Երևան, 20.Հունիս.2018,
--
:
--
,

«Երկաթյա գմբեթը» կհասնի՞ Բաքու. Стоит ли игра свеч?




Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ իր երկրի ու Իսրայելի համապատասխան կառույցի միջև համաձայնություն է ձեռք բերվել «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու մասին: Եթե այս հայտարարությունը ճիշտ է, ապա Ադրբեջանը կդառնա առաջին երկիրը, որ ձեռք է բերում այն:
Բայց: Արդյո՞ք այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Եվ եթե այո, ապա, ինչպես ռուսներն են ասում, стоит ли игра свеч?
Ջամալովի հայտարարության մեջ կա մի քանի «բայց»: Նախ, ինչո՞ւ է այդ մասին հայտարարում Ջամալովը` ռազմական արդյունաբերության նախարարը, ով ի պաշտոնե պատասխանատու է զենքի արտադրության և ոչ թե ձեռքբերման համար:

Երկրորդ: Բացի վերը նշված կարճ հաղորդագրությունից, նա ոչինչ ավելի չի ասել, ինչը այնքան էլ բնորոշ չէ ադրբեջանցի պաշտոնյաներին, ովքեր սիրում են շռայլ մեկնաբանություններ և նկարագրություններ հրամցնել հատկապես ռազմական ձեռքբերումների վերաբերյալ: Նման երկար սպասված և այդքան տարփողվող գործարքի իրական ձեռք բերման դեպքում մի մեծ արարողակարգային միջոցառում կկազմակերպեին` դրա բոլոր բաղադրիչներով հանդերձ:

Հաջորդը: Հայտարարության ժամանակը նույնպես մտածելու տեղիք է տալիս: Ջամալովը այդ մասին հայտարարում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի` Բաքու կատարած այցից մի քանի օր հետո: Այն, որ ռազմական համագործակցությունը եղել է Նեթանյահուի և Ալիևի բանակցությունների օրակարգի գլխավոր թեմաներից, պարզից էլ պարզ է: Բայց եթե այդ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել «Երկաթյա գմբեթի» գնման մասին պայմանավորվածություն, ապա տրամաբանական կլիներ, եթե այդ մասին հայտարարվեր հենց այցի ընթացքում:

Բայց եթե համարենք, որ Ադրբեջանն ու Իսրայելն իսկապես եկել են համաձայնության, և «Երկաթյա գմբեթը» կհայտնվի Ադրբեջանում, արդյո՞ք այն կկատարի այն դերը, որը Բաքուն այդքան ցանկանում է` այսինքն կդառնա լուրջ հակակշիռ հայկական «Իսկանդերներին»:
Հակահրթիռային պաշտպանության մարտավարական այս համակարգն արտադրվել է Իսրայելում` պայքարելու մինչև 70 կմ հեռահարություն ունեցող հրթիռների ու հրետանային արկերի դեմ:

Հիշեցնենք, որ «Իսկանդերի» հեռահարությունը 280–300 կմ է: Իսկ հայկական զինանոցում գտնվող մյուս օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրը` «Տոչկա–Ու»–ն և «Ռ–17» («Սկադ–Բ») բալիստիկ հրթիռները (հեռահարությունը` 300 կմ) «Երկաթյա գմբեթի» համար նույնպես անհասանելի են: Հաջորդը: «Գմբեթի» արձակման կայանները տեղադրված չեն ինքնագնաց հարմարանքի վրա, ինչը զգալիորեն նվազեցնում է համակարգի շարժունակությունը: Բայց այս համակարգը կարող է բավականին արդյունավետ աշխատել ԱԹՍ–ների դեմ պայքարում: Սակայն դրա ցածր շարժունակությունը համակարգը այնքան էլ բարդ թիրախ չի դարձնում` հաշվի առնելով մեր զինանոցում եղած տարբեր տեսակի օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրները, հեռահար հրետանին և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Հաջորդը: Այս տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն կրճատվել է 4 անգամ և դարձել 1 մլրդ դոլար: Ընդ որում, այդ գումարի առյուծի բաժինը նախատեսվում է հատկացնել ազգային անվտանգության, ներքին զորքերի և այլ խնդիրների համար: Իսկ «Երկաթյա գմբեթը» բավականին թանկ հաճույք է: Մոտավոր հաշվարկների համաձայն` այդ համակարգի մեկ մարտկոցն արժե շուրջ 50 մլն դոլար:

Ու նորից պարզ է դառնում` Ադրբեջանը շեշտը կրկին դրել է քարոզչության վրա: Стоит ли игра свеч?


Արփի Սահակյան

loading...
Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի Ուղիղ միացում ԱԺ-ից Բելգիայում ալմաստների ողորկման հեղաշրջիչ տեխնոլոգիա են ստեղծել Թրամփը Չինաստանին սպառնացել Է մաքսերի հերթական ընդգրկուն բարձրացմամբ Սպիտակ տունը հավաստեց, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կդադարեցվեն Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը Հայ համայնքը ցանկանում է պատրիարք ընտրել. Փայլանն ամոթալի է համարում Թուրքիայի իշխանությունների միջամտությունը գործընթացին Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան 77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը ՊՆ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել շորթմամբ կաշառք ստանալու համար Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է. պաշտոնում նշանակվել է Գեղամ Բեգլարյանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan