Երևան, 20.Հունիս.2018,
--
:
--
,

Եվ դո՞ւ, Պարօյր




ԱԻՄ կուսակցությունը, ի մասնավորի կուսակցության ներկայացուցչական խորհրդի անդամ Պարույր Հայրիկյանը, իր Ֆեյսբուքյան էջին հայտարարություն տարածեց առ այն, որ կուսակցությունը միանում է Օհանյան, Օսկանյան, Դալլաքյան, Սարգսյան դաշինքին: Ինչ խոսք, հայոց քաղաքական օլիմպի նրփերանգներն ավելի խայտաբղետ ու զավեշտալի հնարավոր չէր անգամ պատկերացնել: Հին հունական թատրոնը, իր բոլոր զավեշտներով հանդերձ, որոնք ծառայում էին ի փառս գեղագիտության, ուներ ստեղծական մտքի որոշակի սահմանափակում: Մեզանում այդ սահմանափակումը չկա:

Օհանյանի պարագան հասկանալի է. նա նեղացած է համակարգից, սակայն համակարգը չի կարող ամբողջապես գործել նրա դեմ, քանի որ երկուսն էլ շատ բան գիտեն միմյանց մասին: Դալլաքյանին կործանեց իր հակաքրիստոնեական մեծամտությունը և Վիկտորի հետ էլ է ամեն ինչ պարզ: Իսկ խառնարան, որովհետև միմյանց հետ խաչասերվում են արևմուտքն ու հյուսիսը: Դե իսկ Արամ Սարգսյանի պարագայում էլ, առկա է նոստալգիայի ավելցուկ: Ի՞նչ ակնկալես մարդուց, ով եղել է Կոմկուսի վերջին քարտուղար և Դեմոկրատական կուսակցության հիմնադիր: Մարդը պարզապես հիշել է իր մանդատ ունեցած տարիները և օր ծերության որոշել այն վերականգնել:

Այս խառնարանում, որը սպառնում է նոր քաղաքական հիբրիդ դուրս բերել լույս աշխարհ, անհասկանալի է խորհրդային ԿԳԲ–ից այդքան խորշող, բոլշևիկներին ատող, բայց նրանց ձեռքը սեղմող Հայրիկյանի պահվածքը: Հայրիկյանի ռուսական և բոլշևիկյան ֆոբիաների մասին մեկ անգամ չէ, որ գրվել ու խոսվել է: Թերևս, ամենազարմանալին այն է, որ նա մինչ այժմ լուրջ հավատում է, թե 1991 թ.–ի ընտրություններում ինքն է հաղթել: Հիրավի նախանձելի լավատեսություն: Բայց գանք ներկային, որն իրականում չկա, ինչպես ասում էր ֆրանսիական ասացվածքը` անցյալը հիշեցնում է, ներկան փախչում է, ապագան վախեցնում: Այո, անցյալը հիշեցնում է:

Սեյրան Օհանյանն ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը, ասել կուզե դասական խորհրդային կրթություն և ժառանգություն: Արամ Սարգսյանին արդեն անդրադարձանք, իսկ Վիկտոր Դալլաքյանի չհաջողված քաղաքական սիրավեպին հասարակությունը տեղյակ է, ուստի չենք էլ փորձի հիշեցնել:

Այս շարքում, Հայրիկյանի համար, թերևս միակ լուսավոր և արևմտյան կետը Վարդան Օսկանյանն է, որի հեռավոր արմատները ևս տանում են հին ու բարի Պոլիտեխնիկ: Սակայն ընդունենք, որ երեքը մեկի դեմ, այդքան էլ հուսադրող չէ: Սակայն ամենատարօրինակն այս համատեքստում Հայրիկյանի պահվածքն է: Հուսանք, նա դեռ իր քայլը կհիմնավորի: Այս պահի դրությամբ, նա անկախության ինքնահռչակ առաջնորդը, դեռ հանդես չի եկել որևէ հիմնավոր բացատրությամբ, թե ինչու է ընտրել այս «կիսառուսական կռուժոկը»:

Նրա մեկնաբանությունները կամ հայտարարություններն իր ֆեյսբուքյան էջին, առնվազն քաղաքական անփորձ երիտասարդի մտորումներ են, որը չկարողանալով հիմնավորել իր վարքագիծը, վիրավորանքներ է հասցնում այս կամ այն թևին: Թվում էր, թե պայքարի և տարագրության 18 տարիները պետք է ավելի խոհեմ դարձնեին այս գործչին, բայց արի ու տես, որ տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Թվում էր նաև, թե նա իր բարձունքից պետք է գործի և չխառնվի այսպիսի մանր թվացող քաղաքական հարցերի:

Սակայն, նա իր կապիտալը սպառեց դեռ այն ժամանակ, երբ իր հինգ տոկոսով, 1998–ին վազեց Քոչարյանի դուռը և դրանով դարձավ Մարտի 1–ի կնքահայրերից մեկը: Ուստի, այսօր պատահական չէ, Մարտի 1–ի երկու անմիջական պատասխանատուների հետ համագործակցությունը: Արդ ի՞նչ է ուզում Պարույր Հայրիկյանը, պատասխանը մեկն է` մանդատ: Հավատացեք, այլ ազգափրկիչ առաքելություն չկա թաքնված նրա այս գործողության տակ: Միայն մի փոքրիկ մանրուք է մնում ճշտել, նախընտրական քարոզին նա տանելու է՞ Եվրամիության դրոշներ, թե ոչ:

Արշակ Արշակյան

loading...
Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի Ուղիղ միացում ԱԺ-ից Բելգիայում ալմաստների ողորկման հեղաշրջիչ տեխնոլոգիա են ստեղծել Թրամփը Չինաստանին սպառնացել Է մաքսերի հերթական ընդգրկուն բարձրացմամբ Սպիտակ տունը հավաստեց, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կդադարեցվեն Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը Հայ համայնքը ցանկանում է պատրիարք ընտրել. Փայլանն ամոթալի է համարում Թուրքիայի իշխանությունների միջամտությունը գործընթացին Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան 77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը ՊՆ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել շորթմամբ կաշառք ստանալու համար Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է. պաշտոնում նշանակվել է Գեղամ Բեգլարյանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan