Բաքվում Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանումը Արման Նավասարդյանը պայմանավորում է երկու գործոնով Ռուսները ասֆալտի որակն ու թերությունները գնահատող սարք են ստեղծել Սահակաշվիլիի կիևյան հանրահավաքը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու. դա ուղղակի անտրամաբանական է. Կարեն Կարապետյան Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018-ից հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին Թուրքիան Իրաքում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին Rammstein-ը վերջին ստուդիական ալբոմը կթողարկի 2018 թվականին. Bild Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն նվազել են Էյֆելյան աշտարակի շուրջ պաշտպանիչ պատ կկառուցեն զբոսաշրջիկների անվտանգության համար Ջիջի Հադիդը՝ դիզայներ ԿՀՎ-ն Սահակաշվիլիի օգնությամբ ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը վիժեցնելու պլան Է իրագործում. Բուրջանաձե ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan