Երևան, 30.Մայիս.2017,
--
:
--
,

ԱՀԿ փորձագետները գնահատել են համաճարակաբանական հսկողությանն ուղղված ընթացակարգերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կողմից հունվարի 23-ից 27-ը գնահատվել է Հայաստանի առողջապահական առանցքային կազմակերպություններում մանրէային մենինգիտների և ռոտավիրուսային վարակների համաճարակաբանական հսկողությանն ուղղված ստանդարտ ընթացակարգերի ապահովումը: Մասնավորապես, փորձագետների կողմից դետքային (պարեկ) հսկողություն իրականացնող հիվանդանոցներում (ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն հիվանդան ոց, «Արաբկիր» բժշկական համալիր–երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ) ուսումնասիրվել են հիվանդների հոսպիտալացման և վարման, նմուշառման, լաբորատոր հետազոտությունների և դրանց որակի արտաքին գնահատման և լաբորատորիաների հավաստագրման ընթացակարգերը, ինչպես նաև արդյունքները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀԿ կենտրոնական գրասենյակի պատասխանատու Ադամ Քոհենը, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի մասնագետներ Դաննի Դանիելսը և Դովիլ Վիդբեյքը ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ  ներկայացրել են գնահատման արդյունքները: Փորձագետները նշել են, որ Հայաստանում դետքային երեք հիվանդանոցում պահպանվում են ԱՀԿ–ի կողմից սահմանված և հաստատված ընթացակարգերը: Այդ մասին է վկայում նաև վերջերս Լոնդոնի հանրային ին ստիտուտի կողմից նշված հիվանդանոցների լաբորատորիաների հավաստագրումը՝ որակի ամենամյա արտաքին գնահատման արդյունքում:

Միաժամանակ, փաստ է, որ մեր երկրում նոր պատվաստանյութերի ներդրման արդյունքում դիտվում է ռոտավիրուսային վարակներով պայմանավորված հոսպիտալացումների նվազում՝ 2016 թվականի դրությամբ հոսպիտալացված մինչև 5 տարեկան երեխաների միայն 6%-ի մոտ է հաստատվել ռոտավիրուսային վարակը՝ 2012 թվականի 51%-ի փոխարեն: Ինչ վերաբերում է մանրէային մենինգիտներին, ապա փորձագետները նշել են, որ 2012 թվականից հետո գրանցված եզակի թվով մենինգիտները հարուցվել են հարուցիչների  այնպիսի ենթատեսակներով, որոնք ներառված չեն հնգավալենտ և պնևմակոկային պատվաստանյութերի բաղ ադրության մեջ: Այսպիսով, մասնագետները ընդգծել են, որ Հայաստանում ռոտավիրուսային, հնգավալենտ և պնևմակոկային պատվաստանյութերն էական և արդյունավետ ազդեցություն են ունեցել մանկական հիվանդացության և մահացության կրճատման գործում:

loading...
Հյուսիսային Կորեայի հետ պատերազմելը ողբերգություն կլինի Հյուսիսային Կորեան հրապարակել է նոր հրթիռի փորձարկման տեսանյութը Պուտինի հետ բանակցություններն անկեղծ էին. Մակրոն «Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ ունի Ախալքալաքում կամրջի տակ հայտնաբերված աղջիկը 3 օր անհետ կորած էր Մոսկվայում փոթորիկի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ) Սերժ Սարգսյանը ՀԾԿՀ նախագահի տեղակալ է նշանակել Դեղատնից հափշտակել են դեղորայք (Տեսանյութ) Բժիշկ նկարիչների ցուցահանդես՝ Նկարիչների միությունում Թուրքիայի գործունեությունը քննարկվել է ՆԱՏՕ-ի նստաշրջանում Ավարտվում են այն ժամանակները, երբ կարող էինք վստահել այլոց բարեկամությանը. Մերկել Տոտտիին չի հաջողվել զսպել արցունքները (տեսանյութ) ԵՏՄ-ն Իրանի ազատ առևտրի պայմանագիր կստորագրի Նախարարը ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահին Ադրբեջանա-ռուսական սահմանին անցկացվում է «Սահման-վահան» գործողությունը «Արցախի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի դեսպանին Զգուշացում Բաքվին. Ստատուս-քվոն կարող է փոխվել այլ ուղղությամբ 2017թ-ի 4 ամիսների ընթացքում Հայաստանում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք. Նելլի Դուրյան Զինծառայողների ջրահեղձման գործով պաշտոնանակություններ են արվել. Մովսես Հակոբյան Մեղադրանքներ են առաջադրվել Բավրայի մաքսակետի պետին ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենին: Նրանք կալանավորվել են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan