Երևան, 23.Փետրվար.2018,
--
:
--
,
Սահմանադրությամբ չորրորդ նախագահի առջև խնդիր է դրվում իր կերպարն ու ներկայությունը ձևավորելու. Արմեն Սարգսյան Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին» Տեսչական մարմինը կայացրել է սյունաձև բազալտների մոտ շինարարական աշխատանքները դադարեցնելու որոշում Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին

Դեժավյու




Օրերիս մեծագույն աղմուկը թերևս կապված է Լևոն Տեր–Պետրոսյանի, ՀԱԿ համագումարում ունեցած ծավալուն ելույթի հետ: Սույն ելույթը կարելի է դիտարկել մի քանի անկյուններից` քաղաքագիտական, պատմագիտական, աշխարհաքաղաքական, ակադեմիական: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ հոդվածը չի բավականացնի այսօրինակ դիտարկումների համար, ուստի մենք կանդրադառնանք ելույթի միայն ներքաղաքական ասպեկտին, որն ուղղված էր որոշակի ընտրազանգվածի:
Գաղտնիք չէ, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք մտնելու են ապրիլյան պայքարի մեջ, անում են վերջին սրբագրումները: Յուրաքանչյուրն առաջարկում է իր հայեցակարգը:

Այս առումով բացառիկ չէ նաև ՀԱԿ–ը և կառույցի առաջնորդ Տեր–Պետրոսյանը: Իր ելույթում ամրագրելով ընդդիմադիր լինելու հանգամանքը, ավելին, ի սկզբանե բացառելով որևէ համագործակցային կառավարության մաս կազմելը (նմանատիպ միտք հնչեցրել էր Սերժ Սարգսյանը), Տեր–Պետրոսյանը փաստացի ամրագրեց այն, ինչ կար նախկինում: Անակնկալ էր թերևս ընտրարշավի նախասկիզբ համարվող անկյունաքարը` Արցախյան հակամարտությունը և դրա խաղաղ կարգավորումը:

1988–ին, երբ քանդվում էր ԽՍՀՄ–ը, այս հարցն այդ գործընթացներում ունեցավ առանցքային նշանակություն: 2007–ի վերադարձի ժամանակ ևս առաջին նախագահն անդրադարձ կատարեց այս խնդրին` հիմքում ունենալով պատմահամեմատական մեթոդը: Սակայն որքանո՞վ է արդյունավետ նույնանման, եթե կուզեք` խնդրի ակնարկումը և գործընթացում հաջողության հասնելը տարիներ անց: Կարծում եմ, հաշվարկը շատ պարզ է, և դա ունի իր մի քանի պատճառները: Այս մտքերը ընկալելի չէին 1997 թվականին, որովհետև դեռ տիրապետող էր կույր հաղթողի հոգեբանությունը: Այսօր դրանք կիրառելի են, քանզի հաղթանակի արդյունքում հասարակությունը չունի այլևս ընկալումների այն դաշտը, որն ուներ շուրջ 20 տարի առաջ:

Ավելին` հասարակության ակնկալիքներն այդ մասով չարդարացան և հաղթանակը կամ հաղթական արդյունքի վերջնական ամրագրումը մի տեսակ բեռ է դարձել հասարակության բոլոր շերտերի համար, որը ներառում է կյանքի բոլոր ոլորտները:

Այդ նույն հասարակությունը, որը մեր պարագայում հանդես է գալիս նաև որպես ընտրազանգված, այսօր հստակ կարող ենք ասել, որ պատերազմ չի ուզում: Ավելին, հոգնել է պատերազմի սպառնալիքի տակ զրկանքներ կրելուց: Սա մեծ ի մասամբ: Իհարկե, կա հասարակական որոշակի խումբ, որն իր ինքնաարտահայտումը տեսնում է միայն պատերազմի միջոցով: Սա բնական է, և բոլոր հասարակություններում էլ կան նմանատիպ խմբեր:

Բարեբախտաբար, այդ բոլոր մարդիկ միասին վերցրած, հասարակության մեջ շատ քիչ տոկոս են կազմում: Այժմ եկել է իրականությունը կեղծիքից տարբերելու ժամանակը: Բոլոր խաղաղասերները կամ նման կոչ անողները, պետք է հստակ մոտեցում ցույց տան հռչակված սկզբունքներին` Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն: Մոտեցում ցույց տալը կարող է լինել քվեի, գործողության կամ մեկ այլ տեսքով: Հակառակ պարագան ընկալելի չէ:

Իհարկե, կարող է էական գործոն հանդիսանալ Տեր–Պետրոսյանի անձի ընկալումը այդ նույն խմբերի կամ անհատների կողմից: Մեծ հաշվով, Տեր–Պետրոսյանի անձի ընկալումը որքան էլ դրական է, նույնքան և բացասական: Էական է քաղաքացիական մոտիվացիան: Շեշտադրում անելով խաղաղության և հաշտության խնդրի վրա, Տեր–Պետրոսյանը իշխանությանը փորձում է ներքաշել մի խաղի մեջ, որի դեպքում հանդես կգան միմյանցից տարբեր երկու հակադիր բևեռներ` պատերազմի և խաղաղության:

Այս հակակշիռների մեխանիզմը կիրառելի է բոլոր զարգացած պետություններում, և ընկած է կայացած քաղաքական համակարգերի հիմքում: Այն թույլ է տալիս օգտագործել քաղաքական ճոճանակի էֆեկտը ոչ միայն ներքին գործընթացներում, այլ նաև առավելապես` արտաքին աշխարհի հետ շփումներում:

Այս անգամ ընդունելի կլինի՞ այս թեզը` ցույց կտա ժամանակը, առավել ևս, որ իշխանական թևը, դեռ ամբողջական չի պատասխանել այս թեզին:


Վահրամ Թոքմաջյան

loading...
Սահմանադրությամբ չորրորդ նախագահի առջև խնդիր է դրվում իր կերպարն ու ներկայությունը ձևավորելու. Արմեն Սարգսյան Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին» Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Դավիդ Յուրչենկոն շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում. ՀՖՖ Տեսչական մարմինը կայացրել է սյունաձև բազալտների մոտ շինարարական աշխատանքները դադարեցնելու որոշում Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Հայաստանն Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է նախաստորագրել Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի նյութերի՝ գետը թափվելու հարցին Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի հեռացրել Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում փայտից տաղավար է կառուցվում. բնապահպանները դեպքի վայրում են ԱԺ-ում մեկնարկել են սումգայիթյան ջարդերի վերաբերյալ խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ Բժիշկները ողջունում են դեղերը դեղատոմոսով գնելու ԱՆ գաղափարը, սակայն որոշ հարցերի շտկման անհրաժեշտություն են տեսնում Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ Վարուժան Հոկտանյան. «Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» Վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է. սպասողական իրավիճակ՝ քաղաքական դաշտում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan