Երևան, 24.Մայիս.2019,
--
:
--
,

Քարահունջ, թե՞ Զորաց քարեր. Աստղադիտարա՞ն, թե հնագույն դամբարանադաշտ

«Գիտական աշխարհում ավելի հայտնի Քարահունջ համալիրը, որին մենք անվանում ենք Զորաց քարեր, մեծ հետաքրքրություն է առաջացնում և՛ հասարակության, և՛ հնագետների շրջանում: Մենք սկսել ենք դրա ուսումնասիրությունը և մյուս տարի մեր լեհ գործընկերների հետ կշարունակենք ամբողջական հետազոտությունը»,-այսօր ասուլիսին ասաց Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրների պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: Հայ-լեհական հնագիտական  համագործակցության արդյունքում Մեծամոր հնավայրից հետո պեղումներ են սկսվել նաև Սիսիան քաղաքի մոտ գտնվող Քարահունջ համալիրում: Քարահունջի հարցում հնագետներն ու աստղաֆիզիկոսները միշտ անհամաձայնության մեջ են եղել: Մինչ պրոֆեսոր Պարիս Հերունին, պրեցեսիայի օրենքով աշխարհին ապացուցում էր, որ Քարահունջը 7500- ամյա հնագույն աստղադիտարան է, հայկական զարգացած քաղաքակրթության արգասիք, հնագետներն այս կարծիքին համակարծիք չեն: «Ես այդ համալիրը գիտեմ Զորաց քարեր անունով, մանավանդ, որ Քարահունջ բնակավայրը գտնվում է Զորաց քարերից 40 կմ հեռավորության վրա: Եթե դա մենք ուզում ենք Քարահունջ ավանել` Սթոուն Հենջի նմանությամբ, ուրիշ խնդիր է, որովհետև Քարահունջ կա նաև Ղարաբաղում: Միջնադարյան մեր պատմիչներն այդ տարածքը անվանում էին Գերեվարած դաշտ: Քարահունջ գյուղի ավանում կա Ստեփանոս Օրբելյանի մոտ միայն»,-ասում է հնագետը: Մեր հարցին ի պատասխան, թե այդ դեպքում ինչի՞ համար են քարերից շատերի ամենաբեկուն մասում արված անցքերը, Աշոտ Փիլիփոսյանն ասաց. «Այդ տարածքում կան և՛ խաչքարեր, և՛ գերեզմանատներ: Ի դեպ, խաչքարերից որոշների վրա էլ անցքեր կան: Կարծում եմ` անցքերը արված են քարերը կապելու և քաշելու համար»,-ասում է արշավախմբի ղեկավարը: «Լուսանկարահանումները ցույց են տալիս, որ Զորաց քարերում մենք ունենք 2-3 շինարարական ժամանակների հնավայր: Այսինքն` միաժամանակ խոսել, որ սա մեկ ժամանակահատվածում, մեկ գործառույթ ունեցած կառույց է, սխալ կլինի: Բայց որ իսկապես սա շատ հետաքրքիր հուշարձան է, ահերքելի է»,-պնդում է Աշոտ Փիլիպոսյանը: Հնագիտական արշավախմբի ղեկավարը լրագրողներին ներկայացրեց, որ իրեց կոսմոնկարահանումները ցույց են տվել, որ այս մեկ համալիրում կա երկու տիպի կառույց` բնակավայր և հարակից դամբարանադաշտ: «Հետագա պեղումնեը ցույց կտան, թե ինչ ժամանակաշրջանի և ինչ սոցիալ-տնտեսական երևույթի հետ գործ ունենք: Մի բան կարող եմ ասել, որ Զորաց քարերում դեռևս 30-ական թվականներին բացվել է դամբարան, որը գտնվել է կանգուն քարերից մեկի մոտ: Այն վերաբերում է մ.թ.ա. 17-16-րդ դարերին: Այն թաղում է և իր մեջ ունի ծառերից պատրաստած բաժանարարներ, սուսեր և պերճանքի մի քանի առարականեր: Այս տարածքում կան մինչև երկաթե դարին վերաբերող թաղումներ: Ավելի մանրամասն տվյաներ կտանք միայն պեղումներ իրականացնելուց հետո: Հուշարձանը յուրահատուկ է և մեծ տպավորություն է թողել մեր լեհ գործընկերների մոտ: Հաջորդ տարի նրանք պատրաստվում են մեզ հետ միասին շարունակել պեղումները»,-տեղեկացրեց Աշոտ Փիլիպոսյանը:
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan