Երևան, 22.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Կլոունադա՞, թե քաղաքական դաշտի ճգնաժամ





Հայաստանյան գրեթե ամբողջ քաղաքական լրատվական ու սոցցանցային դաշտը ողողված է դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանի կողմից «Քաղաքացիական ակտիվ քայլ» անվանումով կուսակցություն հիմնադրելու մասին հայտարարության քննարկումներով։ Կուսակցության հապավումը մեղմ ասած բարեհունչ չէ և պետք է ասել, որ ընտրված է միտումնավոր կերպով։ Հենց այս առումով էլ անգամ քաղաքական դաշտի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները խստորեն սկսեցին քննադատել երգիծաբանի բավական հակասական քայլերը, որոնք իրավամբ էլ մի շարք հարցեր են առաջադրում։ Նախ և առաջ պետք է շեշտել, որ նման անվանումով և նման հայտարարություններով կուսակցության կամ ընդհանրապես միավորման ասպարեզում հայտնվելը բազմաթիվ խնդիրներ է բարձրացնում։

Ակնհայտորեն Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությունը լիովին անլրջացնում է ընդհանրապես քաղաքական դաշտը և քաղաքական պայքարը։ Հենց այս տեսանկյունից են հանդես գալիս մի շարք ընդդիմադիր գործիչներ և ակտիվիստներ, որոնք ուղղակիորեն շեշտում են, որ Դանիելյանի գործունեությունը պարզապես բխում է իշխանության շահերից, քանի որ իշխանությունը նույնպես տարիներ շարունակ զբաղված է մոտավորապես նույն գործունեությամբ՝ հեղինակազրկելով Հայաստանում ընտրական և ընդհանրապես քաղաքական գործընթացները։

Թերևս նման կարծիքի մեջ առկա են որոշակի ռեալ տարրեր, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանում ընտրական և քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակական անվստահության առկայության պայմաններում ցանկացած նախաձեռնություն, որը հարվածելու է այդ գործընթացների վարկանիշին, բնականաբար վնասելու ընդհանրապես երկրում քաղաքական մշակույթի ձևավորմանը, որը ներկայում էլ աննախանձելի վիճակում է։

Մյուս կողմից նման կուսակցության ստեղծման հեռանկարի պայմաններում վտանգի տակ է հայտնվում մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ընտրազանգվածը, քանի որ քաղաքական կուսակցություններից հիասթափության ֆոնին հասարակության մի հատվածը ուղղակիորեն լոյալ դիրք է ընդունել քաղաքական գործընթացների նկատմամբ և միայն այս պատճառով, պարզապես կարող են ընտրել ՔԱՔ կուսակցությանը։ Սակայն մյուս կողմից, եթե հայաստանյան կուսակցությունները և առավելապես ընդդիմադիր կուսակցությունները մրցակից են տեսնում ի դեմս Դանիելյանի կուսակցության կամ նրան ընդհանրապես դիտարկում են որպես քաղաքական գործոն կամ գործիք, ապա պետք է նշել, որ այդ կուսակցությունները խորը ճգնաժամի մեջ են, քանի որ եթե մի նախաձեռնություն, որը նույնիսկ հնարավոր չէ բնութագրել, կարող է քաղաքական մրցակից ընկալվել որևէ կուսակցության կողմից, ապա այդ կուսակցությունն ուղղակի անելիք չունի քաղաքական դաշտում։

Մյուս կողմից, քաղաքական դաշտի անլրջացման վտանգը, որն ի դեպ իրական է, խորհել է տալիս այն մասին, որ հայաստանյան քաղաքական դաշտում լուրջ խմբագրումների կարիք կա, քանի որ Դանիելյանի նախաձեռնության նման բազմաթիվ այլ այդօրինակ նախաձեռնություններ կարող են ի հայտ գալ, որոնք արդյունքում պարզապես անիմաստ կդարձնեն քաղաքականությունը երկրի կյանքում, իսկ բոլոր գործընթացներն ուղղակի կընթանան ձեռնածության ժանրում։

Աղասի Մարգարյան

loading...
ԱԻՆ-ը հորդորում է Հայաստանի մարզերում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Թուրքական «Զաման» պարբերականի լրագրողն ավելի քան 7 տարվա ազատազրկման է դատապարտվել Ջուրը թանկացավ 11.4 դրամով, սակայն սպառողների համար սակագինը չի բարձրանա Երեք զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Կրեմլի զգուշացումներն ու մեսիջները՝ ռուսական «Կանխատեսումներում» Կաղնու վերաճի խթանո՞ւմ, թե ճանապարհի հարթում դեպի հանք Սերգեյ Բագրատյան. «Քաղաքացիների կենսամակարդակի դրական փոփոխությունը տեսանելի չէ» Արժեքային դիսբալանս Ռուս–վրացական սահմանի հերթական «անակնկալը»՝ տուգանքի պատճառ Կարեն Չիլինգարյան. «Ջրի կորուստները նվազեցնելու փոխարեն «Վեոլիա ջուր» ընկերությունը հեշտ ձև է գտել» «Եթե ինձ հարցնեին՝ ի՞նչ կցանկանայի լինել, միանշանակ կասեի՝ կաթողիկոս» «Դեղերի մասին» նոր օրենքն ի՞նչ հետևանքներ կունենա բնակչության և արտադրողների համար Զգոն լինենք. Նեռի գալուստն է նախապատրաստվում Մուկուչյանի պատասխանը ուսումնական ձեռնարկի թեմա Կիեւի Վեռնադսկու անվան գրադարանում բացվում Է «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ին աճի միտում ունի Մոուրինյոն զայրացել է Մխիթարյանի մասին հարցից Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սվիդլերն է Իրաքի տարածքը մաքրվել է ԻՊ-ի զինված խմբավորումներից. Իրաքի վարչապետ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մեկ փաթեթի մեջ դիտարկելու Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր Բաքվին. Շարմազանով Երևանում կխստացվի հսկողությունն անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերի նկատմամբ ՍԱՊԾ-ն ներմուծող կազմակերպությունում հայտնաբերել է մակնշման մի շարք խախտումներ Նախագահը Դիլիջանում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությանը Արցախի նախագահը Ֆրանսիայում հանդիպել է Ֆրանսուա Ռոշբլուանին ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan