Երևան, 22.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Զորգեին, Աբելին, Ֆիլբիին հավասար էր... Եվ, թերևս առաջինն էր

Այսօր ականավոր ընդհատակյա հետախույզ, Սովետական միության հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է:


«Զորգեին, Աբելին, Ֆիլբիին հավասար էր... Եվ, թերևս առաջինն էր»,- լեգենդար հետախույզ, գեներալ Յուրի Դրոզդովն իր «Հնարովի լինելը բացառված է: Անլեգալ հետախուզության պետի գրառումները» գրքում այսպես է բնութագրել Գևորգ Վարդանյանի պրոֆեսիոնալ գործունեությունը:

«Ավարտվում էր1983 թվականը: Ինչպես միշտ տարվա վերջում, ամենամյա
զեկույց էի պատրաստում: Զեկույցի չոր, պաշտոնական տողերում, թվերում, կեղծանուններում թաքցնում էի արտերկրում անլեգալ հետախույզների  գործունեությունը:

Քանիերորդ անգամ ինձ բռնացնում էի այն մտքի վրա, որ մենք չափազանց ժլատ  էինք նրանց աշխատանքի արդյունքները գնահատելիս:

Անլեգալ հետախուզության ղեկավարության հետ հարցը քննարկելուց հետո որոշեցինք.  երկրի ղեկավարությունը պետք է իմանա, թե ինչ դժվարությամբ է ապահովվում խնդիրների լուծումը արտաքին քաղաքականության հարցերում:

Անլեգալ հետախույզների թվում ավելի քան 30 ազգությունների ներկայացուցիչներ կային` տարբեր շքանշաններով պարգևատրված, և 1945-ից հետո` խաղաղ ժամանակներում, ոչ մի Խորհրդային Միության հերոսի կոչում:
Դա մեզ անարդար թվաց:

Գնահատելով վերջին 40 տարվա գործողությունները, դրանց մասնակիցներին, եկանք եզրակացության, որ կարող ենք ամենաբարձր պետական պարգևի ներկայացնել մի քանի լավագույն անլեգալ հետախույզների: Հետախուզության ղեկավարությունը և ՊԱԿ-ը աջակցեցին մեզ:

Երբ ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի և Մինիստրների խորհրդի անդամները ծանոթացան պարգևատրման վերաբերյալ փաստաթղթերին, զարմանք ապրեցին, թե ինչի կարող է հասնել անլեգալ հետախույզի նպատակաուղղված կամքը:

Երկրի ղեկավարությունը որոշեց Սովետական միության հերոսի կոչում շնորհել «Անրիին» (Գևորգ Վարդանյան) և Կարմիր դրոշի շքանշանով պարգևատրել նրա կնոջը` «Անիտային» (Գոհար Վարդանյան): Ամուսիններ, որոնք իրենց կյանքի  40 տարուց ավելին նվիրել էին մեր երկրի անվտանգության ապահովմանը»,- հիշում է անլեգալ հետախուզության պետ Յուրի Դրոզդովը:


Այսպիսի կնոջ հետ՝  նույնիսկ հետախուզության

«Կյանքիս ամենախոշոր և ամենակարևոր հավաքագրումը 1943-ին, իմ ապագա կնոջ` Գոհար Վարդանյանի հավաքագրումն է»,- մի առիթով ասել է Գևորգ Վարդանյանը:

Հայաստանի գոհարներից մեկը, «համարձակ, խելացի, հնարամիտ» Գոհար Վարդանյանն ընդամենը 16 տարեկան էր, երբ  միացավ իր ապագա ամուսնու հետախուզական խմբին` «թեթև հեծելազորին»: 

1943-ին նրանց հաջողվեց կանխել «մեծ եռյակի» ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը Թեհրանի կոնֆերանսի ժամանակ, «Երկար ցատկը», որը պետք է իրականացներ գերմանական ''SS"-ի գաղտնի ծառայության ղեկավար, հայտնի դիվերսանտ Օտտո Սկորցենին:

1964-ին փարիզյան «Էքսպրես» թերթին տված հարցազրույցում Սկորցենին հայտարարեց. «Իրականությունն այն է, որ Հիտլերն ինձ հրամայել էր առևանգել Ռուզվելտին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ: Սակայն ... տարբեր պատճառներով, դա չկարողացանք իրականացնել»:

Որքան մեծ կլիներ Սկորցենիի զարմանքը, եթե իմանար, որ իրենց անհաջողության պատճառը Գևորգ Վարդանյանի գլխավորած խմբի պատանիներն էին, ովքեր Իրանում իրենց գործունեության ընթացքում ավելի քան 400 գերմանական գործակալի բացահայտեցին:

Ամենաարդյունավետները հետախուզության նորագույն պատմության մեջ

Գևորգ և Գոհար Վարդանյանների  աշխատանքի արդյունավետությունն ապշեցնող է, իսկ գործունեության արդյունքներն, ըստ մասնագետների, այնքան նշանակալից, որ դրանք դժվար թե երբևէ գաղտնազերծվեն:

Անգնահատելի է նրանց ավանդը երկրի անվտանգության համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման գործում: Թերևս, նաև այդ էր պատճառը, որ Գևորգ Վարդանյանին վերջին հրաժեշտի օրը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Գոհար Վարդանյանին իր ցավակցությունը հայտնելով, այդպես էլ չնստեց իրեն առաջարկված աթոռին, մնալով ծնկած` լեգենդար հետախույզի այրու առաջ:






Աիդա Մարտիրոսյան

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan