Երևան, 21.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին ՀՀ տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է մարվել Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական Հայաստանը նոյեմբերի 22-ին վաղ առավոտից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի բացմանը Հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային և ռազմավարական գործընկերության բնույթ. Սերգեյ Լավրով

Հայաստանում կիրականացվեն պատվաստումներ պապիլոմավիրուսային վարակի դեմ

Պատվաստումների ազգային օրացույցում նախատեսված է մինչև 2018 թվականը ներդնել մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումներ։ Այն առավել հայտնի է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարությունն այդ նպատակով 2016 թվականին օժանդակության համար ծրագրային առաջարկով դիմել էր ԳԱՎԻ (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) կազմակերպությանը։  Հավանություն տալով ներկայացված ծրագրին`  ԳԱՎԻ-ին պատրաստակամություն է հայտնել առաջին երկու տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները, ինչպես նաև ներդրման նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը: Այժմ մանրամասն պլանավորվում են նախապատրաստական աշխատանքները (կրթական և իրազեկման նյութերի մշակում, բուժաշխատողների կրթում, հանրային իրազեկման միջոցառումներ և այլն): 

Աշխարհի 64 երկրում, այդ թվում` Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, ներդրվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը: Վերջին 10 տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում իրականացվել է մոտ 200 մլն դեղաչափ ՄՊՎ պատվաստում, որի արդյունքում հավաքագրվել են դրա անվտանգության և արդյունավետության համոզիչ փաստարկներ, և ակնառու ազդեցությունը` սեռական կոնդիլոմաների (գորտնուկների), նախաքաղցկեղային վիճակների և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմ ան հարցում: Հետազոտությունները ցույց են տվել, որ, օրինակ, Ավստրալիայում ՄՊՎ պատվաստումների ներդրումից հետո, 5 տարվա կտրվածքով, մինչև 21 և 21-ից 30 տարեկան կանանց շրջանում 93%-ով նվազել են սեռական կոնդիլոմաները:

Պատվաստանյութերը չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ:

Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո:  2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 229 առաջնային դեպք (ըստ 100.000 բնակչի ցուցանիշը կազմել է 14.6)։ Մտահոգիչ է, որ առաջնային հայտնաբերումը 70% դեպքում լինում է 3-րդ և 4-րդ փուլերում: 2015 թվականի հունվարից Հայաստանում իրականացվող արգանդի վզիկի քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման սկրինիգային ծրագրի շրջանակում իրականացվել է 112 հազար ՊԱՊ-թեստ, որի արդյունքում` հետազոտված 30-ից 60 տարեկան 7422 կնոջ մոտ (6.4%) արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ, որից 38-ի մոտ (0.5%)` ինվազիվ կարցինոմա:

loading...
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին ՀՀ տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով Մշակվել է սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների դեմ ստանդարտ, գործառնական ընթացակարգ Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը Տարկետման իրավունքի իրացման քաղաքականությունն իրականացվելու է կառավարության որոշումներով. Կորյուն Նահապետյան ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է մարվել Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական Հայաստանը նոյեմբերի 22-ին վաղ առավոտից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի բացմանը Հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային և ռազմավարական գործընկերության բնույթ. Սերգեյ Լավրով Բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում. Նալբանդյանը ներկայացրել է Լավրովի հետ հանդիպման արդյունքները Բաղրամյան պողոտայում մեքենա է պայթել. զոհեր և վիրավորներ չկան Ազգային ժողովի դիմաց ավտոմեքենա է այրվում Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ասուլիսը. ուղիղ 25 միլիոն դրամ ՃՈ–ի ավտոմեքենաների սարքավորումները փոխելու համար Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար է բացվել Սարալանջում խայտառակ որակի ջուր են խմում Գայանե Խաչվանքյան. «ԵԱՏՄ երկրներում բավականին բարձր է դեղերի կեղծվածության մակարդակը» Երեխաների 49%–ը բռնության ենթարկվելու դեպքում չգիտի՝ ուր դիմել Բիզնեսմեններն այսուհետ կարող են սեփական ուժերով պայքարել «կպչուն» չինովնիկների դեմ Ոսկու հանքը մոտ է Արդվիին, բայց դրա լինել–չլինելը կորոշեն մղարթցիները Հայկական կամուրջ Իսրայելի և Իրանի միջև
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan