Երևան, 17.Հուլիս.2018,
--
:
--
,

«168 ժամ». Իշխանության վերարտադրությունն այն է, ինչ տեղի է ունենում այս օրերին՝ «քաղաքական գործընթաց» հնչեղ անվան տակ

 

 

 


 

 

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

 

«Իշխանության վերարտադրությունը, որը 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ու խորհրդարանական կառավարման կարգի ներդրման իրական նպատակն էր, ընտրությունների օրն իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի հաղթանակը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից ու ինչպես ներկայացվում է շատերի կողմից։

 

Իշխանության վերարտադրությունն այն է, ինչ տեղի է ունենում այս օրերին, հենց այս պահին՝ «քաղաքական գործընթաց» հնչեղ անվան տակ։ Այդ գործընթացի հիմնական դերակատարներն իշխանության ներկայացուցիչներն են, որոնք տարբեր պատրվակներով ու պատճառաբանություններով այս պահին դե յուրե իշխանության մաս չեն կազմում, բայց դե ֆակտո այն իշխանության օրգանական մասն են, որը պատրաստվում է վերարտադրվել։

 

Հայաստանում իշխանությունը ժողովրդի կամարտահայտության արդյունք ու դրսևորում չէ, ինչպես գրված է Սահմանադրության մեջ, այլ քաղաքական ուժերի ու գործիչների անվան տակ հանդես եկող մի քանի տասնյակ անձանց հավաքականություն, որի միակ նպատակն այդ իշխանության շարունակականությունն է։ Հայաստանում իշխանությունը, կրկին ի հակադրություն Սահմանադրության, ոչ թե ժողովրդինն է, այլ «ժողովրդի վրա»։

 

Հետևաբար՝ ապրիլին տեղի է ունենալու ոչ թե իշխանության ընտրություն հասարակության կողմից, այլ ամրագրվելու է ժողովրդի վրա իշխելու իրավունքի՝ այս օրերին կատարվող բաշխումը։ Դրա համար էլ ընտրությունների հիմնական դերակատարներ են համարվում նախկին պաշտոնյաները, որոնք միայն ֆորմալ առումով են նախկին և իրականում համարվում են քրեաօլիգարխիկ կամ այլ անվանումներ ունեցող իշխանության անբաժանելի մասը։

 

ՀՀԿ-ի համար, իհարկե, կարևոր է ընտրությունների արդյունքների թվաբանական պատկերը՝ մեծամասնություն ստանալը։ Սակայն, մեծ հաշվով, անգամ դա է երկրորդական, քանի որ առաջնայինը գործող համակարգի վերարտադրությունն է՝ անգամ, եթե դա հնարավոր լինի մի քանի անվանումներով կուսակցությունների կամ դաշինքների միջոցով։

 

Վերջին հաշվով, դրանք բոլորը յուրայինների կուսակցություններ ու դաշինքներ են, որոնց ներկայացուցիչներին ՀՀԿ-ի հետ միավորում է գործող համակարգի վերարտադրության նպատակը, որովհետև այլ համակարգում դրանք ընդհանրապես չէին կարող տեղ ունենալ քաղաքական կյանքում»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan