Երևան, 27.Մայիս.2017,
--
:
--
,
Այս ֆիլմը միայն անցյալի մասին չէ. Վիլնյուսում ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է եվրոբոնդերի հետ կապված անհապաղ վճարել 325 մլն դոլար «Մեծ յոթնյակի» երկրները կոչ են անում ՌԴ-ին և Իրանին մասնակցել Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը Տավուշի մարզի մի շարք համայնքներում կարկուտ է տեղացել Ադրբեջանական մամուլ. «Հայտնաբերվել է ապրիլյան պատերազմի օրերին զոհված 200 ադրբեջանցի զինծառայողի զանգվածային գերեզմանոց» Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լրացուցիչ ճանաչելիություն կհաղորդի Հայաստանին. Էդվարդ Նալբանդյան Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին ԱՄՆ-ն Է պատասխանատվություն կրում Մանչեսթրի ահաբեկչության մասին գաղտնի տվյալների արտահոսի համար. Թիլերսոն ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները հաստատել են համատեղ վարժանքների 2018 թվականի պլանը

Համաձայնեցված հայտարարությունների տրամաբանությունը

 

Աստանայի բանակցությունների նախօրեին Սիրիայի կառավարական պատվիրակությունը գլխավորող ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Բաշար ալ Ջաաֆարիի հայտարարությունը լուսարձակներ է խլում. ըստ Ջաաֆարիի՝ Թուրքիան Սիրիայի գերիշխանությունը ոտնահարող, ահաբեկչական կազմակերպություններին աջակցող եւ խաղաղ լուծումը արգելակող պետություն է, հետեւաբար դրա հետ երկխոսություն չպիտի կատարենք։

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական դեսպանի, այսինքն պաշտոնական Դամասկոսի նախապայմանային այս մոտեցումը բաւական կոշտ է եւ բացարձակ։ Դիւանագետների օգտագործած բառապաշարում նման բացարձակ հաստատումները կատարվում են հազվագյուտ պարագաներում, երբ մոտ ապագայում հետդարձի կամուրջները տեսանելի չեն լինում։

Հիմա փորձենք դիտարկել, որ հետդարձի կամուրջները` Դամասկոս-Անկարա հավանական  երկխոսության առումով տեսանելիության նախադրյալներ պարփակո՞ւմ են իրենց մեջ։

 Պարզ է, որ Անկարան, Մոսկվայի եւ Թեհրանի առընթեր Աստանայի համաժողովը հովանավորող երկրների շարքում է։ Անկարան, այս դեպքում համաձայնությամբ առնչակից կողմ է տարածաշրջանային առումով աշխարհաքաղաքական տարողությամբ ընթացող բանակցություններին։

Աստանայից բեկումնային մեծ համաձայնություն ակնկալելը քաղաքականորեն իրատեսական չի թվում, մանաւանդ, որ Աստանան չսկսած արդեն որոշվել է փետրվարի սկզբին Ժնեւում շարունակել բանակցությունները, ինչը որ նաեւ ենթադրել է տալիս, որ այս  օրերին հիմնական խաղաղության համաձայնություն չպիտի գոյանա։ Սակայն Աստանան, Մոսկվա-Թեհրան-Անկարա առանցքի  հանգրվանային ձեվաւորման ամրագրումն է, Վաշինգտոնի լուռ համաձայնությամբ։ Վաշինգտոնի կողմից ոչ թե հատուկ պատվիրակ ուղարկելը, այլ տեղի դեսպանի մասնակցությամբ բաւարարվելը նշանակություն ունի այն տպավորությունը թողելու, որ Վաշինգտոնը դուրս չի մնացել բանակցային գործընթացից, բայց մասնակցում է  տեղի դեսպանի մակարդակով, ինչը որ դարձյալ նշանակում է, որ հանգուցալուծումը դեռեվս չի գտնվում մեծ համաձայնության շեմին։

Իհարկե, Ջաաֆարի հայտարարությունը քաղաքականորեն հարցադրումներ է առաջացնում։ Անկարան ամրագրվել է իբրեւ հովանավոր, որի հետ սակայն Դամասկոսը մերժում է բանակցել շատ ծանր ամբաստանություններ հղելուց հետո։ Սիրիայի  ներկայացուցչի փոխանցմամբ սիրիական գերիշխանություն խախտելը ուղղակի ակնարկ է թուրքական ներխուժումներին սիրիական տարածք։ Անկարան ոչ միայն աջակցել է ահաբեկչական կազմակերպություններին, որոնք թափանցել են սիրիական տարածք, այլ ուղղակի ներխուժել մի քանի հանգրվանով։

Միջազգային օրինաչափություն է դարձել տարբեր առիթներով վերհիշեցնելը, որ ահաբեկիչների հետ բանակցությունները բացառվում են։ Ահաբեկիչների հետ վերաբերվում են միայն չեզոքացման կամ վերացման գործողություններով։ Միջազգային ընտանիքը դեռ չէ ճշտել, որ ահաբեկչական կազմակերպություններ հովանավորող պետությունների հետ ի՞նչ եղանակներով կհարաբերվեն։

Բայց հայտարարությունները տարբեր են, գետնի վրա առնված զինվորաքաղաքական քայլերը` տարբեր։ Դամասկոսը այս դեպքում Անկարային համարում է ահաբեկչական պետություն, մինչ Դամասկոսը հովանավորող պետությունը`Մոսկվան համաձայնել է, որ Անկարան Աստանայում խաղաղասիրական  դերակատարությամբ առնչակից կողմ հանդիսանա համաձայնության գոյացման։

Իսկ քաղաքական գործընթացներում չի բացառվում, թեժացում-հանդարտեցում օղակային շղթայի հյուսվածքային տրամաբանությունը։ Մանավանդ այս պայմաններում, պաշտոնական Դամասկոսը նման թեժացման եւ բացարձակացման չի գնում առանց Մոսկվայի հետ համաձայնեցման։

Ուրեմն, Մոսկվայի ուղերձը ուղղվել է Անկարային։ Եթե Անկարան Մոսկվայի ճշտած շրջագծից դուրս գալու փորձեր անի, սիրիական հիմնախնդրի հանգուցալուծման մեջ դերակատարություն ունենալու հնարավորությունները կկորցնի եւ բանակցող հիմնական կողմի հետ երկխոսության հաւանականությունը կզրոյանա։ Անկարան եւս պարզորեն հասկանում է, որ իր դեմ կատարված Դամասկոսի հայտարարությունների հնչեղության չափը Մոսկվան է ճշտում։ Այդ պատճառով էլ սիրիական գործող վարչակարգի եւ նույնիսկ նախագահի հեռացումը իբրեւ պահանջ այսօր չի արծարծվում Անկարայի կողմից։

Աստանայով չեն աւարտվում բանակցությունները. Աստանայով սկսվում են։ Թեժ հայտարարությունները կամ առաստաղի բարձրացումները դեռեվս նոր ելեւէջներ կունենան:

 

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

loading...
Այս ֆիլմը միայն անցյալի մասին չէ. Վիլնյուսում ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է եվրոբոնդերի հետ կապված անհապաղ վճարել 325 մլն դոլար «Մեծ յոթնյակի» երկրները կոչ են անում ՌԴ-ին և Իրանին մասնակցել Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը Տավուշի մարզի մի շարք համայնքներում կարկուտ է տեղացել Ադրբեջանական մամուլ. «Հայտնաբերվել է ապրիլյան պատերազմի օրերին զոհված 200 ադրբեջանցի զինծառայողի զանգվածային գերեզմանոց» Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լրացուցիչ ճանաչելիություն կհաղորդի Հայաստանին. Էդվարդ Նալբանդյան «Մեծ յոթնյակի» առաջնորդները ստորագրել են ահաբեկչության դեմ պայքարի հռչակագիր Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին ԱՄՆ-ն Է պատասխանատվություն կրում Մանչեսթրի ահաբեկչության մասին գաղտնի տվյալների արտահոսի համար. Թիլերսոն Արամ Ա. Կաթողիկոսն ահաբեկչության զոհերի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ղպտի Ուղղափառ եկեղեցու պատրիարքին ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները հաստատել են համատեղ վարժանքների 2018 թվականի պլանը Պոպովը հայտարարել է ԼՂ գոտում միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու պայմանավորվածության մասին Էրդողանին կարող են արգելել ԱՄՆ այցելել. Ամերիկայի ձայն Ինչպես են ձերբակալվել «Բավրա» մաքսակետի պետն ու մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը (տեսանյութ) Վարչապետ Կարեն Կարապետյանը Կազանում հանդիպել է Բելառուսի գործընկերոջ հետ Ռազմական համագործակցության պայմանագիր՝ Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև Հայտնի են ԱԺ 9 մշտական հանձնաժողովների ամբողջական կազմերը ՄԻՊ-ին հասցեագրված բողոքի քննարկման ընթացակարգի արդյունքում դադարեցվել է քրեական հետապնդումը Հայտնի է Ազգային ժողովի խորհրդի կազմը ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Եգիպտոսում գնդակոծվել Է քրիստոնյաների փոխադրող ավտոբուսը, կան բազմաթիվ զոհեր Մարսելում հրդեհի հետևանքով մահացել է ՀՀ երեք քաղաքացի (տեսանյութ)
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan