Երևան, 30.Մարտ.2017,
--
:
--
,
Հայկական բանակի առավելությունները չեզոքացնում են Ադրբեջանի կողմից սպառազինության բալանսի խախտումը Պաշտպանության ոլորտում շատ խնդիրներ կան, որոնք կոմպլեքս լուծում են պահանջում. Վիգեն Սարգսյան Ընտրական այս համակարգը մեզ պարտադրվել է. այն չի ձևավորվել մեր ինքնության հիմքի վրա ԼՂ բանակցային գործընթացը մտնում է նոր փո՞ւլ. Հայաստանի և Ադրբեջանի հասարակությանը նախապատրաստում են Ժանրը` քաղաքական զավեշտ, վերնագիրը` քաղաքական հավկուրություն Սեյրան Օհանյանը` Հարավային Կովկասի պոտենցիալ խռովարա՞ր Հավատում ենք, որ ԵՄ-ն հաջողությամբ կհաղթահարի զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրները. Սերժ Սարգսյան Կոշտ կվերաբերվենք բոլոր խոչընդոտներին, որոնք կարող են խանգարել մեր բարեփոխումներին. Կարեն Կարապետյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով հայտարարություն են տարածել

Նոր զինատեսակների փորձարկումները դրական են անցել, շատ մոտ ենք դրանց զանգվածային արտադրությանը


Մեր հյուրն է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Կարեն Վարդանյանը

– Բարձր տեխնոլոգիական զենքի արտադրությունը Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում ի՞նչ տեսակարար կշիռ ունի:


– Պատկերացում չունեմ, որովհետև ես քաղաքացիական անձ եմ: Բայց հարցին մոտենանք այլ տեսանկյունից: Ապրիլյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը կիրառեց բարձր տեխնոլոգիական մի շարք զինատեսակներ, որոնք տարբերվում էին իրենց ճշգրտությամբ և հասցրած լուրջ վնասով: Եվ ակնհայտ դարձավ, որ ռազմարդյունաբերական սխալ քաղաքականության պատճառով այդ բնագավառում մենք լուրջ հետընթաց ենք ապրել:

Մոտավորապես մայիսին մենք հայտարարեցինք ինժեներների մոբիլիզացիա: Մեզ միացան մոտ 300 ինժեներներ մոտ 30 ընկերություններից: Եվ մենք մշակեցինք ոչ թե տեսական առաջարկներ, այլ ներկայացրինք զինատեսակների գործող նախատիպեր:
Այս ընթացքը ցույց տվեց, որ հայկական ընկերություններում առկա ներուժը մեզ հնարավորություն է տալիս լուծել ամենաբարդ խնդիրներ և ստեղծել թե՛ զինատեսակներ, թե՛ հակառակորդի զինատեսակները չեզոքացնող միջոցներ, որոնք տարբերվում են և՛ իրենց մատչելիությամբ, և՛ ճշգրտությամբ: Ու եթե հաշվի առնենք, որ դեռ մի ամբողջ տարի չի անցել, ապա ակնհայտ է, որ եթե ռազմարդյունաբերական ոլորտը, զենքերի արտադրությունն ու արդիականացումը ճիշտ կազմակերպվեն, ապա հայկական տեխնոլոգիական ոլորտը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը տեխնոլոգիական զինատեսակների առումով ոչ միայն հետընթաց չապրի, այլև գերիշխող դիրք ձեռք բերի ժամանակակից զենքի կիրառման առումով:

– Դուք նշեցիք, որ մոբիլիզացիայի արդյունքում տարբեր նախագծեր էին մշակվել: Եթե գաղտնիք չէ, դրանք ո՞ր ուղղություններին էին վերաբերում:


– Հակառակորդի ԱԹՍ–ի հայտնաբերում ու խոցում, կառավարվող հարձակվողական միջոցներ, բանակի կառավարման թվային միջոցներ, գաղտնագրված կապի միջոցներ: Բացի այդ, որոշակի աշխատանք ենք կատարել նաև բանակի կենցաղային խնդիրները լուծելու ուղղությամբ:

– Որքան գիտեմ, այդ նախագծերից մի քանիսի մասով ՊՆ–ի հետ պետք է փորձարկումներ իրականացվեին: Եթե գաղտնիք չէ, խոսքը կոնկրետ ի՞նչ նախագծերի մասին է, արդյո՞ք փորձարկումներն արդեն սկսվել են, և ի՞նչ արդյունքներ են գրանցվել:

– Մի շարք զինատեսակների փորձարկումներն արդեն անցկացվել են: Եվ մենք շատ մոտ ենք դրանց զանգվածային արտադրությանը: Բայց թե կոնկրետ ինչ զինատեսակների մասին է խոսքը, նպատակահարմար չեմ գտնում հրապարակել: Սակայն քանի որ այս ընթացքում մենք հիմնականում օգտագործել ենք ժամանակակից տեխնոլոգիաների հատվածները, այսինքն` էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա, ֆիզիկական տատանումներ, ապա մեզ համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է ստեղծել արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք կարող են մեր մշակած զինատեսակները մեծ քանակությամբ արտադրել:

– Հայաստանում այսօր գործում է 4–5 ռազմական ձեռնարկություն: Դրանք բավարար չե՞ն, թե՞ նոր զինատեսակների արտադրությունը պահանջում է նոր ձեռնարկություններ:

– Կոնկրետ զինատեսակի արտադրության համար ձեռնարկությունը պետք է ունենա հատուկ պայմաններ և հատկանիշներ: Եթե ռազմարդյունաբերության բնագավառում տեխնոլոգիական ոլորտը ճիշտ օգտագործենք, ապա ձեռնարկությունների քանակը կարող է հասնել տասնյակների: Իսկ եղածները Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի ռազմարդյունաբերության կործանված համալիրի բեկորներ են ընդամենը: Իսկ այդ համալիրը լրջորեն վերականգնելու համար շատ մեծ ջանքեր են պետք:

– Եթե ստեղծվի զենքի զանգվածային արտադրություն, գուցե հնարավոր լինի խոսել նաև արտահանմա՞ն մասին:


– Կարծում եմ, որ արդեն այսօրվանից պետք է մտածել այդ մասին: Մեր փորձարկումների դրական արդյունքները ցույց են տալիս, որ պետք է առանձին ջանքեր ներդնել զենքի մարկետինգի ուղղությամբ: Այդ ոլորտը շատ մեծ, բայց դեռ բոլորովին անմշակ դաշտ է:

– Բարձր տեխնոլոգիական զենքի արտադրության համար այսօր ի՞նչ լուրջ խոչընդոտներ կան:

– Ամենամեծ խնդիրը կրթությունն է: Մենք սկսել ենք ինժեներական կրթություն ներդնել դպրոցներում: Նախ պետք է կարողանանք այդ ծրագիրն ավարտել, որպեսզի բոլոր դպրոցներում լինեն ինժեներական լաբորատորիաներ: Երկրորդ, Պոլիտեխնիկին պետք է վերադարձնել իր նախնական նշանակությունը` այն պետք է լինի գիտափորձարարական հաստատություն և սպասարկի մեր բանակի խնդիրները: Նաև` Պետհամալսարանում պետք է լինեն գիտահետազոտական խմբակներ, որոնք առաջ կհանեն ոլորտը:
Ժամանակակից զինատեսակները պահանջում են ժամանակակից գիտելիքների տիրապետող զինվորներ և սպաներ: Ցավոք, առայժմ մենք չունենք լուրջ հաստատություններ, որոնք կարող են բանակն ապահովել նոր զինատեսակների տիրապետող մեծաքանակ մասնագետներով: Կարծում եմ, նպատակահարմար է` մեր կողմից դպրոցներում ստեղծված ինժեներական 190 խմբակներն օգտագործել նման մասնագետներ պատրաստելու համար: Այսինքն, երիտասարդները դեռ դպրոցում պետք է ծանոթանան նման սարքերի կառավարման հմտություններին և արդեն բանակում ունակ կլինեն դրանք կիրառել ավելի պրոֆեսիոնալ ձևով: Այդ ձևով մենք կկարողանանք մեղմել այն բացը, որն այսօր կա նման զենքերի կառավարման առումով:

Մյուս խնդիրը: Մենք պրոբլեմ ունենք ձեռնարկությունների հետ կապված: Էական է, որ բանակի հետ շփումները չդառնան ձեռնարկությունների կործանման պատճառ: Այսինքն՝ բանակը պետք է ճշգրտորեն կատարի իր ֆինանսական պարտավորությունները: Ցավոք, մինչ այժմ մենք դա չենք ունեցել, բայց հուսանք` կլինի:

– Այսօր կառավարությունը որդեգրել է «ազգ–բանակ» կոնցեպտը: Դրանից ելնելով` մասնավոր հատվածի հետ համագործակցությունը փոխվե՞լ է: Նոր մոտեցումներ որդեգրվե՞լ են:

– Կարևորը, որ «ազգ–բանակ» կոնցեպտի գիտակցությունը բանակում կա: Բայց լուրջ հարց է, թե այդ գիտակցությունը որքանով կօգնի, որպեսզի կատարվեն կազմակերպչական աշխատանքներ, որպեսզի ազգի ներուժը ծառայի բանակին և հակառակը: Մինչ այժմ հատուկ քայլեր, գործողություններ չենք տեսել, բայց հուսով եմ, որ դրանք նախատեսվում են, և գուցե շատ շուտով իմանանք դրանց մասին:

Արփի Սահակյան

loading...
Նիկոլ Փաշինյանը խոսել է այլ ուժերի հետ հետընտրական կոալիցիա կազմելու հավանականության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին Մեսսին նամակով դիմել է ՖԻՖԱ Մենք պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման. Վիգեն Սարգսյանը`ԼՂ հակամարտության մասին ՄԻՊ-ն առաջարկել է կազմակերպել Վահան Շիրխանյանին ցուցված մի շարք բժշկական հետազոտություններ Հայկական բանակի առավելությունները չեզոքացնում են Ադրբեջանի կողմից սպառազինության բալանսի խախտումը Այվազովսկու կտավները Կրեմլում կցուցադրվեն դուդուկի մեղեդիների ներքո Պաշտպանության ոլորտում շատ խնդիրներ կան, որոնք կոմպլեքս լուծում են պահանջում. Վիգեն Սարգսյան Հայաստանը 2300 եվրո կվճարի՝ ՄԻԵԴ–ում կրկին պարտվել ենք ԱՄՆ դեսպան Միլսը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի կին ներկայացուցիչների հետ Մուշեղ Պետոյանը ցայտնոտի մեջ է Ընտրական այս համակարգը մեզ պարտադրվել է. այն չի ձևավորվել մեր ինքնության հիմքի վրա ԼՂ բանակցային գործընթացը մտնում է նոր փո՞ւլ. Հայաստանի և Ադրբեջանի հասարակությանը նախապատրաստում են Ժանրը` քաղաքական զավեշտ, վերնագիրը` քաղաքական հավկուրություն Սեյրան Օհանյանը` Հարավային Կովկասի պոտենցիալ խռովարա՞ր Ադրբեջանն ինտենսիվ կրակ է վարել շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում Բրիտանացիների կեսը երջանիկ Է Brexit-ի մեկնարկի համար EBU-ն սպառնացել Է Ուկրաինային զրկել «Եվրատեսիլ»-ից Սամոյլովայի պատճառով Ինչու ամեն ամերիկացի պետք է դիտի «Խոստումը» ֆիլմը. The Huffington Post-ում հոդված է հրապարակվել Հավատում ենք, որ ԵՄ-ն հաջողությամբ կհաղթահարի զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրները. Սերժ Սարգսյան Կոշտ կվերաբերվենք բոլոր խոչընդոտներին, որոնք կարող են խանգարել մեր բարեփոխումներին. Կարեն Կարապետյան Կոնչալովսկու «Դրախտը» շահել Է «Նիկա» մրցանակը եւ ճանաչվել տարվա լավագույն ֆիլմը Օրենքը գործում է նաև Թուրքիայի հետախուզական ծառայության համար. Գերմանիայի արդարադատության նախարար Դոնալդ Թրամփն սկսել է iPhone օգտագործել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan