Երևան, 26.Հունիս.2017,
--
:
--
,

Ամուլսարի շահագործման նախագիծը հակասում է մի շարք օրենքների, և դա ոչ թե ներդրում է, այլ՝ կողոպուտ




«Փաստ» օրաթերթն արդեն ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը վերաբերող հարցի շուրջ բնապահպանության նախարար– հասարակական կազմակերպություններ հանդիպման որոշ մանրամասներ: Փաստորեն, ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյան փորձում է հիմնական շեշտը դնել 400 մլն դոլար ներդրման վրա, շրջանցելով այն շատ կարևոր հարցը, թե իրականում ուսումնասիրություն կատարվե՞լ է, թե՞ այդ «ներդրման» հետևանքով որքան կկորցնի մեր երկիրն ու քաղաքացին: Իշխանական բոլոր օղակներում «ներդրում» ասված «մեդալի» երկրորդ երեսը փորձում են խնամքով թաքցնել հասարակությունից, սակայն անկախ փորձագետներն ու բնապահպաններն այս անգամ չեն պատրաստվում լռել: Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով նրանք նույնիսկ դիմել են դատարան, սակայն «անկախ» դատական համակարգն էլ այս հարցում դեռևս չի «կողմնորոշվել»:
Անշուշտ միամտություն կլինի կարծելը, թե իշխանությունները «տնային աշխատանքի» մակարդակով նույնպես չեն ուսումնասիրել այս խնդիրը, սակայն դեռևս հասկանալի չէ թե ինչու են այդքան շահագրգռված հարցը ոչ թե չոր մաթեմատիկական թվերի, այլ՝ երկրին ու քաղաքացուն հասցված վնասի տեսանկյունից ներկայացնել:
«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանը, սակայն մանրամասն ուսումնասիրել է այդ նախագծի թե՛ օգուտները, թե՛ վնասները, բայց զարմանալիորեն իշխանություններին ուղղված նրա բոլոր հարցադրումները դեռևս մնացել են անպատասխան:

– Ձեր կարծիքով ինչո՞ւ է նախարարն առաջարկում հարցը դիտարկել ներդրումների և ոչ թե պետությանը և հասարակությանը հասցված տնտեսական և առողջապահական սպառնալիքների տեսանկյունից:

– Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման ողջամտության հարցը առաջին հերթին պետք է դիտարկվի պետության ու ժողովրդի շահերի համատեքստում՝ թե ինչ ենք շահելու և ինչ ենք կորցնելու: Ամուլսարի հանքավայրի շահագործման օգուտների և վնասների վերլուծությունը ցույց է տալիս, որ օգուտները աննշան են, իսկ վնասներն ու անդառնալի կորուստները` հսկայածավալ: Օրինակ, օգուտ է համարվում 700 ժամանակավոր աշխատատեղի ստեղծումը և սպասվելիք շահութահարկը: Ակնհայտ է, որ ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելով անվերադարձ կորցնելու ենք հազարավոր աշխատատեղեր գյուղատնտեսության և անասնապահության ոլորտներում: Հետևաբար այստեղ օգուտ չկա, իսկ վնասը՝ երկարաժամկետ է ու ահռելի: Սրան պետք է ավելացնել Որոտան և Արփա գետերի աղտոտումը ծանր մետաղներով, աղբյուրների, ջրագոյացման ու ջրաբաշխման համակարգերի և երկրաբանական կառուցվածքի ոչնչացումը, տարածքներում թունավոր թափոնների առաջացումը և այլն:

– Արդյո՞ք Հայաստանի համար մեծ կորուստ չէ 400 մլն դոլար ներդրումից հրաժարվելը:

– Վերջապես մի օր պետք է հստակեցվի, որ այսօրվա գործող կարգով, հանքարդյունաբերության մեջ կատարվող ներդրում կոչվածը միայն քայքայում, ավերում է մեր երկիրը, հետևաբար այն նեդրում անվանել չի կարելի: Ընկերությունը այդ գումարներով օտար երկրներից թանկարժեք տեխնիկա ու այլևայլ նյութեր է գնելու և աշխատավարձ է վճարելու: Սա ներդրում չէ, սա մեր հարստությունների կողոպուտ է և երկրի բնության ավերում ու ոչնչացում: Եթե Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակով սպասվելիք 400 մլն դոլար ներդրումը հայ ժողովրդի ներկա ու ապագա սերունդների համար շահեկան է համարվում, ապա այս համատեքստում, որևէ երկրի վրա գցած թանկարժեք ռումբը, օրինակ՝ ատոմային, պետք է այդ երկրի ներկա ու ապագա սերունդների համար շահեկան ներդրում համարվի, քանի որ երկու դեպքում էլ հողի և ջրերի թունավորումը՝ անօգտագործելի դառնալը ակնհայտ է, այն էլ հազարավոր տարիների կտվածքով:

– Նախարարը ասում է, որ Ամուլսարի հանքավայրի առումով, ինքը օրենքի խախտման որևէ հիմք չի տեսել, իսկապե՞ս օրենքի խախտումներ չկան:

– Ամուլսարի հանքավայրի, իրականում՝ հանքերևակման շահագործումը հակասում է հողային ու ջրային օրենսգրքերին, բուսական ու կենդանական աշխարհի մասին օրենքներին, Սևանա լճի ու մթնոլորտային օդի մասին և այլ օրենքներին: Այս մասին խոսվել է բազմաթիվ քննարկումներում և հրապարակումներում, գլխավորապես փորձագետ Նազելի Վարդանյանի հոդվածներում: Այս իրավախախտումների համար է, որ Ամուլսարի հարցը բողոքարկվում է ՀՀ վարչական դատարանում, այդտեղ խոսվում է նաև Բնապահպանության նախարարության կողմից տրված փորձագիտական դրական եզրակացության ոչ իրավաչափ լինելու մասին: Հավանաբար նորանշանակ նախարարը դրանց մասին դեռևս տեղեկություն չունի, բայց տեղյակ լինելով էլ դժվար թե կարողանա փոխել իրերի դրությունը:

– Հետաքրքիր է, ինչո՞ւ եք հանքավայրերի շահագործման խնդրում մեղադրում միայն Բնապահպանության նախարարությանը: Տպավորություն է ստեղծվում, որ մյուս գերատեսչությունները այս հարցում անելիք չունեն:

– Այս հարցում համարյա բոլոր գերատեսչությունների կարծիքը կարևոր է: Կարող եմ վստահորեն ասել, որ նրանք կատարելով օլիգարխիայի ցանկությունը, առանց նախագծերը լուրջ վերլուծելու իրենց համաձայնությունն են տալիս: Նրանց կարծիքները ուղարկվում են Բնապահպանության նախարարություն, որտեղ իրականացվում է նախագծերի էկոլոգիական փորձաքննությունը: Դրա համար կա հատուկ կառույց, որը պետք է էկոլոգիական փորձաքննություն իրականացնի և կանխորոշի երկրի ներկան ու ապագան, ինչը նաև ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից է: Դժբախտաբար, մեր երկրում էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու փոխարեն կոնսպեկտավորում են նախագծերը և տրվում են եզրակացություններ: Օրինակ, 839 էջանոց «Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեցության» նախագիծը կոնսպեկտավորել են 8 էջի վրա, դրան կցել են հիմնազուրկ մի քանի կարծիքներ և տվել են փորձագիտական դրական եզրակացություն: Դա էլ հիմք է հանդիսացել հանքավայրի շահագործման թույլտվության համար: ՀՀ վերաքննիչ դատարանը չի ցանկանում այդ եզրակացությունը քննարկման առարկա դարձնել: Նախարարի հետ հանդիպմանը նրան ասացի՝ եթե համոզվեք, որ Ամուլսարի նախագիծը փորձաքննություն իրականացնելու փոխարեն ուղղակի սեղմագրվել է, ապա այդ «դրական եզրակացությունը» չեղյալ կհամարե՞ք և նոր փորձաքննություն կնշանակե՞ք, բայց առ այսօր ես այդ հարցի պատասխանը դեռ չեմ ստացել:

Արմինե Գրիգորյան

loading...
«Անիտա» անվան տակ. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հյուրընկալվել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին (տեսանյութ) Լեգենդար Գևորգ Վարդանյանի վերջին հարցազրույցը Հազվագյուտ ադամանդն անվանվել է ի պատիվ Գևորգ և Գոհար Վարդանյանների Գերմանիան և Չիլիի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում են Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Հաղթելո՛ւ ենք. «Ժառանգություն» կուսակցության հռչակագիրը «Ժառանգություն» կուսակցության նախագահ վերընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը
Ադրբեջանական բանկերը շարունակում են դատի տալ շահիդներին
Հայ հրաձիգները ելույթ են ունենում աշխարհի երիտասարդական առաջնությունում Իրանում ԻԼԻՊ-ի հետ կապված խմբի անդամներ են ձերբակալվել ՌԴ ԱԴԾ Արտաշատի սահմանապահ ջոկատը նշում է կազմավորման 36-րդ տարեդարձը Աշակերտական խորհուրդների անդամները հանդիպել են ԿԳ նախարարի և ԱԺ ԳԿՄԵՍ հանձնաժողովի փոխնախագահի հետ Ադրբեջանը կմասնատվի պատերազմի արդյունքում. Riaderbent Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր էր բերել 200 մասնակցի Արմեն Մարտիրոսյանի ելույթը Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարում Վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարում Նյուքասլում մարդկանց խմբի մեջ մեքենայի մխրճվելու հետեւանքով 6 մարդ է տուժել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիան ծանոթացել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի առթիվ քրգործերին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan