Երևան, 27.Ապրիլ.2017,
--
:
--
,
Հրապարակվել է Իրանի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը Ադրբեջանա-իրանական սահմանին կրկին թմրանյութ տեղափոխող ադրբեջանցիներ են ձերբակալվել «Այս ամենի թիկունքում կանգնած է Արա Զոհրաբյանը». փաստաբանները ներկայացնում են հարձակման մանրամասները (տեսանյութ) ՌԴ ՀՌՕ-ի զորքերի հրամանատարն ստուգել Է Հայաստանի ռուսական ռազմակայանի ուժերի մարտական պատրաստվածությունը Նոր հարցումը Մարին լը Պենի ժողովրդականության աճ Է արձանագրել ֆրանսիացիների շրջանում Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով Ենթադրվում է, որ ադրբեջանական խնձորը ներկրվել է մաքսանենգ ճանապարհով. ներկրողն ընկերություն չէ 2016-ի պետբյուջեի եկամուտը կազմել է 1 տրիլիոն 171 մլրդ դրամ Իսրայելի օդուժը հարված Է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում

Արցախահայերի ֆենոտիպը և գենոտիպը կուսումնասիրվի գենետիկական և բժշկական հետազոտություններով

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում հունվարի 25-ին Արցախի առողջապահության նախարարության և հայկական «Առմգենիա» գենետիկական հետազոտական բարեգործական հիմնադրամի (ԲՀ) միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:

 Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն իր խոսքում ասել է, որ համագործակցության հուշագրի համաձայն՝  Արցախում կանցկացվեն գենետիկական և բժշկական հետազոտություններ՝ նպատակ ունենալով ստեղծելու հայկական պոպուլյացիայի «գեների բանկ», որը տեղեկատվություն է պարունակելու Արցախի տարածքում բնակվող հայերի ֆենոտիպի և գենոտիպի մասին։

«Նախարարությունն Արցախի բոլոր շրջաններից հավաքագրելու է 2000 շահառուների արյան նմուշներ, որոնց գենոմի ամբողջական հետազոտումը կազմակերպելու ենք արտերկրում:

Ստացված արդյունքները կիրառելու ենք Արցախի առողջապահության զարգացման գործընթացում և գենո-անթրոպոմետրիկ հետազոտություններում՝ պահպանելով դրանց գաղտնիությունը»,- ասել է Կ. Աթայանը և նշել, որ ծրագիրը կիրականացվի 2 տարվա ընթացքում:

«Առմգենիա» գենետիկական հետազոտական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Տաճատ Ասատուրյանն էլ ասել է, որ ներկայումս գիտությունն անցել է մարդու գենոմի ուսումնասիրության նոր պոստգենոմիկ փուլ, որն ուղղված է պատմական և մարդաբանական առանձնահատկությունների շրջանակում նոր գիտելիքների ձեռքբերմանը:

««Առմգենիա» գենետիկական հետազոտական ԲՀ-ն իր հերթին պարտավորվում է անհրաժեշտ վերապատրաստում անցկացնել բժշկական անձնակազմի հետ, կազմել և տրամադրել շահառուների կողմից լրացվող հարցաթերթիկներ, հավաքագրված նմուշները նախնական մշակման ենթարկել մասնագիտացված կենտրոններում, ապահովել նմուշների տեղափոխումը  Կալիֆորնիայի համալսարանի (University of California, Los Angeles)   լաբորատորիա՝  վերջնական քննություն կատարելու նպատակով, վերլուծել արդյունքները, ապահովել տեղեկատվության գաղտնիությունը և արդյունքները հրապարակել բացառապես երկկողմ համաձայնությամբ»,- ասել է Տ. Ասատուրյանը և հավելել, որ տեղեկատվությունը կարող է օգտագործվել վարքագծային և էկոլոգիական ռիսկերի գնահատման և առողջութ յան բարելավման նպատակներով:

loading...
«Դիլիջան» ազգային պարկում Երկրի միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել Հրապարակվել է Իրանի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում ՕՊԷՔ-ը պատրաստ Է նույնիսկ առանց Ռուսաստանի երկարացնել Վիեննայի համաձայնագիրը ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության կարգը ներկայացնող տեսահոլովակ է հրապարակել Ադրբեջանա-իրանական սահմանին կրկին թմրանյութ տեղափոխող ադրբեջանցիներ են ձերբակալվել Թուրքական «Գալաթասարայ»-ը հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով «Այս ամենի թիկունքում կանգնած է Արա Զոհրաբյանը». փաստաբանները ներկայացնում են հարձակման մանրամասները (տեսանյութ) Վեց ֆուտբոլային ակումբ ստացան ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ՌԴ ՀՌՕ-ի զորքերի հրամանատարն ստուգել Է Հայաստանի ռուսական ռազմակայանի ուժերի մարտական պատրաստվածությունը Մերկելը բարձր Է գնահատել Brexit-ի շուրջ ԵՄ-ի երկրների փոխըմբռնման մակարդակը Թրամփի փեսայի ընկերությունը պարտք Է վերցրել իսրայելացի միլիարդատերերից. NYT Նոր հարցումը Մարին լը Պենի ժողովրդականության աճ Է արձանագրել ֆրանսիացիների շրջանում Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով Ենթադրվում է, որ ադրբեջանական խնձորը ներկրվել է մաքսանենգ ճանապարհով. ներկրողն ընկերություն չէ 2016-ի պետբյուջեի եկամուտը կազմել է 1 տրիլիոն 171 մլրդ դրամ Իսրայելի օդուժը հարված Է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում Աթեշյանը շնորհակալություն է հայտնել էրդողանին Ադրբեջանցի դիվանագետի կինը Միացյալ Նահանգներում բռնվել է գողություն կատարելու համար Ագրամունտին արգելել են նախագահել ԵԽԽՎ նիստը. նա կարող է հրաժարական ներկայացնել Ucom-ն առաջարկում է անվճար օգտվել շարժական հեռուստատեսությունից և դիտել 55 հեռուստաալիք 2 օրվա Catch Up-ի հնարավորությամբ Հայաստանի Աշխատանքային օրենսգիրքը լուրջ բարեփոխման կարիք ունի. վարչապետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan